Ազար Անդամի
Ազար Անդամի (պարս.՝ آذر اندامی, դեկտեմբերի 8, 1926, Ռաշթ, Իրան - օգոստոսի 19, 1984, Թեհրան, Իրան), իրանցի բժիշկ-բակտերիաբան, հայտնի է խոլերայի պատվաստանյութի զարգացման համար։
Ազար Անդամի | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1926 Ռաշթ, Իրան |
Մահացել է | օգոստոսի 19, 1984 (57 տարեկան) Թեհրան, Իրան |
Գերեզման | Բեհեշտ-է Զահրա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մանրէաբան, vaccinologist և համալսարանի դասախոս |
Ալմա մատեր | Թեհրանի համալսարան |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1926 թվականին Իրանի Ռաշթ քաղաքում, կարիերան սկսել է որպես Մշակույթի նախարարության դասախոս։ Դասավանդումից հետո Ազար Անդամին ընդունվել Է Թեհրանի համալսարան և 1953 թվականին ստացել բժշկի կոչում։ Սկզբում մասնագիտացել է գինեկոլոգիայի ոլորտում։ Այնուհետև տեղափոխվել է Թեհրանի Պաստերի ինստիտուտում, իսկ հետագայում Փարիզ՝ մանրէաբանություն սովորելու նպատակով։
Ազար Անդամին հրապարակել է մի քանի գիտական աշխատություններ և հորինել է պատվաստանյութ խոլերայի դեմ, բակտերիալ հիվանդությունը, որն առաջին հերթին պայմանավորված է աղտոտված ջրի օգտագործմամբ[1]։
Մահ
խմբագրելԱզար Անդամին մահացել է Թեհրանում, 1984 թվականի օգոստոսի 28-ին, 58 տարեկան հասակում։ Միջազգային աստղագիտական միության կողմից Վեներա մոլորակի վրա գտնվող «Անդամի» անունով խառնարանն անվանվել է Ազար Անդամիի անունով[2][3][4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «آذر اندامی - سایت خبری گیلتاب». سایت خبری گیلتاب (պարսկերեն). 2000 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 2-ին.
- ↑ FindTheData : Where does the name for the astrogeological feature Andami come from?
- ↑ «This Day in History». kayhan.ir. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Planetary Names: Crater, craters: Andami on Venus». planetarynames.wr.usgs.gov. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.