Աժդահակ (դիցաբանություն)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աժդահակ

Աժդահակ, (այլ անվամբ՝ Զոհակ, «Զենդ Ավեստա»-ում՝ Աժի Դահակ, արաբ. հնդկական արտասանությամբ՝ Դահհակ, Ահիս Դասակա), պարսից առասպելական կերպար։ Երեք գլխանի, երեք բերանով և վեց աչքով ամպրոպային վիշապ, որին իբր ստեղծել է չար ոգին՝ մարդկային ցեղը ոչնչացնելու համար։ Ըստ առասպելի, դյուցազն Ֆրեդունը (հայերեն՝ Հրուդեն) դարբին Կավեի օգնությամբ հաղթել է նրան և գամել Դեմավենդ սարին, որտեղ մնալու է մինչև աշխարհի վերջը։ Աժդահակի առասպելը ավանդել են Մովսես Խորենացին (V դ.), Ֆիրդուսին (X–XI դդ.)։ Աժդահակի կերպարը հանդիպում է հայոց հին բանահյուսության մեջ որպես և՛ մարաց թագավոր, և՛ վիշապ։

Աժդահակ
Տեսակդիցաբանական կերպար

Գրականություն

խմբագրել
  • Էմին Մ., Վեպք հնոյն Հայաստանի, Մ., 1850, էջ 50-75
  • Ակինյան Ն., Դարձյալ Մազդակ և Մովսես Խորենացի, «ՀԱ», 1936, № 7–9
  • Չուգասզյան Բ. Լ., Հայ–իրանական գրական առնչություններ, Ե., 1963
Տես՝ Աժդահակ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 133