Ագնիա Լվովնա Բարտո (ռուս.՝ Агния Львовна Барто, օրիորդական ազգանունը՝ Վոլովա (ռուս.՝ Волова)[5], փետրվարի 4 (17), 1901[1] կամ նոյեմբերի 17, 1906(1906-11-17)[2], Կաունաս, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 1, 1981(1981-04-01)[3][2], Մոսկվա, ԽՍՀՄ[3][6]), հրեական ծագմամբ խորհրդային մանկագիր, բանաստեղծուհի, գրող, կինոսցենարիստ, ռադիոհաղորդավար։ Ստալինյան երկրորդ աստիճանի (1950) և Լենինյան (1972) մրցանակների դափնեկիր։

Ագնիա Բարտո
ռուս.՝ Агнесса Львовна Барто
Ծննդյան անունռուս.՝ Агнесса Львовна Волова
Ծնվել էփետրվարի 4 (17), 1901[1] կամ նոյեմբերի 17, 1906(1906-11-17)[2]
ԾննդավայրԿաունաս, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էապրիլի 1, 1981(1981-04-01)[3][2]
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[3]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունբանաստեղծուհի, թարգմանչուհի, մանկագիր, սցենարիստ, գրող, ռադիոհաղորդավար, բալետի պարող և turner
Լեզուռուսերեն
Ազգությունհրեա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
Ժանրերպոեզիա և Սցենար
Գրական ուղղություններսոցիալիստական ռեալիզմ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրRadio Mayak?
Պարգևներ
ԱմուսինԱնդրեյ Շչեգլյաև և Պավել Բարտո
ԱզգականներԹամարա Դեմբո
 Agniya Barto Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է կրթված հրեական ընտանիքում[7][8]։ Հայրը՝ Լև Նիկոլաևիչ (Ավրաամ Լև Նախմանովիչ) Վոլովը (1875-1924[9]), ծնունդով եղել է Շավլյայից[10], եղել է անասնաբույժ[11][12]։ Մայրը՝ Մարիա Իլինիչնա (Էլյաշևնա Գիրշովնա Վոլովան (օրիորդական ազգանունը՝ Բլոխ, 1881-1959, ծնունդով եղել է Կովնոյից[13]), զբաղվել է տնային տնտեսությամբ։ Ծնողներն ամուսնացել են 1900 թվականի փետրվարի 16-ին Կովնոյում[14]։ Մորեղբայրը՝ հայտնի բժիշկ, քիթ-կոկորդ-ականջաբան և թոքախտաբան Գրիգորի Բլոխը (1871-1938), 1924-1936 թվականներին եղել է Յալթայում Տուբերկուլոզի կլիմատոլոգիայի ինստիտուտի կոկորդային կլինիկայի (ներկայում՝ Իվան Սեչենևի անվան բուժման ֆիզիկական մեթոդների և բժշկական կլիմատոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ) տնօրեն, գրել է մանկական կրթական բանաստեղծություններ[7][15][16]։

Գիմնազիայում սովորելուն զուգահեռ հաճախել է բալետի դպրոց։ Ապա սովորել է պարարվեստի ուսումնարանում, որն ավարտելուց հետո՝ 1924 թվականին, ընդունվել է բալետի թատերախումբ, որտեղ աշխատել է շուրջ մեկ տարի։

Վոլովայի առաջին ամուսինը եղել է բանաստեղծ Պավել Բարտոն։ Նրանք միասին գրել են երեք բանաստեղծություն՝ «Девочка-рёвушка», «Девочка чумазая» և «Считалочка»։ 1927 թվականին ծնվել է նրանց որդին՝ Էդգարը (Գարիկ), իսկ վեց տարի անց նրանք բաժանվել են։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Բարտո ընտանիքը տարհանվել է Սվերդլովսկ։ Այնտեղ Ագնիան ստիպված է եղել սովորել խառատի մասնագիտություն։ Պատերազմի ժամանակ ստացած մրցանակը նա հատկացրել է տանկ պատրաստելու համար[17]։

