Ադամ Սքոթ
Ադամ Սքոթ (անգլ.՝ Adam Scott, ապրիլի 3, 1973[1], Սանտա Քրուզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոյի և հեռուստատեսության դերասան, կինոպրոդյուսեր, երբեմն հանդես է գալիս որպես ռեժիսոր և սցենարիստ։ Առավել հայտնի է «Ասա, որ սիրում ես ինձ», «Երեկույթների վարպետներ» հեռուստասերիալներում, «Զբոսայգիներ և հանգստի գոտիներ» սերիալում Բենի դերով և «Ամփոփ եղբայրներ» ֆիլմում Դերեկ Հաֆի դերով[2]։
Ադամ Սքոթ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 3, 1973[1] (51 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սանտա Քրուզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասան, հեռուստատեսային դերասան, պոդքաստեր, սցենարիստ, կինոդերասան, հեռուստառեժիսոր, հեռուստատեսային պրոդյուսեր, կինոպրոդյուսեր և ռեժիսոր |
IMDb։ | ID 0004395 |
Կենսագրություն
խմբագրելԱդամ Սքոթը ծնվել է 1973 թվականի ապրիլի 3-ին Սանտա Կռուզ (Կալիֆոռնիա) քաղաքում։ Ունի ավագ եղբայր և քույր՝ Շենոն (անգլ.՝ Shannon) և Դեյվիդ (անգլ.՝ David)։ Ուսումը ստացել է Լոս Անջելեսի Ամերիկյան դրամատիկական արվեստի ակադեմիայում[3]։
1994 թվականից Սքոթը սկսել է նկարահանվել հեռուստասերիալներում՝ հիմնականում կատարելով դրվագային դերեր, մասնավորապես՝ նկարահանվել է «Օրենք և կարգ», «Նյու Յորքի ոստիկանությունը», «Տղան ճանաչում է աշխարհը», «Հինգերորդը», «Շտապ օգնություն», «Մի սպանություն», «Հաճախորդը միշտ մեռած է», «C.S.I.: Հանցագործության վայրը՝ Մայամի», «Հրաշքներ», «Վերոնիկա Մարս» և այլ սերիալներում[4]։ 2009 թվականին փորձել է իրեն որպես պրոդյուսեր։ «Ուղևորի տեղը» ֆիլմի գործադիր պրոդյուսերն է։ «Երեկույթների թագավորները» սերիալը, որտեղ Ադամը 2009 թվականից խաղում է գլխավոր դերերից մեկում, ունի յոթ սերիա։ Դրանց պրոդյուսերը Սքոթն է։ Դրանից հետո լքել է նախագիծը և միացել «Զբոսայգիներ և հանգստի գոտիներ» սերիալի դերասանական կազմին։ Նկարահանվել է նաև ESPN սպորտային ալիքի գովազդային հոլովակներում։
Անձնական կյանք
խմբագրել2005 թվականին Սքոթն ամուսնացել է Նաոմի Սաբլանի հետ (անգլ.՝ Naomi Sablan)։ Զույգն ունի երկու երեխա[5]։
Ընտրված ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1994 | ֆ | Cityscrapes: Los Angeles | Ջո | |
1995 | ֆ | Strange Habit | Փոլ | |
1996 | ֆ | Դժոխքից ապստամբած 4. Արյունակցական կապ | Hellraiser IV: Bloodline | Ժակ |
1996 | ֆ | Աստղային ճանապարհ. Առաջին շփում | Star Trek: First Contact | զինվոր USS Defiant-ում |
1997 | ֆ | Dinner and Driving | Լարի | |
1998 | ֆ | Երկրպագու | Girl | Սքոթ |
1998 | ֆ | Փոքր չարիք | The Lesser Evil | երիտասարդ Ջորջ |
2002 | ֆ | Հատկապես ծանր հանցագործություններ | High Crimes | Թերենս Էմբրի |
2004 | ֆ | Torque | Ագենտ Մաքֆերսոն | |
2004 | ֆ | Ավիատորը | The Aviator | Ջոնի Մեյեր |
2005 | ֆ | Եթե սկեսուրը հրեշ է | Monster-in-Law | Ռեմի |
2005 | ֆ | Մաթադոր | The Matador | Ֆիլ Հարիսոն |
2006 | ֆ | Գովազդ հանճարի համար | Art School Confidential | Մարվին Բուշմիլեր |
2006 | ֆ | Առաջին ձյունից առաջ | First Snow | Թոմ Մոլեյն |
2006 | ֆ | Who Loves the Sun | Դենիել Բլում | |
2006 | ֆ | Վրեժ | The Return | Քուրթ |
2006 | ս | Օրենք և կարգ | Law & Order | Ռոբի |
2007 | ս | Ասա, որ սիրում ես ինձ | Tell Me You Love Me | Փալեք |
2008 | ֆ | Մեծ Բաք Հովարդ | The Great Buck Howard | Ալան Բերքման |
2008 | ֆ | Խորթ եղբայրներ | Step Brothers | Դերեկ Հաֆ |
2009 | ֆ | Չար տեսակ | The Vicious Kind | Քալեբ Սինքլեր |
