Էդուարդ II (ապրիլի 25, 1284[1][2][3][…], Կարնարվոն (ամրոց), Caernarfon, Caernarfon, Գվինեդ, Ուելս - սեպտեմբերի 21, 1327[1], Բերկլի, Ստրուդ, Գլոստերշիր, Գլուսթերշիր, Անգլիա), նաև անվանում էին Էդուրադ Կարնարվոնացի, Անգլիայի թագավոր 1307 թվականից մինչև իր պաշտոնանկությունը 1327 թվականի հունվարին։ Լինելով Էդուարդ I-ի չորրորդ որդին` Էդուարդը դարձավ թագաժառանգ իր ավագ եղբայր Ալֆոնսոյի մահից հետո։ 1300 թվականի սկզբին Էդուարդը փոխարինեց իր հորը Շոտլանդիայի դեմ պատերազմում և 1306 թվականին շնորհվեց ասպետի կոչում Ուեստմինստերյան աբբայությունում։ Իր հոր մահից հետո Էդուարդը դարձավ թագավոր 1307 թվականին։ 1308 թվականին նա ամուսնացավ Ֆրանսիայի հզոր թագավոր Ֆիլիպ IV Գեղեցիկի դուստր Իզաբելլայի հետ, որպես երկու թագավորությունների միջև ակնկալվող երկարամյա հաշտության գործարքի մաս։

Էդուարդ II
Ծնվել է՝ապրիլի 25, 1284[1][2][3][…]
ԾննդավայրԿարնարվոն (ամրոց), Caernarfon, Caernarfon, Գվինեդ, Ուելս
Մահացել է՝սեպտեմբերի 21, 1327[1] (43 տարեկան) մարդասպանություն
Վախճանի վայրԲերկլի, Ստրուդ, Գլոստերշիր, Գլուսթերշիր, Անգլիա
Գլոստերի տաճար
Երկիր Անգլիայի թագավորություն և Ուելս
ՏոհմՊլանտագենետներ
ազնվական և միապետ
ՀայրԷդուարդ I[4]
ՄայրԷլեանոր Կաստիլիացի[4]
ԵրեխաներԷդուարդ III[4], John of Eltham, Earl of Cornwall?, Էլեանոր Վուդսթոքցի, Ջոան Թաուերցի[4] և Adam FitzRoy?[1]
Հավատքքրիստոնեություն

Էդուարդը շատ մտերմիկ հարաբերություններ ուներ Պիրս Գավեստոնի հետ, ով միացել էր նրանց ընտանիքին 1300 թվականին։ Նրա և Գավեստոնի հարաբերությունների խորությունը պարզ չէ, նրանք կարող էին լինել ընկերներ, սիրեցյալներ կամ երդվյալ եղբայրներ։ Էդուարդի հարաբերությունները Գավեստոնի հետ ոգեշնչեց Քրիստոֆեր Մառլոին 1592 թվականին գրել Էդուարդ II պիեսը, բացի այդ գրվել են այլ պիեսներ, վեպեր, նկարահանվել են ֆիլմեր և այլն։ Այս աշխատությունների մեծ մասում կենտրոնացել են երկու տղամարդկանց սեքսուալ հարաբերությունների վրա։ Գավեստոնի իշխանությունը, որպես Էդուարդի սիրեցյալ, ավարտին հասավ Ֆրանսիայի թագավորական ընտանիքի և այլ բարոնների հետ հարաբերությունների վատթարացման հետ և Էդուարդը ստիպված էր արտաքել նրան։ Երբ Գավեստոնը վերադարձավ, բարոնները ստիպեցին Էդուարդին իրականացնել մեծածավալ բարեփոխումներ։ Նոր բարոնները մեկուսացրեցին Գավեստոնին, որի պատճառով Էդուարդը չեղարկեց բարեփոխումները և վերադարձրեց իր սիրեցյալին։ Էդուարդի զարմիկ Լանկեստերի կոմսի գլխավորությամբ մի խումբ բարոններ առևանգեցին Գավեստոնին և սպանեցին 1312 թվականին, ինչը բերեց մի քանի տարի տևած զինված ընդհարումների։ Անգլիական զորքերը հետ մղվեցին Շոտլանդիայում, որտեղ 1314 թվականին Էդուարդը պարտություն կրեց Ռոբերտ Բրյուսից Բաննոքբըրնի ճակատամարտում։ Դրան հաջորդեց լայնամասշտաբ սովը և թագավորի քննադատները վտանգ դարձան նրա իշխանությանը։