1944 թվականին ընտանիքը վերադարձել է Մոսկվա։ Որդին՝ Գարիկը, զոհվել է 1945 թվականի մայիսի 5-ին տասնութ տարեկանում. նրան վրաերթի է ենթարկել բեռնատարը Լավրուշինսկի նրբանցքում հեծանիվով զբոսնելու ժամանակ[18]։

Ագնիա Բարտոյի երկրորդ ամուսինը եղել է ջերմաէներգետիկ, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ Անդրեյ Շչեգլյաևը։ Նրանք ունեցել են դուստր՝ տեխնիկական գիտությունների թեկնածու Տատյանա Շչեգլյաևան։

Ագնիա Բարտոն մահացել է 1981 թվականի ապրիլի 1-ին։ Թաղվել է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը (տարածք № 3)։

Ստեղծագործություն

խմբագրել

1924 թվականին պարարվեստի ուսումնարանի շրջանավարտների ցուցադրական համերգին ներկա է եղել լուսավորության ժողկոմ Անատոլի Լունաչարսկին։ Նա ուշադրություն է դարձրել Ագնիայի արտասանությանը և մի քանի օր անց նրան հրավիրել է ընդունելության ժողկոմում, որտեղ նրան խորհուրդ է տվել դառնալ բանաստեղծուհի[19]։

Ագնիա Բարտոյի առաջին տպագրված բանաստեղծությունները եղել են «Китайчонок Ван Ли» և «Мишка-воришка» (1925) ստեղծագործությունները։ Լույս են տեսել «Բանաստեղծություններ մանուկներին» (ռուս.՝ «Стихи детям», 1949) և «Ձմեռային անտառ՝ ծաղիկների բերելու» (ռուս.՝ «За цветами в зимний лес», 1970) ժողովածուները։

1964-1973 թվականներին «Маяк» ռադիոկայանում վարել է «Գտնել մարդուն» (ռուս.՝ «Найти человека») հաղորդումը, որ նվիրված էր Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կորած երեխաների ընտանիքների որոնմանը։ Նրա շնորհիվ վերականգնվել է կապը գրեթե հազար ընտանիքների անդամների միջև[20]։ Այդ հաղորդման հիման վրա գրվել է «Գտնել մարդուն» արձակ գիրքը (1968)։ Հետագայում «Գտնել մարդուն» հաղորդման ձևաչափը հիմք է դարձել «Սպասիր ինձ» (ռուս.՝ «Жди меня») հաղորդման համար։

Հրատարակել է «Մանկական բանաստեղծի նոթեր» (ռուս.՝ «Записки детского поэта», 1976) գիրքը։

Գրել է «Ընկեցիկը» (ռուս.՝ «Подкидыш», Եկատերինա Զելյոնայայի հետ համատեղ, 1939), «Փիղն ու պարանը» (ռուս.՝ «Слон и верёвочка», 1945), «Ալյոշա Պտիցինը կոփում է բնավորությունը» (ռուս.՝ «Алёша Птицын вырабатывает характер», 1953), «10000 տղաներ» («10000 мальчиков», 1961) ֆիլմերի սցենարները։

 
«Խաղալիքներ» (ռուս.՝ «Игрушки»), Կոնստանտին Կուզնեցովի նկարներով, 1936

Ագնիա Բարտոյի ստեղծագործությունների մեծ մասը գրվել է նախադպրոցականների և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար։ Նրա բանաստեղծությունները հեշտ ընթերցվող են ու հիշվող։ Դրանց միջոցով հեղինակը հավասարի պես դիմում է երեխային պարզ լեզվով, առանց քնարական շեղումների ու նկարագրությունների։ Նրա բանաստեղծությունների բոլոր հերոսները ունեն անուններ («Մենք Թամարայի հետ» (ռուս.՝ «Мы с Тамарой»), «Ով չի ճանաչում Լյուբոչկային» (ռուս.՝ «Кто не знает Любочку»), «Մեր Տանյան բարձրաձայն լացում է» (ռուս.՝ «Наша Таня громко плачет»), «Վոլոդյայի դիմանկարը» (ռուս.՝ ««Володин портрет»), «Լյոշենկա, Լյոշենկա, շնորհ արա» (ռուս.՝ «Лёшенька, Лёшенька, сделай одолжение»