2009-2010 | ս | Երեկույթների վարպետներ | Party Down | Հենրի Փոլարդ |
2009 | ֆ | Երեկույթների վարպետներ | Passenger Side | Մայքլ |
2010 | ֆ | Ինչպես ամուսնանալ 3 օրում | Leap Year | Ջերեմի |
2010 | ֆ | Պիրանհա 3D | Piranha 3D | Նովակ Ռաձինսկի |
2010-2015 | ս | Զբոսայգիներ և հանգստի գոտիներ | Parks and Recreation | Բեն Ուայթ |
2011 | ֆ | Մեր ապուշ եղբայրը | Our Idiot Brother | Ջերեմի |
2012 | ֆ | Ընկերներ երեխաների հետ | Friends with Kids | Ջեյսոն Ֆրայմեն |
2012 | ֆ | Ամուրի | Bachelorette | Քլայդ |
2012 | ֆ | Մեծահասակների երեխաները ամուսնալուծվում են | A.C.O.D. | Քարթեր |
2012 | ֆ | Մորս անեծքը | The Guilt Trip | Էնդրյու Մարգոլիս-կրտսեր |
2013 | ս | Հարբած պատմություն | Drunk History | Ջոն Բութ |
2013 | ֆ | Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը | The Secret Life of Walter Mitty | Թեդ Հենդրիքս |
2014 | ֆ | Ժամանակի մեքենա ջակուզիում 2 | Hot Tub Time Machine 2 | Ադամ Յեսթ-կրտսեր |
2015 | ֆ | Սև զանգված | Black Mass | Ռոբերտ Ֆիցպատրիկ |
2015 | ֆ | Կրամպուս | Krampus | Թոմ Էնջել |
2016-2017 | ս | Լավագույնն աշխարհում | The Good Place | Թրեվոր |
2017 | ս | Մեծ փոքր ստեր | Big Little Lies | Էդ Մաքենզի |
2017-2018 | ս | Ուրվականներ | Ghosted | Մաքս Ջենիֆեր |
2017 | ֆ | Մեծահասակների խաղեր | Flower | Ուիլ |
2017 | ֆ | Փոքր չարիք | Little Evil | Հերի Բլում |
2017 | ս | Իսկ ցանկանու՞մ ես տեսնել դիակը | Do You Want to See a Dead Body? | ինքն իր դերում |
2018 | ս | Ես սիրում եմ քեզ, Ամերիկա | I Love You, America with Sarah Silverman | Ջորջ Վաշինգտոն |
2019 | ս | Կներես | I'm Sorry | դոկտոր Սթիվ Հոլդբերգ |
2019 | ս | Մթնշաղի գոտի | The Twilight Zone | Ջասթին Դանդերսոն |
Անվանակարգեր
խմբագրել- 2009 թվականին Ադամ Սքոթը դարձել է Ewwy Award մրցանակի դափնեկիր «Երեկույթների թագավորներ» հեռուստասերիալում Հենրի Փոլարդի դերի համար՝ որպես կատակերգական հեռուստասերիալի լավագույն դերասան[6]։
- Independent Spirit Awards 2009 թվականի Լավագույն դերասան անվանակարգ (անգլ.՝ Best Male Lead)՝ «Չար տեսակ» ֆիլմում Քալեբ Սինքլերի դերի համար[3][7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ «'Piranha 3D' A Popcorn Movie From Planet Popcorn» (անգլերեն). Bloody Disgusting. 2010 թ․ ապրիլի 21. Վերցված է 2011 թ․ հունիսի 1-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ 3,0 3,1 Выпускники Американской Академии Драматического Искусства Արխիվացված 2012-02-13 Wayback Machine(անգլ.) на официальном сайте Академии.
- ↑ Keck W. (2008 թ․ հուլիսի 22). «When somebody needs a brother, here's Adam Scott» (անգլերեն). USA Today. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 31-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ «Adam Scott & Naomi Sablan». Weinstein Company And Montblanc's Academy Award Party - Arrivals (անգլերեն). Life.com/. 2010 թ․ մարտի 6. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 31-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ Truitt B. (2010 թ․ ապրիլի 21). «Adam Scott lives it up on 'Party Down'» (անգլերեն). Who's news. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 1-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ «Full list of all Nominees and Winners» (PDF) (անգլերեն). Independent Spirit Award. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 31-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամ Սքոթ» հոդվածին։ |