Ալեքսեյ Կռիլով
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կռիլով (այլ կիրառումներ)
Ալեքսեյ Նիկոլաևիչ Կռիլով (ռուս.՝ Алексей Николаевич Крылов, օգոստոսի 3, օգոստոսի 15, 1863[1], Կռիլովո, Ալատիրի գավառ, Սիմբիրսկի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 26, 1945[2][1][3][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային նավաշինարար, մեխանիկ և մաթեմատիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1916)։
Ավարտել է Ծովային ուսումնարանը (1884) և Ծովային ակադեմիայի նավաշինական բաժանմունքը (1890)։ 1890 թվականին դասավանդել է Ծովային ակադեմիայում և Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1927 թվականից ղեկավարել է ԳԱ ֆիզմաթ ինստիտուտը։ Աշխատանքները վերաբերել են նավի տեսության, մագնիսային և գիրոսկոպային կողմնացույցների տեսության, հրետանու, նավի շինարարական մեխանիկայի, մաթեմատիկայի հարցերին և այլն։ Ուսումնասիրել է նավաշինարարության դինամիկական հիմնախնդիրները, ստեղծել նավերի տատանումների տեսությունը։ Առաջարկել է առաձգական հիմքի վրա գտնվող հեծանների հաշվարկման ուրույն մեթոդ։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1941)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Крылов Алексей Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Structurae — Ratingen: 1998.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ CONOR.Sl
- ↑ 7,0 7,1 7,2 Mathematics Genealogy Project — 1997.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 667)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Կռիլով» հոդվածին։ |