ԽՍՀՄ Գրողների միություն

ԽՍՀՄ գրողների միություն (ԽՍՀՄ ԳԱ), «Հասարակական ստեղծագործական կամավոր կազմակերպություն, որը միավորում է կոմունիզմի կառուցման, խորհրդային առաջադիմության, ժողովուրդների միջև խաղաղության ու բարեկամության համար պայքարին իրենց ստեղծագործությամբ մասնակցող պրոֆեսիոնալ գրողներին» (ԽՍՀՄ ԳԱ կանոնադրություն)։ Մինչև միության մեջ միավորվելը խորհրդային գրողները մտնում էին գրական զանազան կազմակերպությունների մեջ։ 1932 թվականի ապրիլի 23-ի՝ ՀամԿ(բ)կ Կենտկոմի «Գրական-գեղարվեստական կազմակերպությունների վերակառուցման մասին» որոշմամբ գրողները միավորվեցին միասնական միության մեջ։

ԽՍՀՄ Գրողների միություն
Տեսակկազմակերպություն, ԽՍՀՄ ստեղծագործական միություններ և գրողների միություն
Երկիր ԽՍՀՄ
ՀապավումСП СРСР
Հիմնադրված1934
Լուծարված1991
Գլխավոր քարտուղարՄաքսիմ Գորկի, Ալեքսեյ Տոլստոյ, Ալեքսանդր Ֆադեև (գրող), Նիկոլայ Տիխոնով, Ալեքսանդր Ֆադեև (գրող), Ալեքսեյ Սուրկով, Կոնստանտին Ֆեդին, Գեորգի Մարկով, Վլադիմիր Կարպով և Տիմուր Պուլատով
Պարգևներ
Լենինի շքանշան և Ժողովուրդների բարեկամության շքանշան
1934-1936 թվականների վարչության գլխավորող Մաքսիմ Գորկի

Համագումարներ

խմբագրել

նական առաջին համագումարը (1934) ընդունեց ԽՍՀՄ Գրողների համամիութեԳՄ կանոնադրությունը։ ԳՄ անդամների թիվը 1976 թվականին հասել է 7833-ի։ Նրանք ստեղծագործում են 76 լեզվով։ ԳՄ բարձրագույն մարմինը համամիութենական համագումարն է (2-րդ համագումարը՝ 1954 թվականին, 3-րդը՝ 1959 թվականին, 4-րդը՝ 1967 թվականին, 5-րդը՝ 1971 թվականին, 6-րդը՝ 1976 թվականին)։ ԳՄ վարչությունը 1934-1936 թվականներին գլխավորել է Մաքսիմ Գորկին, այնուհետև տարբեր ժամանակներում՝ Վ․ Ս. Տավսկին, Ա․ Ֆադեևը, Ա․ Սուրկովը, Կ․ Ֆեդինը (վարչության նախագահ, 1971-1977), Գ․ Մարկովը (I քարտուղար, 1971 թվականից)։ ԳՄ համակարգում հրատարակվում է 15 թերթ, 86 գրական–գեղարվեստական և հասարակական-քաղաքական հանդես։ Նրա տնօրինության տակ են «Սովետսկի պիսատել» («Советский писатель» — «Խորհրդային գրող») հրատարակչությունը, Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը, Գրական ֆոնդը և այլ հաստատություններ։ ԳՄ–ն պարգևատրվել է Լենինի շքանշանով (1967

Հայաստանի գրողների միություն

խմբագրել

ԽՍՀՄ ԳԱ բաղկացուցիչ մասն էր Հայաստանի գրողների միությունը։ ՀԿ(բ) կ 1932 թվականի մայիսի 9-ի որոշմամբ լուծարքի ենթարկվեց Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիան, ստեղծվեց հանձնաժողով՝ Հայաստանի Խորհրդային գրողների (ՀՍԳ) միություն կազմակերպելու համար։

