Աբրահամ Զամինյան
հայ գրականագետ, մանկավարժ
Աբրահամ Հարությունի Զամինյան (նոյեմբերի 24, 1861, Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 11, 1937, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ գրականագետ, մանկավարժ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թ.-ից։
Աբրահամ Զամինյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 24, 1861 |
Ծննդավայր | Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հոկտեմբերի 11, 1937 (75 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Գևորգյան հոգևոր ճեմարան[1] |
Մասնագիտություն | հայագետ և մանկավարժ |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Ծնվել է Նոր Նախիջևանում։ Կրթությունն ստացել է տեղի թեմական դպրոցում, ապա Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Երկար տարիներ հայոց լեզու և գրականություն է դասավանդել Նոր Նախիջևանի թեմական դպրոցում։ Գործուն մասնակցություն ունեցել Նոր Նախիջևանի կրթական-մշակութային կյանքին։ Մահացել է Երևանում[2][3][4]։
Ա. Զամինյանի երկերի մատենագրություն
խմբագրել- Հայոց եկեղեցու պատմութիւն, հատոր 1, Նոր Նախիջեւան, 1908։
- Հայոց եկեղեցու պատմութիւն, հատոր 2, Նոր Նախիջեւան, 1909։
- Հայոց եկեղեցու պատմութիւն, հատոր 1, երկրորդ տպագրութիւն, Նոր Նախիջեւան, 1914։
- Հայ գրականության պատմութիւն, Ա մաս, Նոր Նախիջևան, տպարան Ս. Հ. Աւագեան, 1914, 244 էջ։
- Պատմութիւն հայոց հին գրականութեան, Բ. տպագրութիւն, Պէյրութ, տպարան «Յոյս», 1941, 234 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 163.
- ↑ Զամինյան, Աբրահամ Հարությունի (1991). Հայոց եկեղեցու պատմություն. Հայաստան. ISBN 9785540014946.
- ↑ Ով ով է.հայեր (կենսագրական հանրագիտարան:Երկու հատորով). Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005.
Արտաքին հղումներ
խմբագրել- Աբրահամ Զամինյանի արխիվը, Ադամյան, Ա. Հ. (1971) Աբրահամ Զամինյանի արխիվը. Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 11 . pp. 91-93. Արխիվացված 2020-04-29 Wayback Machine
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբրահամ Զամինյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 654)։ |