Ալես Յակիմովիչ
Ալես Յակիմովիչ (բելառուս․՝ Аляксандр Іванавіч Якімовіч, հունվարի 17, 1904, Čurylava, Վանահոր Գավառ, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 15, 1979, Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս գրող։ Բելառուսական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1968)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Ալես Յակիմովիչ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 17, 1904 |
Ծննդավայր | Čurylava, Վանահոր Գավառ, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 15, 1979 (74 տարեկան) |
Վախճանի վայր | Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Արևելյան գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, թարգմանիչ, բանաստեղծ և մանկագիր |
Լեզու | բելառուսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բելառուսի պետական համալսարանի մանկավարժական ֆակուլտետ |
Ժանրեր | մանկական գրականություն |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն և Մալադնյակ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Bielaruski pioner?, Q13028880? և Բեռալռուս |
Պարգևներ | |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԱլես Յակիմովիչը ծնվել է 1904 թվականին Մինսկի մարզի Չուրիլովո գյուղում։ 1926 թվականին ավարտել է Բելառուսի մանկավարժական տեխնիկումը, 1930 թվականին՝ Բելառուսի պետական համալսարանի մանկավարժական ֆակուլտետի գրականության և լեզվաբանության բաժինը։
Հայրենական պատերազմի տարիներին տարհանվել է, այնուհետև դասավանդել է Չիստոպոլի միջնակարգ դպրոցում, եղել է շրջանային «Ղազախստան» թերթի պատասխանատու քարտուղարը։ 1942 թվականից ծառայել է Կարմիր բանակում, եղել է հրաձգային դասակի հրամանատար, 1943 թվականին Խարկովի մոտակայքում ծանր վիրավորվել է։ 1943-1944 թվականներին ապրել է Մոսկվայում, զբաղվել խմբագրական աշխատանքով։ 1944 թվականին Բելառուսի ազատագրումից հետո վերադարձել է Մինսկ։ ԽՄԿԿ անդամ 1947 թվականից։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Մահացել է 1979 թվականի հունվարի 15-ին։ Թաղված է Մինսկի Արևելյան գերեզմանատանը[1]։
Ստեղծագործություններ
խմբագրելԳրել է պատմվածքներ, վիակներ, չափածո և արձակ հեքիաթներ[2]։
- «Հաղթանակ» (1932)
- «Դարբին Վերնիդուբը» (1936)
- «Խոսում է Մոսկվան» (1951)
- «Ես՝ երիտասարդ պիոներս» (1952)
- «Խիզախ մարդիկ» (1960)
- «Դժվար տարի» (1976)
Պարգևներ, մրցանակներ
խմբագրելՀիշատակ
խմբագրելՈւզդենսկի շրջանի Զենկովիչի գյուղի դպրոցն անվանվել է Ալես Յակիմովիչի պատվին[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Алесь Якімовіч // Беларускія пісьменнікі (1917-1990) : Даведнік / Склад. А. К. Гардзіцкі; нав. рэд. А. Л. Верабей. - Мн.: Мастацкая літаратура, 1994. - С. 629-631. (բելառուս.)
- ↑ Հանուն բարեկամության «Կամուրջ», Բելառուսական պատմվածքների ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979, 279 էջ
- ↑ БИБЛИОТЕКА ГУО «ЗЕНЬКОВИЧСКАЯ СРЕДНЯЯ ОБЩЕОБРАЗОВАТЕЛЬНАЯ ШКОЛА ИМЕНИ А. И. ЯКИМОВИЧА» (ռուս.)
Գրականություն
խմբագրել- Беларускія пісьменнікі: біябібліягр. слоўн. Т. 6. - Мн., 1995. - С. 473. (բելառուս.)
- Энцыклапедыя літаратуры і мастацтва Беларусі. Т. 5. - Мн., 1987. - С. 681. (բելառուս.)
- Беларускія пісьменнікі (1917-1990)։ Даведнік; Склад. А. К. Гардзіцкі. Нав. рэд. А. Л. Верабей. - Мн.: Мастацкая літаратура, 1994. - 653 с.: іл. ISBN 5-340-00709-X (բելառուս.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Алесь Якимович на сайте Беларуская палічка
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալես Յակիմովիչ» հոդվածին։ |