Միության անդամներ

խմբագրել

1933 թվականի մարտի 14-ին ՀԽԳ միության նախագահության կազմում ընտրվեցին Եղիա Չուբարը (նախագահ), Նաիրի Զարյանը (պատասխանատու քարտուղար), Ալեքսանդր Շիրվանզադեն, Եղիշե Չարենցը, Դերենիկ Դեմիրճյանը, Ակսել Բակունցը, Ազատ Վշտունին, Վահրամ Ալազանը, Նորայր Դաբաղյանը և ուրիշներ։ 1934 թվականի հուլիսի 14-ին ՀԿ(բ) կ Կենտկոմը հաստատեց ՀԽԳ միության կազմկոմիտե և քարտուղարություն (Դրաստամատ Սիմոնյան՝ նախագահ, Վահրամ Ալազան, Հ․ Մկրտչյան), իսկ օգոստոսին (1-5) հրավիրվեց ՀԽԳ I համագումարը։ Զեկուցումներից բացի (զեկուցողներ՝ Դրաստամատ Սիմոնյան, Տ․ Գյուլիքևխյան, Տ․ Մկրտչյան, Վաղարշակ Նորենց) հաստատվեց կանոնադրություն․ ընտրվեց միության վարչություն՝ Դ․ Սիմոնյան (նախագահ), Ալեքսանդր Շիրվանզադե, Եղիշե Չարենց, Ակսել Բակունց, Վահրամ Ալազան (քարտուղար), Ազատ Վշտունի, Դերենիկ Դեմիրճյան, Մ․ Զանան, Ստեփան Զորյան, Տ․ Մկրտչյան (քարտուղար), Գուրգեն Մահարի, Ն․ Դաբաղյան, Նաիրի Զարյան, Տ․ Ջնդի, Էֆենդին։ 1944 թվականի մայիսին միության պլենումն ընտրեց վարչության նախագահություն՝ Ավետիք Իսահակյան, Դերենիկ Դեմիրճյան, Նաիրի Զարյան (նախագահ), Ստեփան Զորյան, Գեղամ Սարյան, Է․ Թոփչյան (պատասխանատու քարտուղար), Գուրգեն Բորյան։ ՀԽԳ 2-րդ համագումարում (1946 թվականի սեպտեմբեր) վարչության նախագահ ընտրվեց Ավետիք Իսահակյանը, պատասխանատու քարտուղար՝ Գ․ Բորյանը․ 3-րդ համագումարում (1954 թվականի հուլիս) վարչության նախագահ ընտրվեց Ավետիք Իսահակյանը, I քարտուղար՝ Է․ Թոփչյանը։ Հետագա երեք համագումարներում (4-րդ՝ 1959 թվականի հունվար, 5-րդ՝ 1966 թվականի նոյեմբեր, 6-րդ՝ 1971 թվականի հունիս) վարչության I քարտուղար է ընտրվել Է․ Թոփչյանը։ Միության 1975 թվականի մայիսյան պլենումում, ապա 7-րդ համագումարում (1976 թվականի ապրիլ) վարչության I քարտուղար է ընտրվել Վ․ Պետրոսյանը։ 1977 թվականի փետրվարի 1-ի տվյալներով ՀԽԳ միությունն ուներ 303 անդամ։

Միության նպատակ

խմբագրել

ՀԽԳ միությունը, գրողների գործունեությունը նպատակաուղղելով գաղափարական գեղարվեստական բարձր մակարդակի երկեր ստեղծելուն, բազմակողմանի օգնություն է ցույց տվել և պաշտպանել նրանց տնտեսական ու իրավական շահերը։ Այն ստեղծագործական սերտ կապերի մեջ է եղել սփյուռքահայ գրողների հետ։ Միության վարչությունն ուներ մամուլի օրգաններ՝ «Գրական թերթ»-ը, «Սովետական գրականություն», «Լիտերատուրնայա Արմենիա», «Գարուն» ամսագրերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 234