Մրցանակներ և պարգևներ

խմբագրել
  • Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակ (1950) – «Բանաստեղծություններ երեխաներին» ժողովածուի համար (1949)
  • Լենինյան մրցանակ (1972) – «Ձմեռային անտառ՝ ծաղիկների բերելու» («За цветами в зимний лес», 1970) բանաստեղծությունների գրքի համար (Մրցանակ մանուկների համար նախատեսված ստեղծագործությունների համար)
  • Լենինի շքանշան (16 փետրվարի, 1976)
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշան (16 փետրվարի, 1956, 22 փետրվարի, 1966)
  • «Պատվո նշան» շքանշան (31 հունվարի, 1939)
  • «Խեղդվողներին փրկելու համար» մեդալ
  • «Հանքափորի փառք» («Шахтёрская слава») I աստիճանի մեդալ (Կարագանդայի հանքափորներից)
  • Ժպիտի շքանշան
  • Լև Տոլստոյի անվան միջազային ոսկե մեդալ «Երեխաների ու պատանեկության համար ստեղծագործությունների ստեղծման գործում ներդրման համար» (հետմահու)

Ստեղծագործությունների էկրանավորումներ

խմբագրել

Ֆիլմեր՝ նկարահանված Ագնիա Բարտոյի սցենարով[21]

Մուլտֆիլմեր՝ նկարահանված Ագնիա Բարտոյի բանաստեղծությունների հիման վրա[22]

  • «Երկու պատկերազարդում» (ռուս.՝ «Две иллюстрации»), տիկնիկային երկսյուժե մուլտֆիլմ, 1962 թվական (առաջին սյուժեն՝ «Девочка-рёвушка», ստեղծվել է Բարտոյի բանաստեղծության հիման վրա),
  • «Խածկտիկ» (ռուս.՝ «Снегирь»), նկարված մուլտֆիլմ, 1983 թվական, նկարահանվել է Բարտոյի համանուն ստեղծագործության հիման վրա («Սոյուզմուլտֆիլմ»),
  • «Կախարդական բահ» (ռուս.՝ «Волшебная лопата»), նկարված մուլտֆիլմ, 1984 թվական, նկարահանվել է Բարտոյի բանաստեղծությունների հիման վրա «Էկրան» ստեղծագործական միությունում,
  • «Մենք Թամարայի հետ» (ռուս.՝ «Мы с Тамарой»), ռուսական 2D-համակարգչային մուլտֆիլմ, Բարտոյի բանաստեղծության ժամանակակից մեկնաբանությունը, մասնակցել է Սուզդալ-2004 փառատոնի մրցութային ծրագրին։

Ագնիա Բարտոն Լիդիա Չուկովսկայայի հուշերում

խմբագրել

1974 թվականի հունվարի 9-ին Լիդիա Չուկովսկայան հեռացվել է ԽՍՀՄ գրողների միությունից (այդ որոշումը չեղարկվել է 1989 թվականի փետրվարին), նրա հրապարակումները ԽՍՀՄ-ում լիովին արգելվել են (մինչև 1987 թվականը)։ Այդ իրադարձություններին է նվիրված Լիդիա Չուկովսկայայի «Հեռացման գործընթաց։ Գրական բարքերի ուրվանկար» (ռուս.՝ «Процесс исключения. Очерк литературных нравов») գիրքը[23], որն առաջին անգամ հրատարակվել է 1979 թվականին Փարիզում՝ «YMCA-Press» հրատարակչությունում։ ՌԽՖՍՀ գրողների միության Մոսկվայի բաժնի քարտուղարության նիստին ի թիվս այլ գրողների մասնակցել է նաև Ագնիա Բարտոն, որն իր ելույթով նպաստել է Գրողների միությունից Կոռնեյ Չուկովսկու հեռացմանը։ Նա հանդես է եկել երկրում Չուկովսկայայի երկերի տպագրման դեմ՝ որպես պատճառ նշելով դրանց հակախորհրդային բնույթը. «Ինչո՞վ բացատրել, որ մարդը կարող է հասնել նման հակախորհրդայնության, այդպիսի չարության։ Ես ուզում եմ հարցնել ձեզ. ինչո՞ւ եք դուք այդքան չար։ Որտեղի՞ց է այդքան չարություն ձեր մեջ։ Ես երեկ կարդացի «Ժողովրդի զայրույթը»[24], տպավորությունը ճնշող է։ Չարություն, չարություն, չարություն»[23]։

