Ալյոշկայի սերը
«Ալյոշկայի սերը» (ռուս.՝ «Алёшкина любовь»), 1960 թվականի խորհրդային մելոդրամա, որ նկարահանել են ռեժիսորներ Սեմյոն Թումանովը և Գեորգի Շչուկինը Միխայիլ Ռոմի գեղարվեստական ղեկավարության ներքո։ Խորհրդային Միությունում ֆիլմը դիտել է 23,7 միլիոն մարդ[1]։
Ալյոշկայի սերը ռուս.՝ Алёшкина любовь | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | մելոդրամա |
Թվական | 1960 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Սեմյոն Տումանով |
Սցենարի հեղինակ | Բուդիմիր Մետալնիկով |
Դերակատարներ | Լեոնիդ Բիկով |
Օպերատոր | Կոնստանտին Պետրիչենկո |
Երաժշտություն | Վլադիմիր Ռուբին |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 88 րոպե |
Սյուժետ
խմբագրել1960 թվականի ամառ։ Հետազոտող երկրաբանների մի ջոկատ աշխատում է տափաստանային շրջանում։ Նրանց թվում է Ալյոշկան՝ մի տղա, որը որոշել է նախքան երկրաբանական-հետախուզության ինստիտուտ ընդունվելը շրջել երկրաբանների հետ։ Առօրյա կյանքում լինելով անշնորհք ու անճարակ՝ Ալյոշկան դառնում է նրանց կատակների առարկա, որոնք միշտ չէ, որ անվնաս են։ Այնուամենայնիվ, նրա համառ բնավորությունը, նրա երկչոտ և մաքուր սերը սլաքավար Զինկայի նկատմամբ, որը պապի հետ ապրում է տափաստանում, ստիպում է, որ ջոկատի տղաները այլ կերպ նայեն այդ աննկատ տղայի և միմյանց հետ իրենց փոխհարաբերությունների վրա։
Դերերում
խմբագրել- Լեոնիդ Բիկով – Ալյոշկա
- Ալեքսանդրա Զավյալովա – Զինկա
- Ալեքսեյ Գրիբով – Զինկայի պապը
- Յուրի Բելով – Արկադի
- Իվան Սավկին – Նիկոլայ
- Վլադիմիր Գուլյաև – Սերգեյ
- Ալեքսեյ Զայցև – Ժենկա
- Բորիս Բալակին – Իլյա
- Օլգա Խորկովա – Լիզա, Իլյայի կինը
- Իվան Ռիժով – Վոլկով
- Պյոտր Սոբոլևսկի – Գեորգի Նիկոլայի Բելոգորով, երկրաբան
- Պավել Վիննիկ – Անդրեյ Պետրովիչ, հորատման կայանի ղեկավար
- Իգոր Օխլուպին – Զինկային սիրահարված երիտասարդ
- Օլգա Նարովչատովա – վաճառողուհի
- Լիդիա Ռյումինա (էպիզոդ)
Ֆիլմի անձնակազմ
խմբագրել- Գեղարվեստական ղեկավար՝ Միխայիլ Ռոմ
- Սցենարի հեղինակ՝ Բուդիմիր Մետալնիկով
- Բեմադրող ռեժիսորներ՝ Սեմյոն Թումանով, Գեորգի (Եգոր) Շչուկին
- Օպերատոր՝ Կոնստանտին Պետրիչենկո
- Ռեժիսոր՝ Ֆ. Սոլույանով
- Նկարիչ՝ Վասիլի Շչերբակ
- Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Ռուբին
- Ձայնային ինժեներ՝ Իգոր Մայորով
- Խմբագիր՝ Լ. Բելովա
- Մոնտաժող՝ Էսֆիր Տոբակ
- Հագուստները՝ Լ. Ռյաշենցևա
- Դիմահարդարում՝ Տ. Կովրիգինա
- Ֆիլմի տնօրեն՝ Ն. Պոլյակ
- Ֆիլմերի արտադրության վարչության նվագախումբ, դիրիժոր Վիկտոր Սմիրնով
Լրացուցիչ տեղեկություններ
խմբագրել- Ալյոշկաի դերի համար փորձերի են մասնակցել Լեոնիդ Կուրավլյովը, Անատոլի Կուզնեցովը, Ալեքսեյ Կոժևնիկովը, Լեոնիդ Խարիտոնովը, Վլադիմիր Կոլոկոլցևը, Վադիմ Գրաչևը։
- Զինկայի դերի համար փորձերի են մասնակցել Իյա Արեպինան, Լյուդմիլա Գուրչենկոն, Իզոլդա Իզվիցկայան, Լյուդմիլա Շլյախտուրը, Թամարա Վիտչենկոն։
- Արկաշկայի դերի համար փորձերի են մասնակցել Ռադներ Մուրատովը և Ալեքսանդր Լեբեդևը։
- Լիզայի դերի համար փորձերի են մասնակցել Լիդիա Սմիրնովան և Նոնա Մորդյուկովան։
- Նիկոլայ դերի համար փորձերի է մասնակցել Յուրի Սարանցևը[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Данные сайта IMDb.com. — 15.10.2008.(անգլ.)
- ↑ "Алешкина любовь" на сайте "Вокруг кино"
Արտաքին հղումներ
խմբագրել- «Ալյոշկայի սերը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- На сайте памяти Леонида Быкова статья — МЕЛОДРАМА, ВЫЗВАВШАЯ БУРЮ («АЛЕШКИНА ЛЮБОВЬ», 1961). — 08.11.2010.