Միքայել Նալբանդյան

հայ գրականագետ, արձակագիր, բանաստեղծ, գրող
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նալբանդյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Միքայել Նալբանդյան (նոյեմբերի 2 (14), 1829[1], Նոր Նախիջևան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 31 (ապրիլի 12), 1866[1], Կամիշին, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), հայ գրող և բանաստեղծ։

Միքայել Նալբանդյան
Ծնվել էնոյեմբերի 2 (14), 1829[1]
ԾննդավայրՆոր Նախիջևան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էմարտի 31 (ապրիլի 12), 1866[1] (36 տարեկան)
Վախճանի վայրԿամիշին, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանՄիքայել Նալբանդյանի գերեզման[1]
Մասնագիտությունգրող, հրապարակախոս և գրականագետ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ (1858)[1]
Ուշագրավ աշխատանքներՄեր հայրենիք[1]
ԱշխատավայրԼազարյան ճեմարան[1]
Изображение автографа
Միքայել Նալբանդյան Վիքիքաղվածքում
Միքայել Նալբանդյան Վիքիդարանում
 Mikael Nalbandian Վիքիպահեստում

Նալբանդյանը «Մեր հայրենիք» ազգային հիմնի հեղինակն է։

Կենսագրություն

խմբագրել

Միքայել Նալբանդյանը ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով քաղաքի Պրոլետարական շրջան), 31-րդ գծի թիվ 39 փայտաշեն մեկհարկանի տանը` արհեստավորի ընտանիքում։ Սովորել է հայրենի քաղաքում՝ Գաբրիել Պատկանյանի դպրոցում։ Մի որոշ ժամանակ Միքայելը սովորել է իր ուսուցչի որդու՝ ապագա հայ ականավոր բանաստեղծ Ռափայել Պատկանյանի հետ միասին։ 1848 թվականի հուլիսին Նալբանդյանը որպես քարտուղար աշխատանքի է անցնում Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդարանում։ Նա մոտիկից է ծանոթանում ժողովրդի կյանքին, ատելությամբ համակվում տիրողների նկատմամբ։ 1853 թվականի ամռանը, թողնելով թեմի քարտուղարի պաշտոնը, Նալբանդյանը մեկնում է Մոսկվա։ Նալբանդյանը հայոց լեզու է դասավանդել Մոսկվայի Լազարյան ճեմարանում՝ միաժամանակ սովորելով Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում՝ որպես ազատ ունկնդիր։ Նալբանդյանը աչքի էր ընկնում իր առաջադիմական հայացքներով, որի պատճառով իշխանությունները հետապնդում էին նրան։ Կարճ ժամանակ չանցած նրան ազատում են ուսուցչի պաշտոնից, որից հետո նա հաճախում է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ՝ որպես ազատ ունկնդիր։ Նալբանդյանի հետ միաժամանակ բժշկական ֆակուլտետում սովորել են ռուս մեծ ֆիզիոլոգ Ի. Սեչենովը,և ռուս նշանավոր գիտնական, կլինիկական բժշկագիտության մեջ ֆիզիոլոգիական ուղղության հիմնադիր Ս. Բոտկինը։ Հետագայում Նալբանդյանը երկու անգամ ուղևորություն է կատարում արտասահման։ Լոնդոնում եղած ժամանակ կապեր է հաստատում Գերցենի, Ն. Օգարյովի, Սեռնո Սոլովևիչի հետ։ 1854-1858 թթ. սովորում է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1860 թ. ուղևորվում է Հնդկաստան` այցելելով եվրոպական մի քանի երկրներ։ 1862 թ. արտասահմանից վերադառնում է Նոր Նախիջևան և այնուհետև հուլիսի 14-ին ձերբակալվում է ցարական ոստիկանության գործակալների կողմից։

Նալբանդյանը վախճանվել է թոքախտից աքսորավայրում՝ Սարատով նահանգի Կամիշին քաղաքում, 1866 թ. մարտի 31-ին։

