Ծովանկարչություն
Ծովանկարչություն, ծովային տեսարան պատկերող նկար, բնանկարի ժանրի տարատեսակ։ Որպես բնանկարի ինքնուրույն ճյուղ Ծովանկարչությունը եվրոպական արվեստում առանձնացել է XVII դ.: Նրա սկզբնական խնդիրը եղել է ծովային համայնապատկերում պատմական խոշոր իրադարձություններ և ռազմանավեր պատկերելը, ուր ծովը հանդես է եկել որպես դեկորատիվ միջավայր։ Ծովանկարչությունը ծաղկել է XVII դ. հոլանդական գեղանկարչության մեջ և գրաֆիկայում։ Հոլանդացի ծովանկարիչները (Յան Պորսելլիս, Հ. Սեգերս, Վ. վան դե Վելդե) պատկերել են ծովի տարերքն ու ձկնորսների կյանքը, մշակել հանդիսավոր ծովանկարչության տիպը՝ կենտրոնական դեր հատկացնելով նավերին ու նավակներին, բացահայտել ծովային տեսարանների վեհությունը։
XVIII–XIX դդ. խոշորագույն ծովանկարիչներից են Կ. Վեռնեն (Ֆրանսիա), Կացուշիքա Հոքուսայը (Ճապոնիա), Ու. Թյոռները (Անգլիա), Հ. Մեսդագը (Հոլանդիա), Ա. Բոգոլյուբովը (Ռուսաստան)։
Համաշխարհային կերպարվեստում ծովանկարչության կարկառուն ներկայացուցիչը հայ մեծ նկարիչ Հ. Այվազովսկին է։ Ծովանկարչության հայ ներկայացուցիչներն են՝ Մ. Մահտեսյանը, Մ. Ճիվանյանը, Ա. Շաբանյանը, Վ. Մախոխյանը, Կ. Ադամյանը ստեղծել են ծովանկարչության աչքի ընկնող ստեղծագործություններ։
Պատկերասրահ
խմբագրել-
Հովհաննես Այվազովսկի, Օդեսայի նավահանգիստ, Սև ծով, 1852
-
Էժեն Դելակրուա, Ծավը Դեպի բարձունքից, 1852, Լուվր
-
Թոմաս Մորան, Մայրամուտը ծովում, 1906, Բրուքլինի թանգարան
-
Ուիլյամ Թըրներ, Տրաֆալգարյան ճակատամարտ, 1822
-
Միխայիլ Տկաչենկո, «Մերկուրի» բրիգի մարտն ընդդեմ թուրքական նավերի 1829 թվականի մայիսի 14-ին, 1907
-
Ալեքսեյ Բոգոլյուբով, Աթոսի ճակատամարտը 1807 թվականի մայիսի 19-ին, 1853
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 137)։ |