Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազիզիե (այլ կիրառումներ)

Ազիզիե, գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Սեբաստիայի գավառում, Սեբաստիա քաղաքից հարավ-արևմուտք, Արիարաթիա քաղաքի տեղում։

Բնակավայր
Ազիզիե
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՀամայնքԿայսերիի մարզ
Բնակչություն26 911 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)[1], այլազգիներ
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1]
Տեղաբնականունազիզիեցի
Ժամային գոտիUTC+3
Ազիզիե (Թուրքիա)##
Ազիզիե (Թուրքիա)

Ազիզիեն կոչվել է նաև Բաշփունար։ XX դարի սկզբին ուներ 1600 բնակիչ, որից 400-ը՝ հայ։ Ազիզիեի բնակիչները զբաղվում էին արհեստագործությամբ և առևտրով, նաև երկրագործությամբ, այգեգործությամբ։ Ազիզիեում կար հայկական եկեղեցի՝ կառուցված 1884 թվականին, երկու վարժարան։ 1915 թվականին Մեծ եղեռնի ժամանակ Ազիզիեի հայ բնակչության մեծ մասը զոհվեց[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 46