Ալեկոծություն (նկար)
Ալեկոծություն, Շաբանյանի նկարներից, որտեղ պատկերված է ծովի խռովահույզ, ալեկոծ վիճակը։ «Ալեկոծությունը» նկարը դիտողին մտերմացնում է բնության ծանոթ տարերքի հետ` գեղագիտական հաճույք պատճառելով նրան։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Շաբանյան |
ժանր | ծովանկար |
գտնվում է | Հայաստանի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
հիմնական թեմա | ծովափնյա մոտիվով կատարված ստեղծագործություն |
Ծանոթագրություններ |
Նկարագրություն
խմբագրելՏեսարանը ներկայացնում է ծովի մեջ երկարած, արհեստական պատնեշի նմանվող, սեղանաձև հարթ կտրվածքով մի ժայռ, որի շուրջը տեղի է ունենում ալեբախություն։ Ափ խուժող ալիքները թափով հարվածում են ժայռի կողերին, փրփուրների վերածվելով` վեր շպրտվում, խորտակվում ու ետ քաշվում` կրկնելու իրենց հարվածները։ Դրանք տպավորիչ են իրենց գոյացրած փրփրակալած թմբերով ու փոսորակներով` ստեղծելով ալեկոծությանը հարազատ տպավորություն։ Ալեկոծության տպավորությունը գագաթնակետին է հասցված ժայռապատնեշի հակադիր կողմին բախված և հսկայական բարձրությամբ վեր խոյացած փրփրակալած վիթխարի ալիքով` նմանվելով հսկայական ուժի ռումբի պայթյունից առաջացած ծխի քուլաների։ Ծովի տարերքի այս ցնցող տեսարանը թվում է սարսափելի, բայց միաժամանակ տպավորիչ ու գեղեցիկ։ Նկարիչը գեղանկարչորեն է պատկերել փրփրակալած ալիքները, որոնց սպիտակ բաշերն ընդգծված են ծովի պղտոր կապտականաչավուն մակերեսին, իսկ ժայռի հարթ մակերեսից թափվող ջրի հոսանքը հիշեցնում է ջրվեժ։
Ճիշտ է, ծովանկարում ալեկոծության թափը չի հասնում այնպիսի պաթետիկայի, ինչպիսին կարելի է տեսնել Այվազովսկու ստեղծագործություններում, որոնք ռոմանտիկնկարչի գերզգայուն երևակայության ծնունդ են, բայց Շաբանյանի գործում ճշմարտությունը ճանաչողական իր հատկությամբ դիտողին մտերմացնում է բնության տարերքի հետ` գեղագիտական հաճույք պատճառելով նրան[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ե.Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն Հայ