Ալեքսանդր Անդրեև
Ալեքսանդր Անդրեև (ռուս.՝ Александр Александрович Андреев, ապրիլի 8, 1887, Q4439778?, Q4406113?, Բրյանսկի գավառ, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 1941, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային գեղանկարիչ, բեմանկարիչ և մանկավարժ, Լենինգրադի նկարիչների միության անդամ։
Ալեքսանդր Անդրեև | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 8, 1887 |
Ծննդավայր | Q4439778?, Q4406113?, Բրյանսկի գավառ, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1941 |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Գեղարվեստի բարձրագույն դպրոց (1915) |
Մասնագիտություն | նկարիչ |
Ամուսին | Anna Andreeva-Petoshina? |
Անդամություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Օրյոլի նահանգում։ 1903 թվականին ավարտել է Օդեսայի ռեալական ուսումնարանը։ 1906 թվականից ապրել է Պետերբուրգում[1]։ Գեղանկարչություն և նկարչություն է սովորել «Գեղանկարչության նոր դպրոցում» (1906–1910 թվական), Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիային կից Գեղարվեստի բարձրագույն ուսումնարանում և Դմիտրի Կարդովսկու ստուդիայում (1910–1915 թվական)։ 1906 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Եղել է տարբեր գեղարվեստական միությունների անդամ և ցուցորդ, այդ թվում՝ Արվեստի աշխատավորների միությունում (1919 թվականից) և Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայում (1922 թվականից)։ 1932 թվականից դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ[2]։ Բացի գեղանկարչությունից, 1912–1917 թվականներին շատ զբաղվել է բեմանկարչությամբ։ Հեղափոխությունից հետո ակտիվորեն մասնակցել է գեղարվեստական կյանքի վերափոխմանը, եղել է Պրոլետկուլտի կազմակերպչական բյուրոյի անդամ, Համամիութենական երկու մշակութային նստաշրջաններում ընտրվել է որպես պատվիրակ, դարձել է Լենխորհրդի երկրորդ գումարման անդամ[1]։ 1918–1921 թվականներին դասավանդել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում, իսկ 1930–1932 թվականներին դասավանդել է Լենինգրադի բարձրագույն գեղարվեստա–տեխնիկական ինստիտուտում[2]։ 1930-ական թվականներին շատ է աշխատել թեմատիկ նկարների ժանրում` մասնակցելով խոշոր ցուցահանդեսների։
Մահացել է 1941 թվականի վերջին, Լենինգրադի շրջափակման ժամանակ։
Ալեքսանդր Անդրեևի ստեղծագործությունները պահվում են Ռուսական պետական թանգարանում, Ռուսաստանի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Государственный Русский музей. Живопись. Первая половина XX века. Каталог. — А—В. — СПб.: Palace Edition, 1997. — Т. 8. — С. 26.
- Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — СПб.: НП-Принт, 2007. — С. 383, 384.
- Страницы памяти. Справочно-мемориальный сборник. Художники Ленинградского Союза советских художников, погибшие в годы Великой Отечественной войны и в блокаду Ленинграда. — СПб.: Петрополис, 2010. — С. 14.