Ալեք Աղայան
Ալեք Աղայան (պարս.՝ آلکساندر آقایان, 1886, Ղազվին, Իրան - 1963, Թեհրան, Իրան), իրանահայ իրավաբան, Իրանի Խորհրդարանի պատգամավոր։ Իրանի առաջին բեռնափոխադրման ընկերության հիմնադիր[1]։
Ալեք Աղայան | |
---|---|
Ծնվել է | 1886 |
Ծննդավայր | Ղազվին, Իրան |
Մահացել է | 1963 |
Մահվան վայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | Իրան և ![]() |
Մասնագիտություն | իրավաբան և քաղաքագետ |
Կենսագրություն
խմբագրելԱլեք Աղայանը ծնվել է 1886 թվականին Ղազվին քաղաքում։ Նախնական կրթություն ստացել է Ռաշթ և Թավրիզ քաղաքներում, այնուհետև` Ժնևի համալսարանի հումանիտար ֆակուլտետում։ Վերադառնալով Թեհրան` միացել է Եփրեմ խանի խմբին, 1909 թվականին, Սահմանադրական շարժման խմբերի հետ համագործակցելով, մասնակցել է Թեհրանի գրավմանը։ 1910 թվականին մեկնել է Ժնև, այնուհետև` Բրյուսել, ուսումը շարունակել իրավաբանական ֆակուլտետում։ Ավարտելուց հետո վերդարձել է Թեհրան և դասավանդել տեղի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Իրանի ազգային խորհրդարանի 5-րդ նստաշրջանում Ահմադ շահ Ղաջարի գահընկեցության որոշման ընդունման ժամանակ եղել է հարավային իրանահայության պատգամավոր[1]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում` 1944-1946 թվականներին, Իրանի ազգային խորհրդարանի 14-րդ նստաշրջանում ընտրվել է հարավային իրանահայության պատգամավոր[1]։
Մահացել է 1963 թվականին Թեհրանում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012