Ալեքսանդր Ֆյոդորովիչ Ակիմով (ռուս.՝ Александр Фёдорович Акимов, ուկրաիներեն՝ Олександр Федорович Акімов, մայիսի 6, 1953(1953-05-06), Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 11, 1986(1986-05-11), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային միջուկային ինժեներ։ 1986 թվականի ապրիլի 26-ին եղել է Չեռնոբիլի ատոմակայանի 4-րդ էներգաբլոկում անվտանգության փորձարկման գիշերային հերթափոխի անձնակազմում։ Փորձարկման ընթացքում թույլ տված խախտումները Չեռնոբիլի ատոմակայանի վթարի պատճառ հանդիսացան։

Ալեքսանդր Ակիմով
Александр Акимов
Դիմանկար
Ծնվել է1953 մայիսի 6
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նովոսիբիրսկ, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 11, 1986(1986-06-11) (տարիքը 33)
Ճառագայթային հիվանդությունից
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի էներգետիկայի ինստիտուտ
Մասնագիտությունտեխնիկ, Լիկվիդատորներ և Չեռնոբիլի ատոմակայան
ԱշխատանքՄիջուկային ֆիզիկոս
ԱշխատավայրՎ. Ի. Լենինի անվան Չեռնոբիլի ԱԷԿ
Պարգևներ և
մրցանակներ
Order for Bravery 3rd Class of Ukraine

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1953 թվականի մայիսի 6-ին՝ Նովոսիբիրսկ քաղաքում։ 1976 թվականին ավարտել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտի Ճարտարագիտության և ջերմային էներգետիկայի ավտոմատացման բաժինը։

1979 թվականի սեպտեմբերին աշխատանքի է անցել Վ. Ի. Լենինի անվան Չեռնոբիլի ԱԷԿ-ում։ Աշխատանքային առաջին հինգ տարիների ընթացքում զբաղեցրել է տուրբինների կառավարման ավագ ինժեների և տուրբինային շինությունների վերահսկիչի պաշտոնները։

1984 թվականի հուլիսի 10-ին նշանակվել է 4-րդ էներգաբլոկի հերթափոխի ղեկավար[1]։

1986 թվականի ապրիլի 26-ին Ակիմովը կատարում էր հերթափոխի ղեկավարի պարտականությունները։ Ինչպես նախատեսվել էր, 4-րդ էներգաբլոկում անվտանգության փորձարկման նկատառումներով անջատվել էր տուրբինը, ինչի հետևանքով հզորության կտրուկ աճ գրանցվեց։ Ակիմովը ստիպված սեղմեց ԱԶ-5 կոչվող վթարային կոճակը՝ կանգնեցնելու էներգաբլոկի աշխատանքը։ Էներգաբլոկի ձգաձողերը կանգնեցին մոտ 2-ից 2,5 մետրի վրա (դրանց խորությունը կազմում էր 7 մետր), սակայն բորի կաղապարաձողերը՝ դրանց գրաֆիտային ծայրերով հանդերձ, անկառավարելիորեն մեծացրել էին ներսի ջերմաստիճանը։ Ի վերջո, էներգաբլոկը պայթեց։ Ակիմովն իր անձնակազմի հետ միասին մինչև վաղ առավոտ վթարված էներգաբլոկի ներսում պոմպամղման եղանակով հովացման ջուր մատակարարեց միջուկի մեջ[2]։

Ակիմովը մահացավ 1986 թվականի մայիսի 11-ին, վթարից երկու շաբաթ անց, սուր Ճառագայթային հիվանդությունից՝ ընդամենը 33 տարեկանում։

Հետաքննության նախնական փուլում, վթարի մեջ մեղադրում էին հենց Ակիմովին և նրա աշխատակիցներին, սակայն ավելի ուշ ապացուցվեց ատոմակայանի տնօրեն Վիկտոր Բրյուխանովի, գլխավոր Ինժեներ Նիկոլայ Ֆոմինի և գլխավոր ինժեների տեղակալ Անատոլի Դյատլովի մեղքը։ Համաձայն հետաքննության, ղեկավար անձնակազմի անդամները չէին հետևել անվտանգության գործարանային ուղեցույցներին և անտեսել էին Ակիմովի և նրա աշխատակիցների բազմաթիվ նախազգուշացումները[3]

2008 թվականին, Ակիմովը հետմահու արժանացել է Ուկրաինայի նախագահի 3-րդ աստիճանի արիության մեդալի[4]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Տատյանա, Գրիվա. «Герои-ликвидаторы». chnpp.gov.ua.
  2. Barringer, Felicity (2001 թ․ ապրիլի 22). «The World; Life After Death: Chernobyl Today». The New York Times.
  3. «U.S. doctor indicates Chernobyl toll now at 13». The Nashua Telegraph. Associated Press. 1986 թ․ մայիսի 16 – via Google News.
  4. Նախագահի հրաման համար 1156/2008 . 12 դեկտեմբերի, 2008թ.