Ալլա Սերգեևնա Դեմիդովա ( ռուս.՝ Алла Сергеевна Демидова, սեպտեմբերի 29, 1936(1936-09-29)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի խորհրդային և ռուս դերասանուհի, գեղարվեստական խոսքի վարպետ (ասմունքող), գրող։ ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (1973)։ ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ ( 1984 )։ Ռուսական բազմաթիվ փառատոների և կինոմրցանակների դափնեկիր[3][4], ինչպես նաև ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր ( 1977

Ալլա Դեմիդովա
Ծնվել էսեպտեմբերի 29, 1936(1936-09-29)[1][2] (88 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՄՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ (1959) և Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (1964)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի և գրող
Ամուսին(ներ)Վլադիմիր Վալուցկի
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1936 թվականի սեպտեմբերի 29-ին Մոսկվայում։

Ավարտել է Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանը ( 1960 թ. ) և Բ.Վ.Շչուկինի անվան թատերական ուսումնարանը ( 1964 թ .):

1964-1994 թթ.  —Մոսկվայի Տագանկայի վրա դրամայի և կոմեդիայի թատրոնի առաջատար դերասանուհի։

1993 թ  հիմնադրել և ղեկավարում է սեփական «Ա» փորձարարական թատրոնը։ Հանդես է գալիս գրական- բանաստեղծական հեղինակային հաղորդումներով՝ հիմնված Ալեքսանդր Պուշկինի, Իվան Բունինի, արծաթե դարի բանաստեղծների ( Ախմատովա, Բլոկ, Ցվետաևա և այլք) ստեղծագործությունների վրա։.

1957 թվականից նկարահանվում է ֆիլմերում  («Ցերեկային լույսեր», «Քաղաքավարության այց», «Հուլիսի վեցը», «Հայելի» և այլն)։

Ռուս ամենանշանակալի, խորախորհուրդ և ինքնատիպ դերասանուհիներից է։

Ալլա Դեմիդովա ն հեղինակել է մի շարք գրքեր, որոնցում հիմնականում հիշողություններ են ու մտորումներ թատրոնի բնույթի և դերասանական հմտությունների մասին։

Ֆիլմերի ընտրանի

խմբագրել
  • Մի տարվա ինը օրը (1962)
  • Ծառայում էին երկու ընկեր (1968)
  • Վահան և սուր (1968)
  • Հուլիսի վեցը (1968)
  • Չայկովսկի (1970)
  • Արքայի ամբողջ թիկնազորը (1971)
  • Ճայը (1972)
  • Միսթր ՄաքՔինլիի փախուստը (1975)
  • Հայելին (1975)
  • Հայր Սերգի (1978)
  • Մի բաժակ ջուր (1979)
  • Պիկովայա դամա (1982)
  • Կրեյցերյան սոնատ (1987)
  • Կարգաբերողը (2004)
  • Демидова А. С. Вторая реальность. — М.: Изд-во «Искусство», 1980. — 223 с. — (Творческая лаборатория кинематографиста). — 25 000 экз.
  • Демидова А. С. «А скажите, Иннокентий Михайлович…» — М.: Союз кинематографистов СССР. Всесоюзное творческое объединение «Киноцентр», 1988. — 61 с. — 100 000 экз.
  • Демидова А. С. Владимир Высоцкий, каким знаю и люблю. — М.: Союз театральных деятелей РСФСР, 1989. — 208 с. — 200 000 экз.
  • Демидова А. С. Тени зазеркалья. — М.: Изд-во «Просвещение», 1993. — 221 с. — ISBN 5-09-004267-5
  • Демидова А. С. Бегущая строка памяти. — М.: ЭКСМО-Пресс, 2000. — 510 с. — («Триумф». Золотая коллекция). — 5000 экз. — ISBN 5-04-005402-5
  • Демидова А. С. Ахматовские зеркала. — М.: Изд-во Александра Вайнштейна, 2004. — 413 с. — ISBN 5-900036-14-6 (2009 — М.: «ПРОЗАиК»)
  • Демидова А. С. Заполняя паузу (переиздание книги «Бегущая строка памяти»). — М.: АСТ, 2007. — 510 с. — (Актерская книга). — ISBN 978-5-17-041045-3
  • Демидова А. С. В глубине зеркал. — М.: Изд-во «Вагриус», 2008. — 347 с. — (Мой XX век). — 5000 экз. — ISBN 978-5-9697-0590-6
  • Демидова А. С. Письма к Тому. — М.: АСТ. Зебра Е. Полиграфиздат, 2010. — 396 с. — 3000 экз. — ISBN 978-5-17-064095-9
  • Демидова А. С. Зеркальный лабиринт. — М.: ПРОЗАиК, 2013. — 552 с. — 3000 экз. — ISBN 978-5-91631-196-9
  • Демидова А. С. Ностальгия — это память. — М.: АСТ, 2016. — 343 с. — (Контур времени). — 2000 экз. — ISBN 978-5-17-099467-0
  • Ахматова А. А. Дикий мед / Составление и предисловие Аллы Демидовой. — М.: ПРОЗАиК, 2016. — 256 с. — ISBN 978-5-17-099467-0
  • Демидова А. С. Итальянские путешествия. — М.: Зебра Е, 2017. — 160 с. — ISBN 978-5-64663-916-3
  • Демидова А. С. Мой Высоцкий. — М.: Э, 2017. — 253 с. — (Роман с театром). — 3000 экз. — ISBN 978-5-699-91510-1
  • Демидова А. С. «Всему на этом свете бывает конец...» — М.: АСТ, 2018. — 320 с. — (Биография эпохи). — ISBN 978-5-17-982435-0

Պետական պարգևներ

խմբագրել
  • ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստի կոչում (1973)
  • ԽՍՀՄ Պետական մրցանակ (1977) (1975 «Պարոն ՄաքՔինլիի փախուստը» ֆիլմում դերակատարման համար)
  • ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստի կոչում (1984)
  • Բարեկամության շքանշան (16.04.1997 թ.) — «Պետությանը մատուցած ծառայությունների, ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում նշանակալի ավանդի, մշակույթի և արվեստի բնագավառում երկարամյա բեղմնավոր գործունեության համար»[5]
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի 2000 թ. մրցանակ գրականության և արվեստի բնագավառում (25 ապրիլի, 2001 թ.)[6]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (05.9.2007 թ.)[7]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշան (28.07.2011թ.)[8]

Մրցանակներ

խմբագրել
  • 2004 — Ռուսաստանի կինոգետների և կինոքննադատների գիլդիայի «Ոսկե խոյ» մրցանակ կանացի դերի լավագույն կատարման համար («Կարգաբերողը» ֆիլմում)
  • 2005 — «Նիկա» կինոմրցանակ կանացի դերի լավագույն կատարման համար («Կարգաբերողը» ֆիլմում)
  • 2006 — «Ոսկե արծիվ» կինոմրցանակ կանացի դերի լավագույն կատարման համար («Կարգաբերողը» ֆիլմում)[9]
  • 2009 — «Կուռք» կինոմրցանակ (2009) 
  • 2011 — «Տարվա ռուսաստանցի» ամենամյա ազգային մրցանակ[10]
  • 2013 — «Բյուրեղապակե Տուրանդոտ» մրցանակ
  • 2015 — «Ֆիգարո» մրցանակ
  • 2016 — «Թատրոնի աստղ» մրցանակ «Բեմի լեգենդ» անվանակարգում
  • 2018 — «Ոսկե դիմակ» մրցանակ «Լավագույն դրամատիկական դերասանուհի» անվանակարգում
  • 2018 — [http://video.museumart.ru/art/vruchenie-platonovskoj-premii.html Պլատոնովյան մրցանակ
  • 2018 — Ստանիսլավսկու անվան մրցանակ «Ռուսաստանի թատերական արվեստում ներդրած ակնառու ավանդի համար»
  • 2022 — «Ոսկե դիմակ» մրցանակ թատերական արվեստում ներդրած ակնառու ավանդի համար

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://www.demidova.ru/english/biogr.php
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «Энциклопедия отечественного кино: Алла Демидова (ռուս.)». Արխիվացված է օրիգինալից 1 грудня 2017-ին. Վերցված է 19 листопада 2017-ին.
  4. [«Біографія актриси на kino-teatr.ru (ռուս.)». Արխիվացված է օրիգինալից 15 листопада 2017-ին. Վերցված է 19 листопада 2017-ին. Біографія актриси на kino-teatr.ru (ռուսերեն)]
  5. Указ Президента РФ от 16 апреля 1997 г. № 357
  6. Указ Президента РФ от 25 апреля 2001 г. № 460
  7. «Указ Президента Российской Федерации от 09.05.2007 г. № 597» (ռուսերեն). Президент России. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
  8. «Указ Президента Российской Федерации от 28.07.2011 г. № 1019» (ռուսերեն). Президент России. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
  9. «Настройщик / Телеканал «Россия – Культура»» (ռուսերեն). tvkultura.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
  10. «Национальная программа «Россиянин года» | Российская академия бизнеса и предпринимательства». ex.ru. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.

Գրականություն

խմբագրել
  • Galina Dołmatowska, Irina Szyłowa, Sylwetki radzieckiego ekranu, przeł. z ros. Marek Dzierwajłło, Wydawnictwo Progress, Moskwa 1980, s. 488-497.
    • Кино: Знциклопедический словарь. М., 1987. — СІ 16;
    • Митці України. К., 1992. — С.206;
    • Мистецтво України: Біографічний довідник. К., 1997. — С197;
    • Всемирньїй биографический знциклопедический словарь. М., 1998. — С.234—235;
    • Кинословарь. Т.1. СПб., 2001. — С.348-349;
    • Театр: Знциклопедия. М., 2002. — С.127..

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալլա Դեմիդովա» հոդվածին։