Պաֆնուտի Չեբիշև
Պաֆնուտի Լվովիչ Չեբիշև (ռուս.՝ Пафнутий Львович Чебышёв) (մայիսի 4, մայիսի 4 (16), 1821[1], Akatovo, Բորովսկի ուեզդ, Կալուժսկայա գուբերնիա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 26 (դեկտեմբերի 8), 1894[2][1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3]), ռուս մաթեմատիկոս և մեխանիկ, Սանկտ Պետերբուրգի մաթեմատիկական դպրոցի հիմնադիր, Գիտությունների ակադեմիայի (1859)[17] և 24 այլ երկրների ակադեմիկոս[18]։
Չեբիշևի հետազոտությունները վերաբերում են մաթեմատիկական անալիզին, հավանականությունների տեսությանը, թվերի տեսությանը, մեխանիզմների տեսությանը և մաթեմատիկայի ու հարակից գիտությունների այլ բնագավառների։ Մաթեմատիկական անալիզի բնագավառում Չեբիշևը հետազոտել է իռացիոնալ արտահայտությունների ինտեգրելիության հարցերը, ստացել է դիֆերենցիալ երկանդամի ինտեգրելիության պայմանները։ Կառուցել է օրթոգոնալ բազմանդամների ընդհանուր տեսությունը, ստացել մոտավոր ինտեգրման բանաձևեր։ Չեբիշևը ֆունկցիաների կոնստրուկտիվ տեսության հիմնադիրն է․ կառուցել է հանրահաշվական և եռանկյունաչափական բազմանդամներով և ռացիոնալ ֆունկցիաներով հավասարաչափ լավագույն և քառակուսային մոտարկումների տեսությունը։ Հավանականությունների տեսության մեջ Չեբիշևի հիմնական վաստակը պատահական մեծությունների համակարգված ուսումնասիրումն է, սահմանային թեորեմների ապացուցումը նոր եղանակով, մեծ թվերի օրենքի առավել ընդհանուր տեսքով ապացուցումը և այլն։ Թվերի տեսության մեջ Չեբիշևը էապես զարգացրել է պարզ թվերի բաշխման հարցի հետազոտումը։ Մեքենաների և մեխանիզմների տեսության մեջ Չեբիշևի աշխատանքները վերաբերում են հոդակապային մեխանիզմների սինթեզին։
Չեբիշևի աշխատանքները դեռևս նրա կենդանության օրոք ճանաչում են ստացել Ռուսաստանում և արտասահմանում։ Նա ընտրվել է Բեռլինի գիտությունների ակադեմիայի (1871), Փարիզի գիտությունների ակադեմիայի (1874), Լոնդոնի թագավորական ընկերության (1877) և արտասահմանյան այլ ակադեմիաների ու գիտական ընկերությունների անդամ կամ պատվավոր անդամ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #118666118 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ http://www-history.mcs.st-andrews.ac.uk/Biographies/Chebyshev.html
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ CONOR.Sl
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 349.
- ↑ Боголюбов, 1983, էջ 517
- ↑ Глейзер, 1982, էջ 166—169
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաֆնուտի Չեբիշև» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 686)։ |