Գործեր և ժառանգություն

խմբագրել
 
Միքայել Նալբանդյանին նվիրված
ՀՀ փոստային նամականիշ
 
Միքայել Նալբանդյանի կիսանդրին, մարմար, գրանիտ, 2004, Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ճեմասրահ
 
Միքայել Նալբանդյանի հուշարձանը Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու գրողի անվան փողոցի վերջնամասում։

Միքայել Նալբանդյանը հեղափոխականի տիպար է իր ազգային գործունեության և բանաստեղծության մեջ։ Իր անդրանիկ ուղղությունը և գրական պատրաստությունը ձեռք է բերել Ռ.Պատկանյանի շնորհիվ։ Երբեք կանոնավոր դպրոց չի հաճախել. սեփական կրթությունն իր անձնական ջանքերի և աշխատության պտուղն է։ Նախիջևանում Խալիպյան աղայի դեմ պաշտպանեց ժողովուրդի իրավունքը։ Խնդիրը չլուծեց. փախավ Մոսկվա և նշանակվեց հայոց լեզվի ուսուցիչ։

Մոսկվայում սերտ բարեկամությամբ կապվեց Ստեփանոս Նազարյանցի հետ, որի՝ 1858 թվականին հրատարակած «Հյուսիսափայլ»-ի ամենամեծ աջակիցը եղավ։ 1859 թվականին առողջական պատճառներով մեկնեց Եվրոպայի կարևոր կենտրոնները։ 1860 թվականին գնաց Կալկաթա, իր ծննդավայրի և ուրիշ կարոտյալ քաղաքների համար մեծահարուստ հնդկահայերից կտակված գումարները փոխադրելու։ Երբ 1862 թվականին վերադարձավ, ևս մեկ անգամ մեկնեց եվրոպական գլխավոր կենտրոնները, բայց ենթարկվեց ոստիկանական քննության. նրա մոտ գտան ռուս հեղափոխականների նամակներ։ Նալբանդյանը` իբրև կասկածելի գործիչ, բանտարկվեց երեք տարով։ Բանտից ազատվելիս նրա առողջական վիճակն արդեն շատ վատ էր. անբուժելի թոքախտ էր։ Մահացավ 1866 թվականի մարտի 31-ին։

Նալբանդյանի գործն ամփոփվում է մի քանի բանաստեղծություններով` հրատարակված «Հյուսիսափայլ»-ի սյունակներում «կոմս Էմմանուել» և այլ ծածկանուններով, Աղցմիք անունով գրաբար քերթվածներում, ընկերային հարցերի շուրջ հոդվածներում, ինչպես 1862 թվականին լույս տեսած «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ», «Շերամաբուծություն» և վիպական փորձերի՝ ինչպես «Մինին խոսք՝ միւսին հարս», «Մեռելահարցուկ» վիպակներում։ Թարգմանել է Էոժէն Սիվի «Թափառական հրեան»։ Ունի աշխարհաբար մի թարգմանություն՝ Ղազար Փարպեցու «նամակ առ Վահան Մամիկոնյան», որը կատարել է բանտում։

Նալբանդյանի անունը գլխավորապես կապված է շուրջ տասնյակ հեղափոխական երգերի հետ, որոնց մեջ բուռն ու կրքոտ շեշտով ցույց է տալիս ազատության նկատմամբ ունեցած սերն ու գաղափարը։ Այսպես, «Ազատություն», «Մանկության օրեր», «Մեր Հայրենիք» և այլն։ Իր բանաստեղծություններում ձգտում է հեղափոխությամբ արթնացնել ժողովրդին։

