Ագդա Մոնտելիուս
Ագդա Մոնտելիուս (շվեդ.՝ Agda Montelius, լրիվ անունը՝ շվեդ.՝ Agda Georgina Dorothea Montelius, ծննդյամբ շվեդ.՝ Reuterskiöld, ապրիլի 23, 1850[2][3][4][…], Q58814313?, Շվեդիա[2][4][5][…] - հոկտեմբերի 27, 1920[2][3][4][…], Մարիա Մագդալենա ծխական համայնք, Շվեդիա[2][3][4][…]), շվեդ ֆեմինիստուհի և բարեգործ[12]։
Ագդա Մոնտելիուս շվեդ.՝ Agda Montelius[1] | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 23, 1850[2][3][4][…] |
Ծննդավայր | Q58814313?, Շվեդիա[2][4][5][…] |
Մահացել է | հոկտեմբերի 27, 1920[2][3][4][…] (70 տարեկան) |
Մահվան վայր | Մարիա Մագդալենա ծխական համայնք, Շվեդիա[2][3][4][…] |
Գերեզման | Հյուսիսային գերեզմանատուն[6][7] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | շվեդերեն[1] |
Մասնագիտություն | բարեգործ և կանանց իրավունքների պաշտպան |
Ամուսին | Օսկար Մոնտելիուս[2][8][9] |
Ծնողներ | հայր՝ Ալեքսանդր Ռեյտերսկիելդ[2][10][5] |
Զբաղեցրած պաշտոններ | President of the Fredrika Bremer Association? |
Անդամություն | Q10444886?[4] և Ֆրեդրիկա Բրեմերի ասոցիացիա[11] |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԱգդա Մոնտելիուսը ծնվել է 1850 թվականի ապրիլի 23-ին, Կյոպինգում։ Նա երկրի պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ռեյտերսկիելդի և նրա կնոջ՝ Աննա Շենստրյոմի (Anna Schenström) դուստրն էր։ Սովորել է Ստոկհոլմի Hammarstedtska flickpensionen կանանց դպրոցում։ 1900-ական թվականներին դարձել է Շվեդիայի բարեգործական ասոցիացիայի առաջատար ներկայացուցիչը՝ ղեկավարելով մի շարք կանանց ասոցիացիաներ` Maria skyddsförening, New Idun և Föreningen för välgörenhetens ordnande, 1889-1911 թվականներին ընդգրկվել է Sällskapet för uppmuntran av öm och sedlig modersvård,Centralförbundet för socialt arbete և Svenska fattigvårdsförbundet ընկերությունների վարչությունների կազմում։
1886 թվականին Ագդա Մոնտելիուսը դարձել է «Ֆրեդերիկ Բրեմերի ասոցիացիա» (Fredrika Bremer Förbundet, FBF) կանանց կազմակերպության անդամ, 1895 թվականին՝ նրա փոխնախագահը։ Մոնտելիուսը ակտիվորեն մասնակցել է կանանց ձայնի իրավունքի համար մղվող պայքարին։ 1899 թվականին FBF–ի պատվիրակությունը Ագդայի գլխավորությամբ Շվեդիայի վարչապետ Էրիկ Բոստրյոմին հանձնել է կանանց ընտրական իրավունք տրամադրելու վերաբերյալ առաջարկությունը։
1902 թվականին հիմնադրվեց Կանանց ընտրական իրավունքի Շվեդիայի ազգային ասոցիացիան (Landsföreningen för kvinnans politiska rösträtt, LKPR): Մոնտելիուսը այդ կազմակերպության անդամ չէր, բայց ակտիվորեն օժանդակում էր այդ ասոցիացիային։ 1912 թվականին նա ամուսինների իրավունքների մասին օրենքի բարեփոխման հարցերով կառավարական հանձնաժողովի խորհրդատուն էր և վերջնական արդյունքում 1920 թվականին հասավ նրան, որ ամուսինները ստացան հավասար իրավունքներ։
Մահացել է 1920 թվականի հոկտեմբերի 27-ին, Ստոկհոլմում։
Պարգևներ
խմբագրելՇվեդական մշակույթին, գիտությանը և հասարակությանը մատուցած ակնառու ծառայությունների համար 1910 թվականին Ագդա Մոնտելիուսն արժանացել է Իլլիս Կվորում մրցանակի։
Անձնաձնական կյանք
խմբագրել1871 թվականի սեպտեմբերի 20-ին Ագդա Մոնտելիուսը ամուսնացավ Շվեդական ակադեմիայի անդամ, պրոֆեսոր Օսկար Մոնտելիուսի հետ։ Երկուսն էլ թաղված են Ստոկհոլմի Հյուսիսային գերեզմանոցում (Norra begravningsplatsen)[13]: Նա աչքի հիվանդություն ուներ ինչի արդյունքում կորցրել էր մեկ աչքը։
Շվեդական Antikvarisk-topografiska arkivet արխիվում պահվում են ամուսինների անձնական փաստաթղթերի հավաքածուն, որն իր մեջ ընդգրկում է Ագդայի և Օսկարի նամակագրությունը, ինչպես նաև Ագդա Մոնտելիուսի ձեռագրերը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www2.ub.gu.se/kvinndata/portaler/rostratt/pdf/rostrattsfragan.pdf
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Hatje A. Agda G D A Montelius — P. 684.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Շվեդիայի մահվան գիրքը
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 Agda Georgina Dorothea Montelius 1850-04-23 — 1920-10-27 Rösträttskvinna, filantrop
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Köpings landsförsamlings kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/ULA/10691/C/4 (1842-1859), bildid: C0009636_00022
- ↑ Norra begravningsplatsen.se
- ↑ Montelius, AGDA GEORGINA DOROTEA ALEXANDRA — Svenskagravar.se.
- ↑ Maria Magdalena kyrkoarkiv, Död- och begravningsböcker, huvudserie, SE/SSA/0012/F I/22 (1918-1920), bildid: 00015112_00304, sida 267
- ↑ Շվեդիայի 1880 թվականի մարդահամար (շվեդերեն) — Riksarkivet.
- ↑ 10,0 10,1 Reuterskiöld, släkt
- ↑ Till regeringen från svenska kvinnor ingifna skrifvelser i rösträttsfrågan 1905-1906 — 1906.
- ↑ Agda G D A Montelius
- ↑ Montelius, AGDA GEORGINA DOROTEA ALEXANDRA
Գրականություն
խմբագրել- Österberg, Carin et al. (1990) Svenska kvinnor: föregångare, nyskapare (Lund: Signum) ISBN 91-87896-03-6
- Barbro Hedwall; Susanna Eriksson Lundqvist (2011) Vår rättmätiga plats. Om kvinnornas kamp för rösträtt (Stockholm: Förlag Bonnier) ISBN 978-91-7424-119-8
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագդա Մոնտելիուս» հոդվածին։ |