Ագուստին Լարա (իսպ.՝ Agustín Lara, ի ծնե անունը՝ Ángel Agustín María Carlos Fausto Mariano Alfonso del Sagrado Corazón de Jesús Lara y Aguirre del Pino, ծնվել է 1900 թվականի հոկտեմբերի 1-ին Վերակրուս նահանգի Տլակոտալպան քաղաքում, մահացել է Մեխիկոյում 1970 թվականի նոյեմբերի 6-ին), մեքսիկացի կոմպոզիտոր, երգահան, դերասան, երգիչ, պրոդյուսեր։

Ագուստին Լարա
Բնօրինակ անունիսպ.՝ Agustín Lara
Ի ծնե անունÁngel Agustín María Carlos Fausto Mariano Alfonso del Sagrado Corazón de Jesús Lara y Aguirre del Pino
Ծնվել է1900 հոկտեմբերի 1
Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել էնոյեմբերի 6, 1970(1970-11-06) (տարիքը 70)
Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԺանրերԲոլերո
Մասնագիտությունկոմպոզիտոր, երգիչ, դերասան, երգերի հեղինակ և կինոդերասան
Գործիքներվոկալ
ԱմուսինՄարիա Ֆելիքս
Պարգևներ
 Agustín Lara Վիքիպահեստում
Ագուստին Լարայի գերեզմանը Մեխիկոյում

Կենսագրություն

խմբագրել

Առաջին երաժշտական ստեղծագործությունը՝ «Marucha»-ն, գրել է իր առաջին սիրո պատվին։ 1927 թվականից աշխատել է կաբարեում։ Արդյունքում տեղափոխվել է Պուեբլա դե Սարագոսա, բայց 1928 թվականին վերադարձել է Մեխիկո։ Նույն թվականին սկսել է աշխատել որպես կոմպոզիտոր և նվագակցել է երգիչ Խուան Արվիզուին։

1930 թվականի սեպտեմբերին Լարան սկսել է հաջողակ կարիերա ռադիոյով։ 1933 թվականին կատարել է իր առաջին համերգային շրջագայությունը Կուբայում, ինչը կղզու քաղաքական իրադարձությունների պատճառով ձախողվեց։ Հետո հաջողությամբ ելույթ է ունեցել Հարավային Ամերիկայի շատ քաղաքներում։

Լարան գրել է ավելի քան 700 երգ։ Երաժշտական ստեղծագործությունների և ֆիլմերի երգերի հեղինակ է։ Գրել է երաժշտություն ավելի քան 15 ֆիլմի համար։ Որպես դերասան՝ նկարահանվել է 27 կինոժապավեններում։

Նա գրել է այնպիսի հանրաճանաչ երգեր, ինչպիսիք են, «Solamente una vez»-ը (գրված Բուենոս Այրեսում), «Veracruz»-ը, «Tropicana»-ն և «Pecadora»-ն, որոնք էլ նրան դարձրել են հանրաճանաչ ոչ միայն Հարավային Ամերիկայում, այլ նաև Իսպանիայում։

1965 թվականին միապետ Ֆրանցիսկո Ֆրանկոն, որը սիրում էր Գրանադա երգը (1932)[1], տվել է կոմպոզիտորին Իսպանիայի քաղաքացիություն և կացարան է նվիրել Գրանադայում, որպեսզի յադ ձևով ցույց տա իր երախտագիտությունն Իսպանիայի մասին մի շարք երգերի համար, ինչպիսիք են «Toledo»-ն, «Cuerdas de mi Guitarra»-ն, «Granada»-ն, «Sevilla»-ն և «Madrid»-ը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Сам автор песни впервые побывал в Гранаде лишь через 32 года после её написания.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագուստին Լարա» հոդվածին։