Ազգային աշխարհագրական կազմակերպություն
Ազգային աշխարհագրական կազմակերպություն(անգլ.՝ National Geographic Society (NGS)), աշխարհի ամենամեծ շահույթ չհետապնդող գիտական և կրթական կազմակերպություններից մեկը, որի գլխամասը գտնվում է Վաշինգտոնում, ԱՄՆ։ Նրա հետաքրքրության շրջանակներում է աշխարհագրությունը, բնագիտությունը և հնագիտությունը, միջավայրային ու պատմական պահպանման խթանումը, ինչպես նաև պատմության և աշխարհի մշակույթների ուսումնասիրությունը։ Կազմակերպության պատկերանիշը դիմանկարի դեղին շրջանակ է՝ ուղղանկյուն տեսքով, որը առկա է իր ամսագրերի առաջին էջին և հեռուստատեսային ալիքում։
Ազգային աշխարհագրական կազմակերպություն | |
---|---|
Կազմակերպության պատկերանիշը | |
Տեսակ | գիտական ընկերություն, կինոֆիլմերի արտադրության ընկերություն և հրատարակչություն |
Երկիր | ԱՄՆ[1] |
Հապավում | ԱԱԿ |
Հիմնադրված | Հունվարի 27, 1888 |
Իրավ. կարգավիճակ | Գործող |
Նպատակներ | Ներշնչել մարդկանց մտածել մոլորակի մասին[2] |
Գլխադասային գրասենյակ | Վաշինգտոն, ԱՄՆ |
Տեղագրություն | ԱՄՆ |
Ղեկավար | Ջոն Ֆահեյ |
Գործադիր տնօրեն | Գերի Կնել |
Նախագահ | Գերի Կնել |
Հիմնական մարմին | Հոգաբարձուների խորհուրդ |
Կամավորներ | 8000000 |
Հիմնադիր | Gardiner Greene Hubbard?, Frank Baker? և Charles J. Bell? |
Պարգևներ | |
Կայք | nationalgeographic.com |
38°54′18″ հս․. լ. 77°02′16″ ամ. ե.HGЯO |
Ակնարկ
խմբագրելԱզգային աշխարհագրական կազմակերպությունը հիմնվել է 1888 թ.-ին, որպեսզի մեծացնի ու տարածի աշխարհագրության մասին գիտելիքները։ Նրա այժմյան նպատակն է ներշնչել մարդկանց մտածել մոլորակի մասին։ Կազմակերպությունը կառավարվում է հոգաբարձուների խորհրդի կողմից, որի 19 անդամների մեջ ներառված են գործարարներ, ուսուցիչներ, նախկին պաշտոնյաներ և բնապահպաններ։
Կազմակերպությունը աջակցում է գիտական հետազոտություններին։ Այն ունի նաև պաշտոնական ամսագիր՝ National Geographic, որը հրատարակվում է 38 լեզվով։ Այն տպագրում է նաև այլ ամսագրեր, գրքեր, դպրոցական պարագաներ, քարտեզներ և համացանցային ու ֆիլմային արտադրանք տարբեր լեզուներով բազմաթիվ քաղաքներում։ Կազմակերպության կրթական հիմնադրամը դրամաշնորհներ է տալիս կրթական ընկերություններին և անհատներին՝ աշխարհագրական կրթությունը զարգացնելու համար[3]։ Հետազոտությունների ու ուսումնասիրությունների կոմիտեն տվել է ավելի քան 11000 դրամաշնորհ է տվել գիտական հետազոտությունների համար։
‹‹National Geographic››-ի տարատեսակ մեդիա միջոցները հասանելի են ավելի քան 500 մլն. մարդկանց ամսական[4]։ ‹‹National Geographic››-ը ունի հասարակության համար բաց թանգարան Վաշինգտոնում, որտեղ գտնվում է նաև կազմակերպության գլխամասը։ Այն օգնել է մարդկանց ցույց տալ հայտնի ճանապարհորդող ցուցանմուշներ, ինչպիսիք են 2010 թ.-ի ‹‹Քինգ Տուտ›› ցուցադրությունը, որի ժամանակ ներկայացված էին Եգիպտական փարավոնի գերեզմանի իրերը, ‹‹Աֆղանստանի մշակութային գանձերը››, որը բացվել էր 2008 թ.-ին և եղել է այլ երկրներում 18 ամսով, ինչպես նաև չինական Տերակոտե բանակը Վաշինգտոնում 2009-2010 թթ.-ին։
‹‹National Geographic››-ը ունի մանրածախ խանութներ Վաշինգտոնում, Լոնդոնում, Սինգապուրում, Կուալա Լումպուրում, Մադրիդում, Անդորրայում, Պալմա դե Մայորկայում, Պանամայում և Սիդնեյում։
Պատմություն
խմբագրելԱզգային աշխարհագրական կազմակերպությունը սկսել է գործել որպես գիտնականների և ճանապարհորդության մեջ հետաքրքրված հարուստ հովանավորների ակումբ[5]։ 1888 թ.-ի հունվարի 13-ին 33 ուսումնասիրողներ ու գիտնականներ հավաքվեցին ‹‹Cosmos›› ակումբում, Վաշինգտոնի Լաֆայետ հրապարակում գտնվող մասնավոր ակումբում, որպեսզի ստեղծեն աշխարհագրական գիտելիքներով հետաքրքրված հասարակություն։ Կանոնադրությունը պատրաստելուց և կազմակերպության կառուցվածքը որոշելուց հետո ստեղծվեց Ազգային աշխարհագրական կազմակերպությունը՝ հունվարի 27-ին։ Գարդիներ Գրին Հուբարդը դարձավ առաջին նախագահը, իսկ իր որդին՝ Ալեքսանդր Բելլը հաջորդեց նրան 1897 թ.-ին։ 1899 թ.-ին Բելլի որդին՝ Ջիլբերտ Հովեյ Գրոսվենորը դարձավ ‹‹National Geographic›› ամսագրի գլխավոր խմբագիրը և ծառայեց կազմակերպությունում 55 տարի՝ մինչև 1954 թ.-ը, իսկ Գրոսվենորի ընտանիքի անդամները ունեցան կարևոր դերեր կազմակերպության մեջ։
