Ալեքսանդր Ռևվա
Ալեքսանդր Վլադիմիչի Ռևվա (ուկրաիներեն՝ Олександр Володимирович Ревва; սեպտեմբերի 10, 1974, Դոնեցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս շոումեն, կատակերգական դերասան, հաղորդավար, երգիչ։ ՈւՀԱ–յի «Արևից հոգնած» թիմի խաղացող։ «Comedy Club» հումորիստական շոուի ռեզիդենտ։
![]() ռուս.՝ Александр Владимирович Ревва ուկրաիներեն՝ Олександр Володимирович Ревва | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1974 (50 տարեկան) |
Ծննդավայր | Դոնեցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Donetsk State University of Management? |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, հաղորդավար, երգիչ, կատակերգու, շոումեն, հեռուստահաղորդավար, հեռուստատեսային դերասան, ՈՒՀԱ-ի խաղացող և սցենարիստ |
Ժանրեր | կատակերգություն, ռուսական փոփ-երաժշտություն, EDM, Ֆանկ և ռոք |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Q4478933? |
revva.ru | |
Որպես երգիչ հանդես է գալիս «Արտուր Պիռոժկով» կեղծանվան տակ։ Որպես երաժիշտ հայտնի է դարձել «Зацепила» երգի թողարկումից հետո։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1974 թվականի սեպտեմբերի 10–ին Դոնեցկում։ «Մինչև բոլորը տանն են» հաղորդման ժամանակ նրա խոսքերի համաձայն՝ Ռևվա ազգանունը մտածված է։ Նրա նախնիները, որոնք ապրում էին Էստոնիայում և ունեին Էռվա ազգանունը[1], տեղափոխվել են Ուկրաինա, որտեղ փոխել են ազգանունը Ռևվայի։ Մանուկ հասակում նրան ընկերները կանչում էին «Рёва-корова» (ռուս.՝ Ռյովա–կով)[2]։
1995 թվականին դարձել է Դոնեցկից ՈւՀԱ–յի թիմի անդամ[3], իսկ 2000 թվականից՝ ՈւՀԱ–յի «Արևից հոգնած» թիմի անդամ։ 2006–ից մինչև 2013 թվական եղել է մոսկովյան «Comedy Club»–ի ռեզիդենտ[4], իսկ 2015–ին վերադարձել է հեռուստահաղորդում։ «Comedy Club»–ում հանդես է գալիս Տիմուր Բատրուտդինովի, Գարիկ Մարտիրոսյանի, Պավել Վոլյայի, Գարիկ Խառլամովի հետ։
Անդրեյ Ռոժկովի հետ միասին եղել է ՆՏՎ հեռուստաալիքի «Դու ծիծաղելի ես» շոուի հաղորդավարը՝ Արտուր Պիռոժկով կեղծանվան տակ։
2010 թվականի դեկտեմբերի 25–ին կայացել է Դմիտրի Օռլինսկու և Ալեքսանդր Ռևվայի «Spaghetteria» նախագծի բացումը[5]։
2013 թվականի մարտի 3–ից մինչև մայիսի 26 եղել է Առաջին ալիքի «Один в один!» հաղորդման ժյուրիի կազմում[6]։ 2013 թվականի նոյեմբերի 3–ից մինչև 2014 թվականի հունվարի 26՝ նույնպես Առաջին ալիքով, եղել է «Կրկնի՛ր» շոուի հաղորդավար։
2014 թվականից նա «Կոլոբանգա» անիմացիոն սերիալի պրոդյուսերն է։ Այն նկարահանվում է Օրսկ քաղաքում[7][8]։ 2015 թվականի հոկտեմբերի 19–ին կայացել է նախագծի պրեմիերան ՍՏՍ հեռուստաալիքով։
2016 թվականին նկարահանվել է Տիմատիի «Մագա» տեսահոլովակում։
2017 թվականի դեկտեմբերին դարձել է «Орёл и решка» թրեվել շոուի «աստղային» հաղորդավար։
2018 թվականի մայիսից նկարահանվում է «Բիլայն» բրենդի գովազդային տեսահոլովակներում[9]։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած է 2007 թվականի ապրիլից։ Կնոջ անունը Անժելիկա է։ Երկու դստրեր ունի՝ Ալիսա և Ամելի[10]։
