Ալան Բին (անգլ.՝ Alan Bean, մարտի 15, 1932(1932-03-15)[1][2][3][…], Ուիլեր, Տեխաս, ԱՄՆ[3][4] - մայիսի 26, 2018(2018-05-26)[3][4][2][…], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[3][4]), ամերիկացի տիեզերագնաց–օդաչու, ռազմածովային նավատորմի առաջին կարգի կապիտան։

Ալան Բին
անգլ.՝ Alan Bean
Դիմանկար
Ծնվել էմարտի 15, 1932(1932-03-15)[1][2][3][…]
ԾննդավայրՈւիլեր, Տեխաս, ԱՄՆ[3][4]
Մահացել էմայիսի 26, 2018(2018-05-26)[3][4][2][…] (86 տարեկան)
Մահվան վայրՀյուստոն, Տեխաս, ԱՄՆ[3][4]
ԳերեզմանԱրլինգտոնի ազգային գերեզմանատուն[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՕսթինի տեխասյան համալսարան, United States Naval Test Pilot School? և R. L. Paschal High School?
Մասնագիտությունսպա, փորձարկիչ օդաչու, տիեզերագնաց, նկարիչ, օդաչու և military flight engineer
ԱշխատավայրՆԱՍԱ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունNASA Astronaut Group 3?
 Alan Bean Վիքիպահեստում

Ավարտել է Տեխասի համալսարանը (1955 թվականին)։ Ամերիկյան տիեզերագնացների խմբում է ընդգրկվել 1963 թվականին։ 1969 թվականի նոյեմբերի 14-24-ին, որպես «Ապոլլոն–12» տիեզերանավի լուսնախցիկի օդաչու, Չարլզ Կոնրադի և Ռիչարդ Գորդոնի հետ մասնակցել է դեպի Լուսին կատարված երկրորդ թռիչքին։ 1969 թվականի նոյեմբերի 19-ին Կոնրադի հետ վայրէջք է կատարել փոթորիկների օվկիանոսում։ Լուսնի վրա մնացել է 31 ժ 31,5 ր, երկու անգամ դուրս եկել Լուսնի մակերևույթ։ 1973 թվականի հուլիսի 28-ից սեպտեմբերի 26Օուեն Գերիոտի և Ջեք Լաուսմայի հետ մասնակցել է «Սքայլեբ» ուղեծրակայանով կատարված երկրորդ թռիչքին։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալան Բին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 440