Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան

Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանը (անգլ․ Radio Free Europe/Radio Liberty (RFE/RL)) միջազգային լրատվական ծառայություն է։ Այն կազմվել է 1949թ․ հիմնադրված Ազատ Եվրոպա ռադիոկայանի (Radio Free Europe) և 1953թ․ հիմնադրված Ազատություն ռադիոկայանի (Radio Liberty) միացումից 1976թ․։ Այն ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների համաշխարհային հեռարձակման գործակալության կողմից՝ որպես մասնավոր դրամաշնորհառու։ Ըստ ԱՄՆ օրենսդրության, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը պարտավոր է փաստական, օբյեկտիվ և պրոֆեսիոնալ լրատվություն մատուցել իր լսարանին և ԱՄՆ Կառավարության ներկայացուցիչները իրավունք չունեն միջամտել ռադիոկայանի լուսաբանմանը։ Ռադիոկայանի առաքելությունն է նպաստել ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների կայացմանն ու առաջ մղել մարդու իրավունքները՝ հաղորդելով լրատվություն երկրներում, որտեղ ազատ մամուլն արգելված է կառավարության կողմից կամ ամբողջովին հաստատված չէ[4]։

Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան Չեխիա
Изображение логотипа
Տեսակռադիոկայան
Հիմնադրված է1949
ՀիմնադիրԱՄՆ դաշնային կառավարություն[1]
ՎայրՊրահա, Չեխիա
Երկիր ԱՄՆ և  Չեխիա[2]
ՏնօրենJamie Fly?[3]
Գլխավոր անձինքԴեյզի Սինդըլար (պրեզիդենտը սկսած Հունիսի 27-ից, 2020թ․).
Հրայր Թամրազյան
(հայկական ծառայության տնօրեն)
ՆախկինԱզատ Եվրոպա Ռադիոկայան
Ազատություն Ռադիոկայան
Կայքrferl.org(անգլ.)
 Radio Free Europe/Radio Liberty Վիքիպահեստում

Միջազգային ծածկույթը

խմբագրել

Կազմակերպությունը գործում է 23 երկրներում՝ 27 լեզուներով։ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Հյուսիսային Կովկաս,Ռուսաստան, Տաջիկստան, Թաթարստան, Բաշկիրիա, Թուրքմենստան, Ուկրաինա, Ուզբեկստան, Բալկաններ, Հունգարիա, Ռումինիա, Բուլղարիա, Աֆղանստան, Իրան, Պակիստան ։ Նրա մեջ են մտնում նաև "Ներկա Ժամանակ" ռուսերեն հեռուստատեսությունև և տեղեկատվության ճշմարտացիությունը ստուգող Պոլիգրաֆ․ինֆո կայքը։ Միավորելով 600 լրագրողներ, 1,300 ֆրիլանսերներ և 21 տեղական բյուրոներ, Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանը խոշորագույն լրատվական կազմակերպություններից է.[5]

Հայկական ծառայությունը

խմբագրել

Հայերեն լեզվով ծառայությունը հեռարձակվում է 1953 թվականի մարտի 18-ից։ Ռադիոկայանի երևանյան բյուրոն տեղակայված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացու փող., 15 շենք հասցեում։ Տնօրենն է Հրայր Թամրազյանը։ Աշխատակիցների թիվը տատանվում է 16-ից մինչև 50-ը սահմաններում[6]։

Վարքականոնը

խմբագրել

Ռադիոկայանի լրագրողների և թղթակիցներից պարտավորվում են պահպանել ճշգրտություն, անկողմնակալություն, վերլուծություն, մեկնաբանություն և խմբագրականներ, չափավոր և հարգալից տոն, թարոզչությունից խուսափում, էթիկական բարձր չափանիշներ[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Radio Free EuropeEncyclopædia Britannica Online, 2023.
  2. Aligned ISNI and Ringgold identifiers for institutions // zenodo — 2017. — doi:10.5281/ZENODO.758080
  3. https://pressroom.rferl.org/a/rferl-welcomes-back-jamie-fly-as-president/31086557.html
  4. 4,0 4,1 «Մեր մասին». Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.
  5. «RFE/RL Language Services» [Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի ծառայության լեզուները]. Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.
  6. «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի երևանյան բյուրո». Սփյուռ. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
  1. Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի հայաստանյան բյուրոյի կայքը
  2. Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի գլխավոր կայքը