Ալեքսանդր Խախանաշվիլի
Ալեքսանդր Սոլոմոնի Խախանաշվիլի (Խախանով) (ռուս.՝ Александр Соломонович Хаханов), ծնյալ Ալեքսանդրե Խախանաշվիլի (վրաց.՝ ალექსანდრე ხახანაშვილი, հունվարի 3, 1864 կամ 1866[1], Գորի, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 7, 1912, Սամարայի նահանգ, Ռուսական կայսրություն, թաղվել է Թբիլիսիում), վրացի բանասեր, պատմաբան, հնագետ։
Ալեքսանդր Խախանաշվիլի վրաց.՝ ალექსანდრე სოლომონის ძე ხახანაშვილი | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1864 կամ 1866[1] Գորի, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 7, 1912 Սամարայի նահանգ, Ռուսական կայսրություն բնական մահով |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | պատմաբան, արևելագետ, հրապարակախոս, թարգմանիչ, հնագետ, ազգագրագետ, բանասեր և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Լազարյան ճեմարան և Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ |
Գործունեության ոլորտ | արևելագիտություն[2], հնագիտություն[2], պատմություն[2], ազգագրություն[2] և բանասիրություն[2] |
Անդամակցություն | Q12868991? |
Ալմա մատեր | Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ (1888) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[2], վրացերեն[2], ֆրանսերեն[2] և գերմաներեն[2] |
Alexander Solomonovich Khakhanov Վիքիպահեստում |
1888 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։ 1888 թվականից վրաց լեզվի և գրականության մասին դասախոսություններ է կարդացել Լազարյան ճեմարանում և Մոսկվայի համալսարանում։
Խախանշվիլին մշակել է վրաց գրականության պատմության լրիվ դասընթացը հին ժամանակներից մինչև XIX դար, գրել «Ակնարկներ վրացական գրականության պատմությունից» (պրակ 1 - 4, 1895 - 1906), «Վրացական գրականության պատմություն» (հ. 1 - 2, 1904 - 1917) աշխատությունները։ Հրատարակել է նաև «Ճորտատիրական իրավունքը Վրաստանում մինչև Ռուսաստանին միանալը» (1890), «Փոքր Ասիայում վրացիների բնակության հնագույն սահմանները» (1890), «Հնագիտական գիտարշավներ Կովկասում 1892, 1893 և 1895 թթ.» (1897), «Վրաստանի պատմություն» (Փարիզ, 1910) գործերը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Хаханов, Александр Соломонович (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1903. — Т. XXXVII. — С. 128.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Գրականություն
խմբագրել- Положение армян в грузинском царстве, в км.։ Братская помощь пострадавшим в Турции армянам, M., 1898.
- Джавахов А. Н., A, C. Xaxанов и его деятельность в области кавказоведения, «Этнографическое обозрение» 1912, № 3-4
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Խախանաշվիլի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 707)։ |