Աթիլա Պեչաուեր (հունգարերեն՝ Attila Petschauer, դեկտեմբերի 14, 1904(1904-12-14), Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - հունվարի 20, 1943(1943-01-20)[1], Davidovka concentration camp, Ուկրաինա), հրեական ծագումով հունգարացի մարզիկ, սուսերամարտիկ, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն[2]

Աթիլա Պեչաուեր
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝հունգ.՝ Petschauer Attila
Մասնագիտացում՝սուսերամարտիկ և լրագրող
Երկիր՝ Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 14, 1904(1904-12-14)
Ծննդավայր՝Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա
Մահվան ամսաթիվ՝հունվարի 20, 1943(1943-01-20)[1] (38 տարեկան)
Մահվան վայր՝Davidovka concentration camp, Ուկրաինա

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Բուդապեշտում, հրեայի ընտանիքում[3][4][5]։ Ութ տարեկանից հաճախել է հրեա վարպետ Կարոլի Ֆոդորի (Մոզես Ֆրայբերգերի) հիմնադրած մարզադպրոցում գործող թրասուսերի խմբակի պարապմունքներին (մինչև 20 տարեկան դառնալը), այնուհետև շարունակել է պարապել սիոնիստ իրավաբան Մարսել Հայդուի հիմնած Nemzeti Vivó Club-ում (NVC)[6]: Այդ ընթացքում մասնակցելով սուսերամարտի Հունգարիայի առաջնության մրցումներին՝ չորս անգամ հռչակվել է այդ երկրի պատանիների չեմպիոն[6]։ Ընդգրկվել է սուսերամարտի Հունգարիայի ազգային հավաքականի կազմում և մասնակցել 1928 և 1932 թվականների օլիմպիական խաղերին։ Պեչաուերը 1920-ական թվականների վերջերին և 30-ականների սկզբներին համարվում էր աշխարհի ուժեղագույն սուսերամարտիկներից մեկը[7][8]։ 1925-ից 1931 թվականների միջակայքում կայացած աշխարհի առաջնություններում նա երեքական անգամ արծաթե և բրոնզե մեդալակիր է դարձել[9][10]։

Օլիմպիական կարիերան

խմբագրել

1928 թվականին՝ 23 տարեկան հասակում մասնակցելով Ամստերդամում անցկացված ամառային օլիմպիական խաղերին՝ թիմային հաշվարկով արժանացել է ոսկե, անհատական հաշվարկով՝ արծաթե մեդալի[6][11]։ Լոս Անջելեսի 1932 թվականի ամառային օլիմպիադայում նույնպես ոսկե մեդալ է նվաճել թիմային հաշվարկով[6][12], իսկ անհատական մրցապայքարում գրավել է հինգերորդ տեղը[11]։

Սպանությունը

խմբագրել

Ավանդազրույցի համաձայն՝ 1943 թվականին ֆաշիստները ձերբակալել են Պեչաուերին՝ որպես հրեայի, և ուղարկել են հարկադիր աշխատանքային ճամբար՝ Ուկրաինայի Դավիդովկա բնակավայրի մերձակայքում[7][13][14][15]։ Ըստ վարկածներից մեկի՝ այստեղ նա տանջահար է արվել ու սպանվել Հունգարիայի օլիմպիական թիմի նախկին անդամներից մեկի կարգադրությամբ, նախկին մի ընկերոջ, ով որպես սպա՝ ֆաշիստների մոտ ծառայության մեջ էր գտնվում այդ ճամբարում[14][16]։ Իսկ ճամբարային ընկերը՝ օլիմպիական չեմպիոն, ըմբշամարտիկ Կարոլի Կարպատին հայտնել է հետևյալը. «Վերակացուները գոչում էին. «Է՛յ օլիմպիակա՛ն մեդալիստ, արի տեսնենք՝ ծառ մագլցելուց ո՛նց ես»»։ Ձմեռվա կեսն էր, ահավոր սառնամանիք, երբ նրան մերկացնելով՝ ստիպեցին ծառ մագլցել, և դեռ հետն էլ՝ ծուղրուղու կանչել։ Իսկ իրենք հռհռում էին ու ջուր շփում խեղճի վրա։ Պեչաուերը ցրտահարվել էր ու կարճ ժամանակ անց մահացավ»[14][17][18][19]։ Պեչաուերի կյանքի ու մահվան պատմությունը գեղարվեստորեն արտացոլվել է 1999 թվականին թողարկված Sunshine կինոնկարում[11][20]։

Վերջերս որոշ ուսումնասիրողներ կարծիք են հայտնել, որ հունգարական թագավորական բանակի արխիվում պահպանված արձանագրությունների համաձայն՝ Պեչաուերը մահացել է խորհրդային ճամբարներից մեկում, տիֆից[21]։

Հիշատակը

խմբագրել

1985 թվականին նշանավոր մարզիկի անունն ընդգրկվել է Միջազգային սպորտի հրեական փառքի սրահում[16]։