Սկավառակագրություն
խմբագրելԱլբոմներ
խմբագրել- 2015՝ «Любовь»
Մինի ալբոմներ
խմբագրել- 2020՝ «Давай» «EP»
Սինգլներ
խմբագրել- 2009՝ «Пэрэдайс»
- 2010՝ «Революция»
- 2011՝ «Плачь, детка»
- 2012՝ «Я не умею танцевать»
- 2012՝ «Красивая песня»
- 2013՝ «Я-Звезда»
- 2014՝ «Luna»
- 2014՝ «Не плачь, девчонка»
- 2015՝ «На лету лето»
- 2016՝ «Я буду помнить»
- 2016՝ «#КакЧелентано»
- 2017՝ «Либо Любовь»
- 2018՝ «Я не Андрей»
- 2018՝ «Чика»
- 2018՝ «Запутался»
- 2019՝ «Моя Богиня»
- 2019՝ «Зацепила»
- 2019՝ «Алкоголичка»
- 2019՝ «Она решила сдаться»
Տեսահոլովակներ
խմբագրելՏարեթիվ | Անվանում | Ռեժիսոր | Ալբոմ |
---|---|---|---|
2009 | «Пэрэдайс» | Դմիտրի Մենյալին | Любовь |
2010 | «Революция» | Յուրի Բարդաշ | առանց ալբոմի |
2011 | «Плачь, детка» | Դմիտրի Մենյալին | Любовь |
2012 | «Красивая песня» | ||
2013 | «Я-Звезда!» | ||
2014 | «Luna» | Ալեքսանդր Ռևվա, Բերնարդ Սալզման | |
«Не плачь, девчонка» | Դմիտրի Մենյալին | ||
2015 | «Любовь» | ||
«На лету лето» | |||
2016 | «Я буду помнить» | Ալան Բադոեվ | |
«#КакЧелентано» | Sergey Gray | ||
2017 | «Либо любовь» | ||
2018 | «Чика» | Ալեքսեյ Գոլուբեյ | |
«Запутался» | Ալան Բադոեվ | ||
2019 | «Моя богиня» | Sergey Gray | |
«Зацепила» | |||
«Алкоголичка» | |||
«Она решила сдаться» | Sergey Gray, Ալեքսանդր Ռևվա |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Лучше всех! Выпуск от 12.11.2017» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ Телепрограмма «Правда 24»: Ревва-корова
- ↑ «Мама Александра Реввы: Деньги и «Комеди Клаб» испортили моего сына!». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 13-ին. Կաղապար:Неавторитетный источник
- ↑ Артем Гусятинский. (2013 թ․ օգոստոսի 7). «РЕВВАлюционный» (ռուսերեն). Կոմսոմոլսկայա պրավդա. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Анна Тюрина (2011 թ․ հունվարի 19). ««Спагеттерия»: детище Александра Реввы». Ваш досуг. Վերցված է 2013 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Один в один» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Александр Ревва стал продюсером мультсериала «Колобанга»
- ↑ «Продюсер сериала «Колобанга» Александр Ревва на «Мультимире»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Гиги за шаги» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Фан-сайт резидента Comedy Club Александра «А» Реввы». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 13-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ալեքսանդր Ռևվայի պաշտոնական կայք
- Ալեքսանդր Ռևվայի հարցազրույցը «Մոսկվա 24» հեռուստաալիքին (2014)
- Ալեքսանդր Ռևվա Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ռևվա» հոդվածին։ |