Գրոսնովերն ու Բելլը մշակեցին կազմակերպության հաջողակ մարկետինգային գաղափարը և նկարների օգտագործումը որպես նյութը ներկայացնելու գլխավոր միջոց։ Ներկայումս գործադիր տնօրենն ու նախագահն է Գերի Կնելը, հոգաբարձուների խորհրդի ղեկավարն է Ջոն Ֆահեյը, գլխավոր խմբագիրը՝ Սյուզան Գոլդբերգը։ Ջիլբերտ Մելվիլ Գրոսնովերը, խորհրդի նախկին ղեկավարը, ստացել է Ազատության նախագահի մեդալ 2005 թ.-ին՝ աշխարհագրական կրթության մեջ ներդրման համար։ 2004 թ.-ին կազմակերպության գլխամասային շինությունը Վաշինգտոնում առաջիններից մեկն էր, որ ստացավ ‹‹Global Green USA››-ի կողմից ստացավ ‹‹կանաչ›› հավաստագիրը[6][7]։ ‹‹National Geographic››-ը ստացել է նաև հեղինակավոր Աստուրի արքայազնի մրցանակը հաղորդակցության ու հումանիտար գիտությունների համար 2006 թ.-ի հոկտեմբերին Իսպանիայի Օվիեդո քաղաքում։
Հիմնադիրներ
խմբագրելԿազմակերպությունը հիմնել են 33 հիմնադիրներ[8]՝
- Ադոլֆուս Վաշինգտոն Գրիլի
- Ալմոն Հարիս Թոմսոն
- Արթուր Փաուել Դեվիս
- Չարլզ Բելլ
- Քլարենս Դութոն
- Քլիվլենդ Էբ
- Քլինթոն Հարթ Մերիամ
- Էդվարդ Էվերետ Հայդեն
- Ֆրենկ Բեյկեր
- Գարդիներ Գրին Հուբարտ
- Ջորջ Բրաուն Գուդ
- Ջորջ Քենան
- Ջորջ Վալաս Մելվիլ
- Ջիլբերտ Թոմփսոն
- Գրով Կառլ Ջիլբերտ
- Հենրի Գանետ
- Հենրի Վեթերբի Հենշոու
- Հենրի Միտչել
- Հերբերտ Գովերնոր Օգդեն
- Իսրայել Ռասել
- Ջեյմս Հովարդ Գոր
- Ջեյմս Քլարկ Վելինգ
- Ջոն Ռասել Բարտլետ
- Ջոն Վեսլի Փաուել
- Մարկուս Բեկեր
- Օտո Հիլգարդ Թիթման
- Ռոբերտ Մալդրոու II
- Ռոջերս Բիրնի
- Սեմուել Գանետ
- Վիլարդ Դրեյկ Ջոնսոն
- Վիլիամ Բրամվել Փաուել
- Վիլիամ Դալ
- Վինֆիլդ Սկոտ Սկլեյ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ «National Geographic Press Room: Fact Sheet». National Geographic Society. Վերցված է 2009, օգոստոսի 28-ին.
- ↑ «National Geographic Education Foundation». National Geographic Society. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «National Geographic Society». U.S. Department of State.
- ↑ Site designed by Shannon Roberts (2007, ապրիլի 24). «National Geographic CEO Says Nonprofit's Mission is Bringing the World to Readers». Mccombs.utexas.edu. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2010, հունիսի 6-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Global Green». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «National Geographic founders». National Geographic Society. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2014, հունվարի 9-ին.
Գրականություն
խմբագրել- Poole, Robert M. (2004). Explorers House: National Geographic and the World it Made. Նյու Յորք: Penguin. ISBN 1-59420-032-7.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայքեր
-
- Պաշտոնական կայք
- National Geographic Magazine Online
- National Geographic for Kids
- National Geographic News
- National Geographic Photography
- National Geographic Maps Արխիվացված 2011-08-30 Wayback Machine
- National Geographic Maps TOPO! Explorer
- National Geographic Channel
- National Geographic Traveler
- National Geographic Museum
- National Geographic Expeditions
- National Geographic Education Foundation Արխիվացված 2017-03-23 Wayback Machine
- Հավելյալ աղբյուրներ
-
- National Geographic Libraries & Information Services Արխիվացված 2010-07-30 Wayback Machine
- NGS Collectors Corner – ղեկավարվում է National Geographic-ի գրադարանի պահեստների կողմից
- National Geographic YouTube-ի պաշտոնական ալիքը
- National Geographic Animals
- Նկարներ, քարտեզներ և այլ պատկերներ
-
- Society's flag Արխիվացված 2016-05-19 Wayback Machine