Ալեքսանդր Նևսկու տաճար (Նովոսիբիրսկ)

Ալեքսանդր Նևսկու տաճար (ռուս.՝ Собор во имя Александра Невского) Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում գտնվող Արևելյան Ուղղափառ եկեղեցի, որը կոչվում է Սուրբ Ալեքսանդր Նևսկու պատվին։

Ալեքսանդր Նևսկու տաճար
Տեսակմայր տաճար
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՆովոսիբիրսկ
Ճարտարապետական ոճՆորբյուզանդական ոճ
Շինանյութաղյուս
Հիմնադրված է1899
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Դա Նովոնիկոլաևսկի առաջին քարե շինություններից է (Նովոսիբիրսկի նախկին անվանումը)։ Եկեղեցին կառուցվել է նորբյուզանդական ճարտարապետական ոճով 1896–1899 թվականներին։ Շենքի ձևավորման վրա ազդել է մի քանի տարի առաջ Սբ.Պետրերբուրգում կառուցված «Մայր Տիրամայր ողորմած» եկեղեցու հատակագիծը [1]։

Այն բացվել և օծվել է 1899 թվականի դեկտեմբերի 29-ին, իսկ 1915 թվականին դարձել է տաճար։

Մայր տաճարը հատուկ հուշարձան էր ցար Ալեքսանդր III-ի համար, ով նախաձեռնել էր անդրսիբիրյան երկաթուղու կառուցումը, որի արդյունքում ստեղծվել է Նովոնիկոլաևսկը (այժմ՝ Նովոսիբիրսկ) որպես նոր երկաթուղային կայարան։

1937 թվականին տաճարը փակվում է խորհրդային իշխանությունների կողմից։

1988 թվականին Կիևյան Ռուսիայի քրիստոնեության ընդունման 1000-ամյակի տարում սկսվում է շարժում՝ տաճարի վերականգնման համար։ 1989 թվականին այն վերաբացվում է։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել