Ալեքսանդր Շամշինի եկամտաբեր տուն

Ալեքսանդր Շամշինի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом Александра Шамшина, նաև` Լյուբով Շամշինայի եկամտաբեր տուն, ռուս.՝ Доходный дом Любови Шамшиной), մոդեռն ոճի ճարտարապետության հուշարձան Մոսկվայում։ Հասցեն` Զնամենկա փողոց, տուն 8/13, շինություն 1 (Ստարովագանկովսկի նրբանցքի անկյուն)։

Ալեքսանդր Շամշինի եկամտաբեր տուն
Տեսակեկամտաբեր տուն և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԱրբաթ շրջան
Ճարտարապետական ոճճարտարապետական մոդեռն
Հիմնադրված է1909
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Ամուսիններ Ալեքսանդր Իվանովիչ և Լյուբով Վասիլևնա Շամշինները 1909 թվականին ճարտարապետ Ն. Ն. Բլագովեշչենսկուն (այլ տվյալներով` Ի. Ս. Բլագովեշչենսկուն[2]) պատվիրել են եկամտաբեր տան նախագիծ Զնամենկայում նոր ձեռքբերած հողակտորում։ Նախագծվել է վեցհարկանի տուն։ Սակայն Ա. Ի. Շամշինին դեկորը թվացել է անբավարար, և ձևավորումը փոփոխելու համար նա դիմել է Ֆեոդոր Շեխտելին, որը պահպանել էր Բլագովեշչենսկու ծավալն ու հատակագծումը[2]։ Տունը դարձել է վերելակով առաջին շենքերից մեկը[3]։

Կառուցման պահից տունը շարունակում էր մնալ բնակելի։ Մինչև մեր օրերը հասել է մեծ խեղաթյուրումներով. տունը զրկվել է միջին հարկերի պատշգամբներից և վերին հարկի մակարդակի երիզաձև պատշգամբից, ինչպես նաև ծոփորից։ 1990-ական թվականների սկզբին առանց անհրաժեշտ թույլտվության կառուցվել է ձեղնահարկ, որից բացվում է Կրեմլի տեսարանը։ Այդ ձեղնահարկի մեծ պատուհաններն ավելի են աղավաղել շենքը[4]։

Տանն ապրել են հրամանատարներ Բորիս Շապոշնիկովը[5] և Վյաչեսլավ Ցվետաևը[6]։

Ճարտարապետական նկարագրություն

խմբագրել

Շենքը, որը նախ և առաջ հետաքրքրական է որպես Ֆեոդոր Շեխտելի ստեղծագործություն, դասովում է ռացիոնալ մոդեռն ոճին։ Ուժեղ շեշտադրումները ստեղծում են էրկերները։ Հորիզոնական շեշտադրումը ձևավորվել է դրվագող նյութերի սահմանով. առաջին երկու հարկերը երեսպատված են քարը նմանակող սվաղով, վերին չորսը` ջնարակված աղյուսով։ Նորարարական լուծում էր ճակատը գոտեվորող երիզաձև պատշգամբը (չի պահպանվել)։ Նրա թեման կրկնվում է ծոփորի` տերևներով զարդարված խորաքանդակում և քիվի` դուրս ցցված երկաթբետոնե սալիկում[7]։ Տան անկյունը ձևավորված է կլոր էրկերի վրայի աշտարակիկով, որը ներդաշնակում է հարևան` Պաշկովի տան արևնակի հետ։ Անկյունային էրկերը հենվում է կեղծ սյան վրա, որի խոյակը ձևավորված է կռատուկի տերևների տեսքով[3]։ Պատուհաններն այն ժամանակաշրջանի համար անսովոր լայն են։ Նախորդ ստեղծագործությունների համեմատ, Շեխտելը հրաժարվել է ճակատի հարթության ոչ ֆունկցիոնալ որմնասյուներով մասնատումից` ցուցադրելով պատի կառուցվածքային զանգվածը[8]։ Մինչև մեր օրերը պահպանվել են մուտքի և հովարի դեկորատիվ ձևավորումը, մուտքային նախասրահի և գլխավոր սանդուղքի ցանկապատի, առանձին բնակարանների դռների, վերելակի կարմրափայտ ծառի նմանությամբ արված ձևավորումը[9]։ Ըստ ճարտարապետության հետազոտող և Շեխտելի կենսագիր Ե. Ի. Կիրիչենկոյի` Շամշինի եկամտաբեր տունը «պատկանում է ռացիոնալ մոդեռնի բարձրակարգ նմուշների թվին և ճարտարապետի լավագույն ստեղծագործություններից մեկն է»[10]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Указ Президента Российской Федерации № 176 от 20.02.1995
  2. 2,0 2,1 Белый город, 1989, էջ 64
  3. 3,0 3,1 «Доходный дом Л.В.Шамшиной». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  4. «Незаконная надстройка памятников архитектуры в Москве». archi.ru. 2009 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  5. «Шапошников Борис Михайлович». Лица Москвы. Московская энциклопедия. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2015-02-87-ին.
  6. «Цветаев Вячеслав Дмитриевич». Лица Москвы. Московская энциклопедия. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 11-ին.
  7. «Дом Шамшина». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  8. Иконников, Андрей Владимирович Архитектура Москвы. XX век. — М.: Московский рабочий, 1984. — С. 32-33. — 222 с.
  9. Кириченко, 2011, էջ 381
  10. Кириченко, 2011, էջ 379

Գրականություն

խմբագրել
  • Кириченко Е. И. Фёдор Шехтель. — М.: Издательский дом Руденцовых, 2011. — С. 379—384. — 511 с. — (Архитектурное наследие России). — ISBN 978-5-902887-08-9
  • Белый город / Макаревич Г. В., Альтшуллер Б. Л. и др.. — М.: Искусство, 1989. — С. 64. — 380 с. — (Памятники архитектуры Москвы). — 50 000 экз.

Արտաքին հղումներ

խմբագրել