Ալեքսանդր Լյապունով
Ալեքսանդր Միխայլովիչ Լյապունով (ռուս.՝ Александр Михайлович Ляпунов, հունիսի 6, 1857[1][2][3], Յարոսլավլ, Ռուսական կայսրություն[4] - նոյեմբերի 3, 1918[4][1][2], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ուկրաինական պետություն[4]), ռուս մաթեմատիկոս և մեխանիկ, Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1901), Պ. Լ. Չեբիշնի աշակերտը։
1880 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանը։ 1892 թվականից Խարկովի համալսարանի պրոֆեսոր, 1902 թվականից աշխատել է Պետերբուրգի ԳԱ-ում։ Հիմնական վաստակը կայունության խնդիրների լուծման ընդհանուր մեթոդի մշակումն է։ Ստեղծել է վերջավոր թվով պարամետրերով որոշվող մեխանիկական համակարգերի շարժման և հավասարակշռության արդի տեսությունը։ Արժեքավոր աշխատանքներ ունի մաթեմատիկայի, ֆիզիկայի, պտտվող հեղուկի հավասարակշռության ձևերի ու կայունության վերաբերյալ։ Հավանականությունների տեսությունում առաշարկել է հետազոտման նոր՝ «բնութագրական ֆունկցիաների» մեթոդ, ապացուցել, այսպես կոչված, կենտրոնական սահմանային թեորեմը՝ բավական ընդհանուր պայմանների դեպքում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Ляпунов Александр Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 6,0 6,1 6,2 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Լյապունով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 641)։ |