Հրապարակախոսություն կամ հրապարակագրություն (լատին․՝ publicus՝ հասարակական), ստեղծագործական ժանր, նվիրված ներկայիս կյանքի հասարակության ակտուալ խնդիրներին ու երևույթներին։ Համարվում է հասարակական կարծիքի բևեռացման արտահայտչամիջոց։ Պարունակում է փաստական նյութ, հեղինակային գնահատականը՝ տրված հասարա-քաղաքական, գաղափարական որոշակի դիտանկյունից, նշում է առաջարկված նպատակին հասնելու ուղիներն ու միջոցները։ Հատուկ է գեղարվեստական գրականությանն ու լրագրությանը և դրանց հետ առնչվող հեռուստատեսությանն ու ռադիոյին, ինչպես նաև կերպարվեստին, մասնավորապես՝ վավերագրականին ևն։

Էություն

խմբագրել

Կարելի է ասել, որ հրապարակախոսությունը գիտություն է հասարակության և հանրապետության մասին, ինչպես նաև բնագիտության տեխնոլոգիա․ այն քերում է գիտությունից ընդհանրացումները և վերածում դրանք խրատների։ Սակայն հրապարակախոսն իր գիտական ենթադրությունները կամ հետազոտությունների արդյունքները չի հայտնում ուսուցանելու, այլ քարոզելու համար, ոչ թե գիտելիքներ փոխանցելու, այլ ազդելու այն քաղաքական ուժի վրա, որը կոչվում է հասարակական կարծիք։ Դրա համար հրապարակախոսության մեջ մտնում են կարևոր այն հարցերը, որոնք ունեն լուծման խնդիր։ Հասարակական կյանքի ռիթմի արագացումը, որն իր ղեկավարներից մշտապես պահանջում է հստակ և պատրաստ կարծիք, թույլ չի տալիս հրապարակախոսության մեջ կասկած կամ տատանում մտցնել։ Այս կամ այն հասարակական-քաղաքական ուղղության զարգացման պայքարում, որն ընդամենը գոյության կռվի բարդաված տարբերակն է, հնարավորություն չկա որոշելու, թե արդյոք ավարտվել է գիտական որևէ բանի մասին հստակ ուսումնասիրությունը։

Պատմություն

խմբագրել

Հնարավորություն կա տեսնելու հրապարակախոսության սկիզբը գրականության վաղ անցյալում։ Էռնեստ Ռենանը աստվածաշնչյան մարգարեներին անվանել է անտիկ հրապարակախոսներ։ Անկասկած, հրապարակախոսությունն իր ժամանակակից ձևով համարվում է նոր պատմության ստեղծող ուժ սկսած նախնական ռեֆորմացիայից։ Դեռ այն ժամանակվանից մեծ զարգացում ապրելով, հրապարակախոսությունը տեսանելի մասնակցություն է ունեցել և կազմակերպվել հասարակական կարևոր շարժումներ։ Հրապարակախոսության այդ նշանակությունը էլ ավելի մեծացավ պարբերական մամուլի հայտնվելուց հետո։ Ժամանակակից կյանքում դրա դերը հսկայական է։ Նույնիս այն դեպքերում, երբ այն գնում է հասարակական կարծիքի հետևից, այն ազդում է դրա վրա, տալով հստակ արտահայտություն կամ տանելով այն դեպի այս կամ այն ուղղությամբ։ Արևմտյան Եվրոպայի անվանի քաղաքական գործիչների մեծ մասը սկսել և սկսում են իրենց գործունեությունը ծավալել հենց հրապարակախոսությունից։

Մ.թ.ա. V-I դդ. զարգացել է բանավոր հրապարակախոսությունը (Սոկրատես, Դեմոսթենես, Ցիցերոն)։ Հրապարակախոսությունը զարգացման նոր փուլ է մտել Վերածննդի ժամանակաշրջանում և, հատկապես, գրքի տպագրության գյուտից հետո՝ կապված հասարա-քաղաքական շարժումների հետ։

Արդի հրապարակախոսության զարգացումը պայմանավորված է քաղաքական կարգերի ժողովրդավարացումով, լայն հրապարակայնությամբ, ժողովրդի հաս․արակական գիտակցության աճով և քաղաքացիական ակտիվությամբ։

Հրապարակախոսությանը հատուկ է ժանրային, ոճական բազմազանությունը։

Հրապարակախոսությունը Հայաստանում

խմբագրել

Հայաստանում հրապարակախոսությունը սկզբնավորվել է հնագույն ժամանակներում, զարգացել միջնադարում (Մեսրոպ Մաշտոց և ուրիշներ)։ Հայ միջնադարյան հրապարակախոսության ցայտուն օրինակ է Մովսես Խորենացու «Հայոց պատմություն», «Ողբը» (V դար)։ Միջնադարում իշխող հրապարակախոսության տեսակետներից է քարոզը։ Հրապարակախոսության նմուշներ են աղանդների դեմ ուղղված հայ եկեղեցու գործիչների բազմաթիվ երկերը։ Երևելի հրապարակախոսներ են XVIII դարի և XIX դարի սկզբի հնդկահայ գաղթավայրի գործիչներ Մովսես Բաղրամյանը, Շահամիր Շահամիրյանը, Հ. Շմավոնյանը, Մ. Թաղիադյանը, որոնք խոր հետք են թողել հայ հասարակական մտքի զարգացման պատմության մեջ։ XIX դարում հրապարակախոսությունը զարգացել է ի դեմս Խաչատուր Աբովյանի։ Ազգային-առաջադիմական գաղափարների ազդեցությամբ հայ հրապարակախոսությունն առաջ է մղել «Հյուսիսափայլը»։ Միքայել Նալբանդյանը, Հ. Սվաճյանը, Ս. Նազարյանը, Ս. Ոսկյանը, Գ. Չիլինկիրյանը, այնուհետև Գրիգոր Արծրունին, Մ. Մամուրյանը, Ա. Հովհաննիսյանը, Ա. Արասխանյանը դարձել են հայ հրապարակախոսության դասականներ։ Հրապարակախոսությամբ հանդես են եկել հայ դասական և ժամանակակից գրողներ՝ Րաֆֆի, Հակոբ Պարոնյան, Հովհաննես Թումանյան, Շիրվանզադե, Ավետիք Իսահակյան, Եղիշե Չարենց, Նաիրի Զարյան, Հ. Քոչար, Պարույր Սևակ, Սիլվա Կապուտիկյան, Վ. Դավթյան, Վ. Պետրոսյան, Զ. Բալայան, ուրիշներ։

Տես նաև

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • «Публицистика». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։