Նախկինում՝ 1930 թվականին, Լիտերատուրնայա գազետայում տպագրվել էր Ագնիա Բարտոյի ստորագրությամբ նամակ, որն ուղղված էր ժողովրդական հեքիաթների ու Կոռնեյ Չուկովսկու հեքիաթների դեմ[25]։ 1944 թվականին Կոռնեյ Չուկովսկին կանչվել է Գրողների միություն, որտեղ նրա զինվորական հեքիաթը («Одолеем Бармалея!») կոչել են «անմիտ անհեթեթություն» և Կոռնեյ Չուկովսկուն մեղադրել երեխաներին սոցիալիստական ոգով դաստիարակելու խնդիրները գիտակցաբար գռեհկացնելու մեջ։ Երբ Կոռնեյ Չուկովսկին վերադարձել է տուն, դուստրը՝ Լիդիան, հարցրել է. «Ո՞վ էր ամենից ստորը»։ Չուկովսկին պատասխանել է՝ Բարտոն[23]։

Լիդիա Չուկովսկայային Գրողների միությունից հեռացնելու ժամանակ Ագնիա Բարտոն ասել է. «Ես մտածում եմ այնպես, ինչպես Շոստակովիչն ու Չինգիզ Այթմատովը, իսկ դուք՝ ինչպես Սոլժենիցինն ու Սախարովը։ Ինձ համար ծանր է մտածել, որ մեզ բարություն ուսանած Կոռնեյ Չուկովսկու լուսավոր հիշատակի վրա ընկնում է ձեր ստվերը»[23]։

Լիդիա Չուկովսկայան այդ ժողովի մասին հիշել է. «Իսկ գլխավորն այն էր, որ ես այլևս երբեք, մինչև իմ կյանքի վերջը մի սենյակում չեմ տեսնի այդքան շատ, մեկը մյուսի նման ընտրված ընկած մարդկանց։ Նրանցից շատերը տեղ էլ չունեին ընկնելու։ Բայց ոմանք ընկել էին, գլորվել այդ բյուրոկրատական ճահճուտը տաղանդի բարձունքից։ ...Չէ՞ որ Ագնիա Բարտոն էլ անկասկած ընդունակ մարդ է, ցավոք՝ ամեն ինչի»[23]։ Խոսքը վերաբերում է Դանիելի ու Սինյավսկու դատավարությանը, երբ ՊԱԿ քննչական բաժնի հանձնարարությամբ Բարտոն գրողների դատի նախօրեին որպես փորձագետ կարծիք է հայտնել Դանիելի գրքի մասին, որում ընդգծել է Դանիելի ստեղծագործության հակախորհրդային ուղղվածությունը[23]։

