Ալեն Ռոբ-Գրիյե
Ալեն Ռոբ-Գրիյե (ֆր.՝ Alain Robbe-Grillet, օգոստոսի 18, 1922[2][3][4][…], Saint-Pierre-Quilbignon, Ֆինիստեր, Ֆրանսիա[5][6] - փետրվարի 18, 2008[7][3][4][…], Կան, Կալվադոս, Ֆրանսիա[8][6]), ֆրանսիացի գրող և կինոռեժիսոր։ «Նոր վեպ» ուղղության հիմնադիրներից։
Ալեն Ռոբ-Գրիյե ֆր.՝ Alain Robbe-Grillet | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Alain Paul Robbe-Grillet[1] |
Ծնվել է | օգոստոսի 18, 1922[2][3][4][…] |
Ծննդավայր | Saint-Pierre-Quilbignon, Ֆինիստեր, Ֆրանսիա[5][6] |
Վախճանվել է | փետրվարի 18, 2008[7][3][4][…] (85 տարեկան) |
Վախճանի վայր | Կան, Կալվադոս, Ֆրանսիա[8][6] |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, գրող, վիպասան, աուդիոգրքեր կարդացող, գրական քննադատ, ակնարկագիր, գյուղատնտեսական ինժեներ և ռեժիսոր |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Սենտ-Լուիսի լիցեյ և Գյուղատնտեսության ազգային ինստիտուտ |
Գրական ուղղություններ | Նոր վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Ռետիններ, The Voyeur? և La Jalousie? |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա |
Աշխատավայր | L'Express[9], Նյու Յորքի համալսարան և Վաշինգտոնի համալսարան Սենտ Լուիսում |
Պարգևներ | |
Ամուսին | Կատրին Ռոբ-Գրիյե |
Ալեն Ռոբ-Գրիյե Վիքիդարանում | |
Alain Robbe-Grillet Վիքիպահեստում |
Կրթությամբ ինժեներ ագրոտեխնիկ։ Ռոբ-Գրիյեի դիմազուրկ-մակերեսային պատմություններում իրերի ձանձրացնող նկարագրությունը դուրս է մղում և՛ իրադարձությունները, և՛ մարդկանց կերպարները («Նայողը», 1955, «Խանդ», 1957, վեպեր)։ Ժամանակի ընթացքում բառերի այդ նատյուրմորտները վերաճում են քաոսային, քմահաճ ու պակասավոր աշխարհի պատրանքների («Լաբիրինթոսում», 1959, վեպ, «Անցյալ տարի Մարիենբադում», 1961, կինոսցենար), մի աշխարհ, որին չեն կարող շունչ տալ ո՛չ ոստիկանական պատահարը («Ժամադրությունների տունը», 1965, վեպ), ո՛չ քաղաքական հրատապ հարցերին ձևականորեն արձագանքելը («Հեղափոխության նախագիծ՝ Նյու Յորքի համար», 1970, վեպ), ո՛չ հիվանդոտ տարփամոլությունը («Աստիճանաբար սահելով դեպի վայելքը», 1973, վեպ և կինոֆիլմ)։
Հայերեն հրատարակություններ
խմբագրել- Խանդը (վեպ), Երևան «ակտուալ ա» 2014, թարգմանությունը ֆրանսերենից՝ Անահիտ Ավետիսյանի։
- Ներածություն գրողի կյանքի (էսսեների ժողովածու), Երևան «ակտուալ ա» 2014, թարգմանությունը ֆրանսերենից՝ Անահիտ Ավետիսյանի։
- Ապրել եմ գրականությամբ (էսսեներ), Երևան «Փրինթինֆո» 2015։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Fichier des personnes décédées mirror
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Discogs — 2000.
- ↑ 5,0 5,1 5,2 ծննդական
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Fichier des personnes décédées
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.bloomberg.com/apps/news?pid=20601088&sid=aF1d_zwwLY40&refer=home
- ↑ 8,0 8,1 8,2 http://www.gastongazette.com/news/local/today-in-history-dale-earnhardt-dies-at-daytona-1.97594
- ↑ Institute for Contemporary Publishing Archives — 1988.
- ↑ https://www.nouvelobs.com/actualites/20080219.BIB0841/robbe-grillet-m-039-a-assassinee.html
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեն Ռոբ-Գրիյե» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեն Ռոբ-Գրիյե» հոդվածին։ |