Ալֆոնսո (անգլերեն՝ Alfonso, նոյեմբերի 24, 1273, Բայոնա - օգոստոսի 19, 1284, Վինձոր ամրոց, Միացյալ Թագավորություն), նաև անվանում էին Ալֆոնս, Չեսթերի կոմս, Անգլիայի թագի ժառանգորդ, ով երբեք չդարձավ թագավոր[1]։

Ալֆոնսո
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 24, 1273
ԾննդավայրԲայոնա
Մահացել էօգոստոսի 19, 1284 (10 տարեկան)
Մահվան վայրՎինձոր ամրոց, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանՎեստմինստերյան աբբայություն
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
ՄասնագիտությունՖեոդալներ
Ծնողներհայր՝ Էդուարդ I, մայր՝ Էլեանոր Կաստիլիացի
 Alphonso of England Վիքիպահեստում

Ալֆոնսոն Անգլիայի թագավոր Էդուարդ I-ի և Էլեանոր Կաստիլիացու իններորդ զավակն էր։ Նա ծնվել է Գասկոնի Բայոննա քաղաքում, որը պատկանում էր նրա մորեղբայր Կաստիլիայի թագավոր Ալֆոնսո X-ին, մինչև նրա ծնողներն ամուսնացան 1254 թվականին։ Ալֆոնսոյին անվանել են մորեբոր պատվին։ Անգամ Էլեանոր թագուհին խնդրել է իր եղբորը գալ Գասկոն և դառնալ երիտարդ արքայազնի կնքահայրը[1]։

Ալֆոնսոյի ավագ եղբայր Հովհաննեսը մահացել է 1271 թվականին, մյուս ավագ եղբայր Հենրին՝ 1274 թվականին, ինչից հետո նա մնաց զույգի միակ որդին թագուհու կյանքի վերջին ամիսներին[2]։ Քանի որ նրա ծնողները շատ էին ճանապարհորդում, Ալֆոնսոն հաճախ էր մենակ մնում։ Այնուամենայնիվ Էլեանոր թագուհին ձգտում էր մասնակցել նրա դաստիարակությանը, անգամ նրա խոհարարը իսպանացի էր[1]։ Տասը տարեկանում Ալֆոնսոն նշանադրվեց Մարգարետի հետ, ով Հոլանդիայի կոմս Ֆլորիս V-ի դուստրն էր։ Տեղի էր ունենում ճոխ հարսանյաց արարողության նախապատրաստում, երբ նա հիվանդացավ և հարսանյաց արարողությունից մի քանի ամիս առաջ մահացավ։

Ալֆոնսոյի մահից շատ չանցած ծնվեց նրա կրտսեր եղբայր Էդուարդը, ով դարձավ գահի ժառանգորդ։ Ալֆոնսոն հուղարկավորվեց Վեստմինստերյան աբբայությունում, չնայած նրա գերեզմանի ստույգ վայրը հայտնի չէ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Bent, Margaret (2016). Magister Jacobus de Ispania, Author of the Speculum Musicae. Routledge. էջեր 84, 135. ISBN 978-1317102731 – via Google Books.
  2. «On This Day: Death of Alphonso, Earl of Chester – History Blog». www.creativehistorian.co.uk. 2015 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆոնսո (Չեսթերի կոմս)» հոդվածին։