Պյոտր Պապկովիչ
Պյոտր Ֆեոդորովիչ Պապկովիչ (ապրիլի 5 (17), 1887, Բրեստ, Brest County, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն - ապրիլի 3, 1946, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գիտնական, նավաշինարար։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1933), ինժեներ-փոխծովակալ։
Պյոտր Պապկովիչ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 5 (17), 1887 |
Ծննդավայր | Բրեստ, Brest County, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 3, 1946 (58 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան (1911) և Ֆ․ Ձերժինսկու անվան բարձրագույն ռազմածովային ինժեներական ուսումնարան |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | ակադեմիկոս, ճարտարագետ և marine architect |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ավարտել է Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտը (1911)։ 1916 թվականից դասախոսել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտում (1925-1930 թվականը՝ պրոֆեսոր)։ 1934-1940 թվականներին՝ Լենինգրադի նավաշինական ինստիտուտի, 1934 թվականից՝ ռազմածովային ակադեմիայի պրոֆեսոր։ Հիմնական աշխատությունները վերաբերում են նավերի շինարարական մեխանիկային և առաձգականության տեսությանը։ Պապկովիչը մշակել և կատարելագործել է նավային կոնստրուկցիաների հաշվարկի մեթոդները։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1946)։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։
Պյոտր Պապկովիչի անունով են կոչվել ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի երկու նավ։
Պարգևներ
խմբագրել- Լենինի 2 շքանշան (21.02.1945, 11.06.1945)
- Կարմիր դրոշի շքանշան (03.11.1944)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (24.07.1943)
- մեդալներ[1].
- Ռուսական կայսրության Սուրբ Ստանիսլավի շքանշան՝ 3-րդ աստօճանի
- Ստալինյան մրցանակ՝ 1-ին աստիճանի (1946) — «Նավի շինարարական մեխանիկա» գիտական աշխատանքի համար
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Наградной лист». Подвиг народа. Վերցված է 2014 թ․ մարտի 13-ին.
Գրականություն
խմբագրել- Слепов Б. И. Пётр Фёдорович Папкович, 1887—1946 / Отв. ред. акад. В. В. Новожилов (†). Академия наук СССР. — Л.: Наука, Ленингр. отд-ние, 1991. — 192 с. — (Научно-биографическая серия). — 1000 экз. — ISBN 5-02-024625-5 (обл.)