Մատենագիտություն

խմբագրել
  • Երկու տող, Փարիզ, 1861, 48 էջ։
  • Երկրագործութիւնը որպես ուղիղ ճանապարհ, Փարիզ, 1862, 120 էջ։
  • Երկեր, հատ. 1. Բանաստեղծութիւններ, Արձակ գրուածքներ, Դօնի Րոստով, 1903, 414 էջ։
  • Երկեր, հատ. 2, Դօնի Րոստով, 1906, 588 էջ։
  • Երկրագործութիւնը որպէս ուղիղ ճանապարհ, Պոսթըն, 1910, 184 էջ։
  • Երկրագործութիւնը որպէս ուղիղ ճանապարհ, Պոսթըն, 1910, 210 էջ։
  • Յերկրագործությունը վորպես ուղիղ ճանապարհ, Յերևան, 1930, 112 էջ։
  • Անտիպ յերկեր, Յերևան–Մոսկուա, 1935, 798 էջ։
  • Յերկու տող։ Ազգային թշվառություն, Յերևան, 1939, 85 էջ։
  • Կրիտիկա. Սոս յև Վարդիթեր, Երևան, 1940, 140 էջ։
  • Յերկերի լիակատար ժողովածու, հատ. 3, Երևան, 1940, 552 էջ։
  • Բանաստեղծություններ, Երևան, 1941, 44 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու, հատ. 1, Երևան, 1945, 556 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու, հատ. 2, Երևան, 1947, 464 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու, հատ. 4, Երևան, 1949, 424 էջ։
  • Ընտիր երկեր, Երևան, 1953, 684 էջ։
  • Բանաստեղծություններ, Երևան, 1954, 64 էջ։
  • Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ, Երևան, 1954, 112 էջ։
  • Երկու տող (հրապարակախոսություն), Երևան, 1954, 52 էջ։
  • Կրիտիկա. Սոս և Վարդիթեր, Երևան, 1954, 172 էջ։
  • Մինին խոսք, մյուսին՝ հարսն, Երևան, 1971, 152 էջ։
  • Երկեր, Երևան, 1979, 108 էջ։
  • Երկեր. Բանաստեղծություններ, Արձակ, Քննադատություն և հրապարակախոսություն, Երևան, 1979, 604 էջ։
  • Հրապարակախոսական երկեր, Երևան, 1979, 536 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու, հատ. 1. Բանաստեղծություններ, Աղցմիք, Գեղարվեստական արձակ, Երևան, 1979, 468 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու, հատ. 2. Գրական-քննադատական հոդվածներ, Բնապատմական ակնարկներ, Հրապարակախոսություն, Երևան, 1980, 448 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու, հատ. 3. Հիշատակարան (1858-1861 թթ. հրապարակախոսական հոդվածներ), Երևան, 1982, 468 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու, հատ. 4. Երկու տող, Հրապարակախոսությունը որպես ուղիղ ճանապարհ, Հրապարակախոսություն և քննադատություն, Երևան, 1983, 556 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու, հատ. 5. 1846-1866 թթ. գրած 103 նամակներ, Երևան, 1984, 496 էջ։
  • Երկեր. Բանաստեղծություններ, Մինին` խոսք, մյուսին` հարսն, Մեռելահարցուկ, Հիշատակարան, Երկու տող,
  • Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ, Կրիտիկա, Հեգելը և նորա ժամանակը, որն ամբողջությամբ փիլիսոփայություն է, Երևան, 1985, 632 էջ։
  • Երկեր, Երևան, 1987, 225 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու, հատ. 6, Երևան, 1997, 664 էջ։
  • Ընտիր էջեր, Երևան, 2004, 144 էջ։
  • Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2012, 248 էջ։
  • Երկեր (Բանաստեղծություններ։ Մեռելահարցուկ), Երևան, 2014, 160 էջ։

