Ադամ Անդերսոն
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդերսոն (այլ կիրառումներ)
Ադամ Անդերսոն (անգլ.՝ Adam Anderson, մայիսի 14, 1984, Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[1]), հանրահայտ բրիտանական Hurts դուետի երաժիշտ, որտեղ նա նվագում է ստեղնայիններ և կիթառ, նաև գրում երաժշտություն։
Ադամ Անդերսոն | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Adam Anderson |
Ի ծնե անուն | անգլ.՝ Adam David Anderson |
Ծնվել է | մայիսի 14, 1984 (40 տարեկան) Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[1] |
Երկիր | Միացյալ Թագավորություն, Մանչեսթեր |
Ժանրեր | սինտի-փոփ, փոփ ռոք |
Մասնագիտություն | երաժիշտ, ստեղնահար և կիթառահար |
Գործիքներ | ստեղնաշարային գործիքներ և կիթառ |
Գործունեություն | 2005-ներկա |
Լեյբլ | RCA |
Կապված | Hurts |
Կայք | Պաշտոնական կայքը |
Hurts Վիքիպահեստում |
Վաղ կենսագրություն
խմբագրելԱդամն ապրել է մի փոքրիկ ծայրամասային գյուղում՝ ունենալով 16 շուն և 16 հեկտար հողատարածք։ Նրա հայրը կթվոր է եղել Hazel Grove-ում երեսուն տարիների ընթացքում, և Ադամը պատրաստվում էր գնալ նրա հետքերով։ Ադամի պապը եղել է զինվորական երաժիշտ և բանջոյի անդամ, ովքեր նվագում էին թագուհու համար։ Ադամն ունի ավագ եղբայր։ Նա պատմում է իր մասին, որ ունեցել է մի բարդ բնավորություն, որի պատճառով էլ 15 տարեկանում հեռացել է տանից։ Երբ 16 տարեկան էր, կարծում էր, որ կդառնա պոետ։ Ամենևին էլ չէր հետաքրքրվում երաժշտությամբ մինչ 17-19 տարեկանում կգներ իր առաջին ալբոմը՝ OK Computer Radiohead խմբի։ Մեկ այլ կարևոր պահ է տեղի ունեցել, երբ 20 տարեկան էր. «Ես գնեցի մի կիթառ և ձայնագրիչ, և հասկացա, որ կարող էի երաժշտություն ստեղծել, ու հասկացա, որ կարող եմ երաժիշտ դառնալ, գրել երաժշտություն, դա ինձ առանձնահատուկ դուր եկավ»։ Կիթառահար Ադամ Անդերսոնն և ստեղնաշարային երաժիշտ Սքոթ Ֆորստերը եղել են անանուն խմբի անդամ, որը հանդես էր գալիս Pink Floyd-յան ոճում, կիթառային ռոք մթնոլորտում։ Այդ ժամանակ սովորում էր համալսարանում և աշխատում վազքուղում, և նկարահանում էր շների մրցավազք։
Daggers
խմբագրել2005 թ.-ին ծանոթանում է Թեո Հաչքրաֆթի հետ։ Միասին նրանք ստեղծում են Bureau խումբը։ Բայց Dexys Midnight Runners խմբի անդամները նրանց ներքաշում են խոշոր դատավարության մեջ և ստիպված վերանվանում են։ Ակնհայտ է, որ նրանցից մի քանիսը Dexy-ից հետո համալրում են Բարրի խումբը։ Այդ իսկ պատճառով խումբը հարկադրված վերանվանում են Daggers։ Խումբը բաղկացած էր անդամից, սակայն երկար ժամանակ երգեր էին գրում միայն Թեոն և Ադամը։ Նրանք նախընտրում են ալտերնատիվ երաժշտություն – էլեկտրոնիկա, ռոք, դիսկո-հաուս, նոր ալիք, սինտի-փոփ։ Նրանք կողմից լույս են տեսնում երկու սինգլներ։ 2006 թ-ին After Midnight», որը դառնում է շաբաթվա սինգլ Xfm ռադիոկայանում և 2007 թ.-ին «Money / Magazine», որը չնայած չհայտնվեց չարտերում, բայց նոմինացվեց Twenty Quid Music Prize-ում։ 2008 թ.-ի սեպտեմբերին Հաչքրաֆթն և Անդերսոնը բերում են իրենց խումբը Լոնդոն՝ Բեյոնսեի քրոջ Սոլանժ Նոուլզի հետ միասին գովազդային հոլովակում նկարահանվելու։ 2008 թ.-ին նրանց նկատում է հայտնի պրոդյուսեր Richard «Biff» Stannard-ը և Richard X, որի մասին Daggers-ը գրում է իրենց Myspace-ի էջում 2009 թ.-ի հունվարի 30-ին։
Hurts
խմբագրելDaggers խմբի լուծարումից հետո, Թեոն ու Ադամը որոշում են ստեղծել արդեն նոր դուետ՝ Hurts անվամբ։ 2009 թ.-ին նրանց ճանաչեց ողջ աշխարհը։ Իրենց առաջին՝ Wonderful Life տեսահոլովակը նկարահանել են ընդամենը 20 ֆունտով։ Դուետն ընդգրկվել է 10 լավագույնների մեջ BBC Sound-ի վարկածով 2010 թ.-ին։ Այս պահին դուետն ունի երկու ալբոմ՝ Happiness(2010) և (Exile)(2013)
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Ադամը ֆուտբոլի մեծ երկրպագու է, իսկ սիրած ֆուտբոլային թիմը Մանչեսթեր Յունայթեդն է։ Ամբողջ կազմից առանձնացնում է Ուեյն Ռունիին։
- Նա ունի երեք հերոս իրական կյանքից՝ Պրինս, Մարտին Գոր (Depeche Mode) և Մորրիսի։
- Առաջին ելույթներից մեկը, որն ունկնդրել է, եղել է Arcade Fire-ը Մանչեսթերում 2005 թ.-ին։
- Դեբյուտային Happiness ալբոմը նվիրել է Benjamin Richard James Anderson-ին, շնորհակալություն է հայտնել Rachael Burns-ին, Jamie Massie-ին, Hilary Marsden-ին և Թեո Հաչքրաֆթին ու հայտնել է առանձնահատուկ շնորհակալություն Joe Cross-ին։
Անձնական կյանքը
խմբագրելՀայտնի է, որ 2012 թ-ից սկսած Ադամը հանդիպում է Hurts խմբի պարուհի Էմիլի Ռամբլսի հետ, ով երկար տարիներ Hurts-ի համերգների ժամանակ է ելույթ ունենում։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամ Անդերսոն» հոդվածին։ |