Աթիլա Պեչաուերի հետնորդներից մեկի՝ դոկտոր Ռիչարդ Մարկովիցի նախաձեռնությամբ 1995 թվականից ի վեր անցկացվում է նրա հիշատակին նվիրված ամենամյա մրցաշար[18], որը համարվում է թրասուսերի՝ ԱՄՆ-ում անցկացվող ամենակարևոր մրցումներից մեկը[22]։

Միջազգային նվաճումները

խմբագրել
Օլիմպիական խաղեր
Տարին Մրցավայրը Մեդալը Մրցաձևը
1928 Ամստերդամ (  Նիդերլանդներ) ոսկե թրասուսեր, թիմային
1928 Ամստերդամ (  Նիդերլանդներ) արծաթե թրասուսեր, անհատական
1932 Լոս Անջելես (  ԱՄՆ) ոսկե թրասուսեր, թիմային
Աշխարհի առաջնություններ
Տարին Մրցավայրը Մեդալը Մրցաձևը
1925 Օստենդե   Բելգիա բրոնզե թրասուսեր, անհատական
1926 Բուդապեշտ ( ) Հունգարիա արծաթե թրասուսեր, անհատական
1929 Նեապոլ ( ) Իտալիա բրոնզե թրասուսեր, անհատական
1930 Լիեժ   Բելգիա ոսկե թրասուսեր, թիմային
1930 Լիեժ   Բելգիա արծաթե թրասուսեր, անհատական
1931 Վիեննա   Ավստրիա ոսկե թրասուսեր, թիմային
1931 Վիեննա   Ավստրիա բրոնզե թրասուսեր, անհատական

Գրականություն

խմբագրել
  • Attila Petschauer. In: Joseph Siegman: Jewish Sports Legends: The International Jewish Hall of Fame. Third Edition. Brassey, Washington D.C. 2000, ISBN 1-57-488284-8, S. 79. (mit Bild)
  • George Eisen: Attila Petschauer: Ein olympischer Sieger während des Holocaust, in: Diethelm Blecking, Lorenz Peiffer (Hrsg.) Sportler im „Jahrhundert der Lager“. Profiteure, Widerständler und Opfer. Göttingen : Die Werkstatt, 2012, S. 265–271

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Attila Petschauer
  2. Paul Taylor. Jews and the Olympic Games: The Clash Between Sport and Politics - With a ... Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
  3. The International Jewish Sports Hall of Fame - Joseph M. Siegman
  4. Day by Day in Jewish Sports History - Bob Wechsler
  5. Encyclopedia of Jews in Sports - Bernard Postal, Jesse Silver, Roy Silver
  6. 6,0 6,1 6,2 6,3 Jews in the Gym: Judaism, Sports, and Athletics
  7. 7,0 7,1 Masquerade: Dancing Around Death in Nazi-occupied Hungary - Tivadar Soros
  8. Jews and the Olympic Games: the clash between sport and politics: with a ... - Paul Taylor
  9. By the Sword: A History of Gladiators, Musketeers, Samurai, Swashbucklers ... - Richard Cohen
  10. «Fencing World Championships (1921-2011)». Pág. del Comité Olímpico Estadounidense (անգլերեն).
  11. 11,0 11,1 11,2 «Petschauer, Attila». Jews In Sports. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
  12. «Attila Petschauer» Արխիվացված 2020-04-17 Wayback Machine. Sports-Reference.com (SR/Olympic Sports) (անգլերեն).
  13. Not Just a Game - Doug Zipes
  14. 14,0 14,1 14,2 In the Darkroom - Susan Faludi
  15. «Olympians Who Were Killed or Missing in Action or Died as a Result of War». Sports Reference. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  16. 16,0 16,1 «Attila Petschauer». Jewishsports.net. Վերցված է 2010 թ․ ապրիլի 20-ին.
  17. Lipman, Steve (2008 թ․ օգոստոսի 8). «In Attila's Memory». New York Jewish Week. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 17-ին.
  18. 18,0 18,1 Who Betrayed the Jews?: The Realities of Nazi Persecution in the Holocaust - Agnes Grunwald-Spier
  19. Jewish Jocks: An Unorthodox Hall of Fame
  20. London, Europe and the Olympic Games: European Perspectives
  21. https://www.academia.edu/35429986/Olimpiai_%C3%A9remszerz%C5%91k_trag%C3%A9di%C3%A1ja_a_Donn%C3%A1l_Petschauer_Attila_%C3%A9s_Sz%C3%A9kely_Andr%C3%A1s_mint_zsid%C3%B3_munkaszolg%C3%A1latosok_a_magyar_2._hadseregn%C3%A9l_Tragedy_of_Olympic_Medalists_at_the_River_Don_Attila_Petschauer_and_Zolt%C3%A1n_Sz%C3%A9kely_as_Jewish_Labour_Workers_at_the_Hungarian_2nd_Army_Seregszemle_2016_1.pp.108-114_ and https://index.hu/velemeny/olvir/2013/01/23/a_munkaszolgalat_embertelen_de_tulzo_mozgo_vesztohelynek_nevezni/
  22. «fencingcenterli.com». fencingcenterli.com. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 20-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել