Ալյոնա Բաբենկո
Ալյոնա Օլեգովնա Բաբենկո (ռուս.՝ Алёна Олеговна Бабенко, ի ծնե՝ Ելենա Օլեգովնա Բարանովա (ռուս.՝ Елена Олеговна Баранова, մարտի 31, 1972[1][2], Կեմերովո, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս դերասանուհի, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստուհի (2013)[4]:
Ալյոնա Բաբենկո ռուս.՝ Алёна Олеговна Бабенко | |
---|---|
Ծնվել է | մարտի 31, 1972[1][2] (52 տարեկան) |
Ծննդավայր | Կեմերովո, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (2000) |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոպրոդյուսեր |
Ակտիվ շրջան | 1998 - այժմ |
Ժանրեր | դրամա, մելոդրամա, կատակերգություն[3] |
Ամուսին(ներ) | Vitaly Babenko? |
Պարգևներ և մրցանակներ | |
alenababenko.sitecity.ru | |
Ալյոնա Բաբենկո՝ Վիքիպահեստ | |
Կենսագրություն
խմբագրելԵլենա Բարանովան ծնվել է 1972 թվականի մարտի 31-ին Կեմերովոյում։ Մայրը աշխատել է որպես դաշնամուրի դասատու, հայրը կրթությամ ինժեներ է եղել։ Ելենա Բարանովան մանկության տարիներին մասնակցել է տարբեր խմբակների, հաճախել երաժշտական դպրոց։ Մասնակցել է տարբեր միջոցառումների, երգել է երգչախմբում ու վոկալ-գործիքային անսամբլում։ Երազել է դառնալ բալետի պարուհի[5]։ Եղել է ֆրանսիացի երգչուհի Էդիթ Պիաֆի երկրպագուհին[5]։
Ելենա Բարանովան 1988 թվականին ավարտել է դպրոցն ու ընդունվել Տոմսկի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ու կիբեռնետիկայի ֆակուլտետ։
Առաջին կուրսում սովորելու ժամանակ նա, կարդալով հայտարարությունը, գնացել է Էստրադային մանրապատումների ուսանողական թատրոն «Էստուս»։ Տարվելով ինքնագործունեությամբ՝ առաջին կուրսն ավարտելուց հետո փորձել է ընդունվել Մոսկվայի Ա. Չեխովի անվան գեղարվեստական թատրոն՝ Օլեգ Տաբակովի կուրս, սակայն չի հաջողվում։ Հինգերորդ կուրսում նա ծանոթացել է Վիտալի Բաբենկոյի հետ, ով Մոսկվայում հայտնի կինոռեժիսոր էր։ Թողնելով համալսարանը՝ Ալյոնան տեղափոխվել է Մոսկվա։ Շուտով նա ամուսնացել է Վիտալի Բաբենկոյի հետ, և ծնվել է նրանց որդին՝ Նիկիտան։ Մի որոշ ժամանակ Ալյոնա Բաբենկոն զբաղվել է տնային տնտեսությամբ ու մեծացրել որդուն։ 2000 թվականին նա ավարտել է Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (կուրսի ղեկավար՝ Անատոլի Ռոմաշին)։
Դեռ ինստիտուտում սովորելու տարիներին Ալյոնա Բաբենկոն նկարահանվել է «Կամենսկայա» սերիալի մի քանի էպիզոդներում։ Այնուհետև ոչ մեծ դերեր է ստացել «Մամուկա» և «Կղզի առանց սիրո» սերիալներում, «Արծաթե հարսանիք» ֆիլմում։ Դերասանուհուն մեծ ճանաչում է բերել Պավել Չուխրայի «Վարորդ Վերայի համար» (ռուս.՝ «Водитель для Веры», 2004) ֆիլմը։ Այդ դերի համար նրան հրավիրել էին ռեժիսորի ասիստենտները, ովքեր ճանաչում էին դերասանուհուն։ 2004 թվականին ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել «Կինատավր» փառատոնում[6]։
Հասարակական դիրքորոշում
խմբագրել2014 թվականի մարտի 11-ին ստորագրել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի գործիչների գրությունն ի պաշտպանություն Ուկրաինայում ու Ղրիմում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականության[7]։
Ընտանիք
խմբագրելՃանաչում և մրցանակներ
խմբագրել- 2004 - Ռուսաստանի կինեմատոգրաֆիական գիտությունների ակադեմիայի մրցանակ «Ոսկե արծիվ» կնոջ լավագույն դերը կինոյում անվանակարգում Պավել Չուխրայի «Վարորդ Վերայի համար» ֆիլմում կատարած դերակատարման համար
- 2004 - Օլֆյորում տեղի ունեցած ռուսական կինոյի փառատոնի մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար անվանակարգում «Վարորդ Վերայի համար» ֆիլմում կատարած դերակատարման համար
- 2004 - Մինսկի «Лістапад» միջազգային կինոփառատոնի մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար
- 2005 - «Նիկա» մրցանակ «Տարվա հայտնություն» անվանակարգում «Վարորդ Վերայի համար» ֆիլմում կատարած դերակատարման համար
- 2007 - «Созвездие» փառատոնի գլխավոր մրցանակ «Կնոջ լավագույն դերը կինոյում» «Սատանայի անիվ» ֆիլմում կատարած դերակատարման համար
- 2008 - MTV Ռուսաստանի-ի մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար («Ինդի» ֆիլմ)
- 2013 - Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ[4]
- 2014 - Գդինյայի լեհական կինոյի փառատոնի մրցանակ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Լուսանկարիչ»)[10]
Արվեստ
խմբագրել2008 թվականից Ալյոնա Բաբենկոն Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի դերասանուհի է։
Դերերը թատրոնում
խմբագրել- «Սովրեմեննիկ»
- 2008 - «Երեք քույր», Անտոն Չեխով, ռեժիսոր՝ Գալինա Վոլչեկ - Մաշա
- 2009 - «Կոտորածի աստվածը», Յասմին Ռեզա, ռեժիսոր՝ Սերգեյ Պուսկեպալիս - Աննետ Ռեյ
- 2011 - «Պիգմալիոն», Բեռնարդ Շոու, ռեժիսոր՝ Գալինա Վոլչեկ - Էլիզա Դուլիթլ
- 2011 - «Կանանց ժամանակը», Ելենա Չիժովա, ռեժիսոր՝ Եգոր Պերեգուդով - Անտոնինա, Սյուզաննա-Սոֆյա
- 2011 - «Թշնամիներ։ Սիրո պատմություն», Իսահակ Բաշևիս-Զինգեր, ռեժիսոր՝ Եվգենի Արյե - Յադվիգա
- 2012 - «Աշնանային սոնետ», Ինգմար Բերգման, ռեժիսոր՝ Եկատերինա Պոլովցևա - Եվա
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1998 | ֆ | Ինչո՞ւ ես դու սիրում ինձ | Почему ты меня любишь? | |
2000 | ս | Կամենսկայա | Каменская | Կատյա |
2001 | ֆ | Մամուկա | Мамука | |
2001 | ֆ | Արծաթե հարսանիք | Серебряная свадьба | Լյուբա |
2001 | ֆ | Сдвинутый | մենեջեր | |
2002 | ֆ | Կոպեկ | Копейка | |
2003 | ս | Կղզի առանց սիրո | Остров без любви | Ելենա / Զինա |
2003 | ս | Նվիրիր ինձ կյանք | Подари мне жизнь | Օլգա |
2003 | ֆ | Թռչնիկներ | Птахи | |
2003 | ֆ | Շնորհակալություն | Спасибо | Նադեժդա |
2004 | ֆ | Վարորդ Վերայի համար | Водитель для Веры | Վերա Սերովա |
2004 | ֆ | Վերին Մասլովկայում | На Верхней Масловке | Նինա |
2005 | ս | Վանյուխինի երեխաները | Дети Ванюхина | Նինա |
2005 | ս | Ոսկե հորթը | Золотой телёнок | Սերնա Միխայլովնա |
2005 | ս | Կարապի դրախտ | Лебединый рай | Գալյա |
2005 | ֆ | Սիրիր ինձ | Люби меня | Կիրա Սերգեևնա |
2006 | ֆ | Անդերսեն։ Կյանքն առանց սիրո | Андерсен. Жизнь без любви | Հենրիետա Վուլֆ / Դանիայի թագուհի Ալեքսանդրինա |
2006 | ֆ | Жесть | Մարինա | |
2006 | ֆ | Կառնավալային գիշեր 2, կամ Հիսուն տարի անց | Карнавальная ночь 2, или Пятьдесят лет спустя | Ալյոնա Կռիլատովա |
2006 | ֆ | Լենինգրադցին | Ленинградец | Քսենյա |
2006 | ֆ | Սատանայի անիվ | Чёртово колесо | Մաշա |
2007 | ֆ | Ինդի | Инди | Արինա |
2007 | ֆ | Свои дети | Դինա Անդրեևնա Սամարինա | |
2007 | ս | Յունկերներ | Юнкера | Շուրոչկա Նիկոլաևա |
2007 | ֆ | Ես հաշվում եմ. մեկ, երկու, երեք, չորս, հինգ... | Я считаю: раз, два, три, четыре, пять… | Նատալյա Նիկոլաևնա Անդրիանովա |
2008 | ս | Առաքյալ | Апостол | Ռիտա |
2008 | ֆ | Վախի պատրանք | Иллюзия страха | Նատաշա / Սողոմոնի կինը / Գարիկի կինը |
2008 | ֆ | Դեպի ծով | На море! | Լենա |
2008 | ֆ | Վարձով հայր | Папа напрокат | Իրինա Դեմենտևա |
2008 | ֆ | Պատրանք | Марево | Մարիա Իվանովնա, Նիկոլայ Գոգոլի մայրը |
2009 | ֆ | Ուրախները | Весельчаки | Ալվետոչկա |
2009 | ֆ | Խստացված ռեժիմով արձակուրդներ | Каникулы строгого режима | Տատյանա Պավլովնա Պանդելեևա |
2009 | ս | Կատյա. ռազմական պատմություն | Катя: Военная история | Աննա Սերգեևնա Նովիկովա |
2010 | ֆ | Պիզայի աշտարակ | Пизанская башня | Օլգա |
2010 | ֆ | Մահ պենսնեով, կամ Մեր Չեխովը | Смерть в пенсне, или Наш Чехов | Վարյա |
2011 | ֆ | Կուկարաչա 3D | Кукарача 3D | |
2011 | ս | Կատյա 2 | Катя 2 | Աննա Սերգեևնա Նովիկովա |
2011 | ֆ | Ժամադրություն | Свидание | Դմիտրի Գորինի քույրը |
2011 | ֆ | Խրտվիլակ 2 | Чучело 2 | Լիզա |
2011 | ֆ | Էլ ինչի մասին են խոսում տղամարդիկ | О чём ещё говорят мужчины | Վերա |
2011 | ս | Երջանկության խումբ | Группа счастья | Տանյա, Պյոտրի կինը |
2011 | ս | Պատահական վկա | Случайный свидетель | Անգելինա Յուրևնա Բորսկայա |
2012 | ս | Անհատակություն | Бездна | Իրինա Վառլամովա |
2012 | ս | Մի անգամ Ռոստովում | Однажды в Ростове | երգչուհի Թամարա Վլասովա |
2012 | ֆ | Подпоручикъ Ромашовъ | Շուրոչկա | |
2012 | ֆ | Ժամադրություն | Свидание | Կատյա |
2013 | ֆ | Առողջարանային մշուշ | Курортный туман | Ալեքսանդրա Օռլովա |
2013 | ֆ | Զուգահեռ աշխարհներ | Параллельные миры | |
2013 | ֆ | Հրաժեշտ | Прощание | Անյա Ռյաբինինա |
2013 | ֆ | Ворята | Գալինա | |
2014 | ս | Հեռացող բնօրինակ | Уходящая натура | Կատերինա |
2014 | ֆ | Լուսանկարիչը | Фотограф / Fotograf | Օլգա Վիկտորովնա Սոկոլովա |
2014 | ֆ | Նոր կին | Новая жена | Իրա |
2015 | ֆ | Մոսկվան երբեք չի քնում | Москва никогда не спит | Մարինա |
2015 | ֆ | SOS, Ձմեռ պապ, կամ Ամեն ինչ կիրականանա | SOS, Дед Мороз, или Всё сбудется! | Մարինա |
2016 | ֆ | Թիթեռ | Мотылёк | Լերա |
2016 | ս | Մուրկա | Мурка | Սոնյա Գերտներ |
Հեռուստատեսություն
խմբագրել- 2008 թվականի աշնանը Ալյոնա Բաբենկոն մասնակցել է Իլյա Ավերբուխի «Սառցե դարաշրջան-2» հեռուստանախագծին։ Նրա զույգը եղել է Ռոման Կոստոմարովը։
- 2009 թվականի գարնանը Ալյոնա Բաբենկոն մասնակցել է «Սառցե դարաշրջան։ Գլոբալ տաքացում» հեռուստանախագծին։
- 2009 թվականի աշնանը Ալյոնա Բաբենկոն մասնակցել է «Սառցե դարաշրջան-3» հեռուստանախագծին Ալեքսեյ Տիխոնովի հետ։ Նրանց զույգն զբաղեցրել է երրորդ տեղը։
Այլ
խմբագրելՄասնակցել է «Նվիրիր կյանք» բարեգործական նախագծին[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Ալյոնա Բաբենկոն ԿինոՊոիսկ կայքում
- ↑ 4,0 4,1 «Указ Президента Российской Федерации от 20 мая 2013 года № 497 «О награждении государственными наградами Российской Федерации»». «Официальный интернет-портал правовой информации» (ռուսերեն). 2013 թ․ մայիսի 20.
- ↑ 5,0 5,1 5,2 Татьяна Хорошилова. (15.07.2005). «Двойная жизнь Алены Бабенко» (ռուսերեն). "Российская газета" - Неделя №3821. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Александр Роднянский: мы можем воевать на поле жанрового кино» (ռուսերեն). www.kinotavr.ru - "Культура". 29 Июня 2006 — 05 Июля 2006. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ Деятели культуры России — в поддержку позиции Президента по Украине и Крыму // Официальный сайт Министерства культуры Российской Федерации
- ↑ «Алена Бабенко» (ռուսերեն). kinoafisha.ua. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Жанна Степаркова. (4 декабря 2010). «Алена Бабенко и Эдуард Субоч узаконили свои отношения» (ռուսերեն). 7ja.net. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Wyborcza.pl
Արտաքին հղումներ
խմբագրել- Ալյոնա Բաբենկոն (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալյոնա Բաբենկո» հոդվածին։ |