Հիշատակ

խմբագրել

Վավերագրական ֆիլմ

խմբագրել
  • 2013 – «Միևնույն է, նրան չեմ լքի։ Ագնիա Բարտո» (ռուս.՝ «Все равно его не брошу. Агния Барто») վավերագրական ֆիլմ (ռեժիսոր՝ Վ. Սպիրիդոնով), «Культура» հեռուստաալիք[26]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 И сколько хочешь радуйся
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 173—174. — ISBN 5-94848-245-6
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  4. http://orderusmiechu.pl/barto-agnija-lwowna/
  5. Բարտո ընտանիքի կայքը Արխիվացված 2010-12-15 Wayback Machine պնդում է, թե ի սկզբանե Ագնիայի անունն ու հայրանունը եղել է Գետել Լեյբովնա (ռուս.՝ Гетель Ле́йбовна), սակայն տեղեկության աղբյուրը կայքում նշված չէ, իսկ այլ աղբյուրներ դա չեն հաստատում։
  6. Факсимиле записи на иврите о рождении Агнии Воловой 4 февраля 1901 года (28 числа месяца Шват 5661 по еврейскому календарю) (Факсимиле записи о рождении на русском языке)․
    Ըստ արխիվային տվյալների՝ Ագնիա Վոլովան ծնվել է1901 թվականի փետրվարի 4-ին (հին տոմարով) Կովնոյում, ծնողները եղել են Ավրաամ Լև Նախմանովիչ Վոլովն ու Մարիա Էլյաշ Գիրշևնա Բլոխը (տե՛ս ծննդյան վերաբերյալ Կովնոյի քաղաքային դիվանատանը ռաբբիի արձանագրությունը JewishGen.org կայքում՝ Lithuania տվյալների բազայում (Births, պահանջվում է գրանցում)։ Ըստ բանաստեղծուհու դստեր՝ Տ․ Շչեգլյաևայի, Ագնիա Բարտոն ծնվել է 1907 թվականին, ըստ հանրագիտարանների մեծ մասի՝ 1906 թվականին, ըստ Ագնիա Բարտոյի կենդանության օրոք լույս տեսած Գրական հանրագիտարանի 11-րդ հատորի (Վլադիմիր Ֆրիչեի և Անատոլի Լունաչարսկու խմբագրությամբ, 1929)՝ 1904 թվականին։
  7. 7,0 7,1 Интервью с Татьяной Щегляевой
  8. Родом из детства Արխիվացված 2013-10-26 Wayback Machine
  9. Надгробный памятник Льва Николаевича Волова на Востряковском еврейском кладбище: Здесь же похоронена бабушка поэтессы по отцовской линии — Генриета Михайловна Волова (1852—1926).
  10. Շավլյայում է ապրել բանաստեղծուհու պապը՝ Նախման Մեերովիչ Վոլովը (1847-1909)։
  11. ««Попутчик» нашего детства». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  12. Агния Барто о себе
  13. Надгробный памятник Марии Ильиничны Воловой на Востряковском еврейском кладбище (Москва)
  14. Տե՛ս JewishGen.org (պահանջվում է գրանցում), Lithuania տվյալների բազա (Lithuania Marriages and Divorces)։ Հայրն ամուսնության վերաբերյալ արձանագրության մեջ գրանցված է որպես Աբրամ-Լև Նախմանովիչ Վոլով, դստեր ծննդյան մասին արձանագրության մեջ՝ Ավրաամ-Լև Նախմանովիչ Վոլով։
  15. Родом из детства Արխիվացված 2013-10-26 Wayback Machine
  16. Григорий Ильич Блох Արխիվացված 2013-10-24 Wayback Machine
  17. «Переводчица с детского / Еврейские новости». Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին. Վերցված է 2019-03-29-ին.
  18. «Среди других грустных историй, связанных с историей дома, — горе Агнии Барто». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
  19. Барто Агния Львовна
  20. Кто есть кто в мире / Главный редактор Г. П. Шалаева. — М.: «Слово»: Олма медиа групп, 2003. — С. 98. — 1680 с. — ISBN 5-8123-0088-7
  21. Agniya Barto — IMDb
  22. Поиск "Барто" на сайте animator.ru в разделе "Фильмы"
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 23,5 Лидия Чуковская Соч. в 2-х т. Т.2: Процесс исключения; Открытые письма; Отрывки из дневника / В.Эфрос. — Москва: Гудьял-пресс, 2000. — 461 с. — ISBN 5-8026-0063-2 (2т.)
  24. «ГНЕВ НАРОДА Лидия Чуковская». www.chukfamily.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  25. Լիտերատուրնայա գազետա, 27 հունվարի 1930։
  26. «Все равно его не брошу. Агния Барто» (ռուսերեն). tvkultura.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագնիա Բարտո» հոդվածին։