Մամուլ

խմբագրել
  • Ժամանակ (ունի «Միքայէլ Նալբանդեանց, յաշակերտութենէ տեառն Գաբրիելի Պատկանեան ի Նոր Նախիջևան» ստորագրությունը)։ «Արարատ», 1851, № 20։
  • Բանաստեղծական («Մի՛ այլ յաստեղս լուսաճաճանչս Ուրանիա սիգասցի...»: Ունի «Միքայէլ Նալբանդեանց, յաշակերտութենէ տեառն Գաբրիելի Պատկանեան ի Նոր Նախիջևան» ստորագրությունը։ «Արարատ», 1851, № 27։
  • Հիմարաց՝ ուսման վրա ունեցած կարծիքը։ «Արարատ», 1851, № 32։
  • Հերքումն յիմարական կարծեաց, զոր անմիտք ունին ի վերայ ուսման։ «Արարատ», 1851, № 33։

Գրականություն Մ. Նալբանդյանի և նրա ստեղծագործությունների մասին

խմբագրել
  • Արսեն Տերտերյան, Միքայել Նալբանդյան։ Ազգության հրապարակախոսը, Ալեքսանդրապոլ, տպարան Ղասապյանցի, 1910 (շապիկի վրա՝ 1911), 193 էջ։
  • Անուշավան Մակարյան, Մ. Նալբանդյանը և արևմտահայ դեմոկրատիան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1946, 170 էջ։
  • Արամ Ինճիկյան, Միքայել Նալբանդյան, Երևան, 1954, 175 էջ։
  • Նշան Մուրադյան, Միքայել Նալբանդյան, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1954, 148 էջ։
  • Արամ Ինճիկյան, Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրությունը, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1954, 400 էջ։
  • Ալեքսանդր Մարգարյան, Մ. Նալբանդյանին վերագրվող մի հոդվածի մասին, Ե., ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1954, 82 էջ։
  • Ալեքսանդր Մարգարյան, Միքայել Նալբանդյանի լեզվագիտական գործունեությունը (արևելահայ գրական լեզվի պատմությունից), Ե., ԵՊՀ, 1957, 266 էջ։
  • Անուշավան Մակարյան, Միքայել Նալբանդյանը իբրև բանաստեղծ, Երևան, Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակություն, 1957, 43 էջ։
  • Անուշավան Մակարյան, Մ. Նալբանդյանի պոեզիան, 1957, 50 էջ։
  • Խորեն Սարգսյան, Նալբանդյանի գրական ստեղծագործությունը, Երևան, 1959, 214 էջ։
  • Հայտնաբերված է Միքայել Նալբանդյանի կորած վեպը։ «Գարուն», 1967, № 1։
  • Անուշավան Մակարյան, Մ. Նալբանդյանը գրող, Երևան, Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակություն, 1968, 104 էջ։
  • Արամ Ինճիկյան, Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրությունը, 2-րդ հրատարակություն Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1979, 400 էջ։
  • Նշան Մուրադյան, Նալբանդյան, կյանքը և գործը, Երևան, «Գիտելիք», 1980, 40 էջ։

Կինեմատոգրաֆում

խմբագրել
Թիվ Երկիր Անվանում Ռեժիսոր
1955   ԽՍՀՄ «Միքայել Նալբանդյան»[2] Յա. Քոչարյան
1968   ԽՍՀՄ «Միքայել Նալբանդյան»[3] Երվանդ Մանարյան
1975   ԽՍՀՄ «Միքայել Նալբանդյան / Վառվող սրտի լեգենդը»[4] Ա. Շահբազյան
1983   ԽՍՀՄ «Գիշերվա մեջ առկայծող կրակը / Միքայել Նալբանդյան»[5] Ռուբեն Գևորգյանց, Գեորգի Կևորկով

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 150—152.
  2. www.websystems.am. «Միքայել Նալբանդյան». www.arm-cinema.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.
  3. www.websystems.am. «Միքայել Նալբանդյան». www.arm-cinema.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.
  4. www.websystems.am. «Միքայել Նալբանդյան (Վառվող սրտի լեգենդը)». www.arm-cinema.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.
  5. www.websystems.am. «Գիշերվա մեջ առկայծող կրակը». www.arm-cinema.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Նալբանդյան» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Նալբանդյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Նալբանդյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 150