Դեսպենսեր ընտանիքը, հատկապես Հյու Դեսպենսեր Կրտսերը, դարձան Էդուարդի մոտիկ ընկերները և խորհրդականները, սակայն Լանկեսթերը և շատ այլ բարոններ նվաճեցին Դեսպենսերների հողերը 1321 թվականին և թագավորը ստիպված արտաքսեց նրենց։ Էդուարդի գլխավորությամբ սկսվեց կարճաժամկետ ռազմական արշավանք, որի արդյունքում Լանքեսթերը գերևարվեց և սպանվեց։ Էդուարդը և Դեսպենսերնրը մեծացրեցին իրենց իշխանությունը` սպանելով թշնամիներին և խլելով նրանց հողերը։ Չկարողանալով հաջողության հասնել Շոտլանդիայում` Էդուարդը վերջապես զինադադար կնքեց Ռոբերտի հետ։ Ընդդիմադիրները շատացան և երբ Իզաբելլան ուղարկվեց Ֆրանսիա, որպեսզի բանակցի խաղաղության շուրջ, նա դուրս եկավ Էդուարդի դեմ և հրաժարվեց վերադառնալ։ Սկզբում Իզաբելլան դաշինք կնքեց արտաքսված Ռոջեր Մորտիմերի հետ և 1326 թվականին փոքր բանակով ներխուժեց Անգլիա։ Էդուարդի ռեժիմը անկում ապրեց և նա հեռացավ Ուելս, որտեղ գերի ընկավ նոյեմբերին։ Թագավորը ստիպված էր հրաժարվել իր գահից 1327 թվականի հունվարին իր 14-ամյա որդու օգտին։ Էդուարդ III-ը դարձավ թագավոր, իսկ Էդուարդ II-ը մահացավ Բերքլի ամրոցում սեպտեմբերի 21-ին, հնարավոր է սպանվեց նոր ռեժիմի հրամանով։

Նախապատմություն

խմբագրել
 
Էդուարդ II-ի տոհմածառը

Էդուարդ II-ը Էդուարդ I-ի և նրա կին Էլեանոր Կաստիլիացու չորրորդ որդին էր[5]։ Նրա հայրը Անգլիայի թագավորն էր և հարավարևմտյան Ֆրանսիայում գտնվող Գասկոնի լորդը, որը ուներ ֆեոդալության կարգավիճակ և ենթարկվում էր Ֆրանսիայի թագավորին[6]։ Նրա մայրը Կատիլիայի թագավորական ընտանիքից էր և նրան էր պատկանում հյուսիսային Ֆրանսիայի Պոնտյուի կոմսությունը։ Էդուարդ I-ը հաջող ռազմական գործիչ էր, ով ղեկավարել էր բարոնական ապստամբության ճնշումը 1260-ական թվականներին և միացել էր Իններորդ խաչակրաց արշավանքին[7]։ 1280-ական թվականներին Էդուարդ I-ը նվաճեց հյուսիսային Ուելսը` իշխանությունից զրկելով բնիկ ուելսցի արքայազներին և 1290-ական թվականներին միջամտեց Շոտլանդիայի քաղաքացիական պատերազմին` տիրելով երկրի իշխանությանը[8]։ Նրան ժամանակակիցները անվանում են հզորագույն առաջնորդներից մեկը, ով կարողացավ իր հսկողության տակ առնել Անգլիայի ամենահզոր կոմսությունները[9]։ Պատմաբան Մայքլ Պրեստվիչը Էդուարդ I-ին բնորոշում էր որպես «թագավոր, ումից վախենում և հարգում էին»[10]։

Չնայած Էդուարդ I-ի հաջողությունների, երբ նա մահացավ 1307 թվականին և իր որդուն թողեց բազում չլուծված խնդիրներ[11]։ Ամենամեծ խնդիրն Անգլիայի իշխանության հարցն էր Շոտլանդիայում, որտեղ Էդուարդը երկար, սակայն ոչ արդյունավետ ռազմական գործողություններ վարեց, որոնք դեռ շարունակվում էին, երբ նա մահացավ[12]։ Էդուարդի վերասկողությունը Գասկոնի նկատմամբ լարեցին հարաբերությունները Ֆրանսիայի թագավորների հետ[13]։ Նախատեսված էր, որ Անգլիայի թագավորները պետք է տուրք վճարեին իրենց հողերի համար, սակայն Անգլիայի թագավորներն իրենց չէին համարում Ֆրանսիայի վասալներ, այստեղից լարվում էր հարաբերությունները[13]։ Էդուարդ I-ի թանկարժեք ռազմական գործողությունների արդյունքում նա բարձրացրել էր հարկերը, ինչը բարոնների շրջանում բերել էր անհանդուրժողականության աճի, բացի այդ իր որդուն թողեց մոտ £200,000 պարտք իր մահվանից հետո[14]։

Վաղ կյանք (1284–1307)

խմբագրել

Ծնունդ

խմբագրել
 
Կարնարվոն ամրոց, Էդուարդի ծննդավայր

Էդուարդ II-ը ծնվել է հյուսիսային Ուելսի Կարնարվոն ամրոցում 1284 թվականի ապրիլի 25-ին, Էդուարդ I-ի կողմից տարածաշրջանը նվաճելուց մեկ տարի չանցած և այդ պատճառով Էդուարդին նաև կոչում էին նաև Էդուրադ Կարնարվոնացի[15]։ Հավանաբար թագավորը նախապես էր որոշել երեխայի ծննդավայրը, քանի որ այն կարևոր նշանակություն ուներ բնիկ ուելսցիների համար, որը հիմնադրվել էր հռոմեական ժամանակներում և համարվում էր թագավորական ադմինիստրացիայի կենտրոնը հյուսիսային Ուելսում[16]։ Էդուարդի ծնունդը որոշ մարգարեների կողմից համարվում էր նշանակալի իրադարձություն, որոնք հավատում էին, որ աշխարհի վերջը մոտ է և հռչակեցին նրան նոր Արթուր արքա, ով կառաջնորդի Անգլիան դեպի փառավոր ապագա[17]։

Էդուարդ անունը ունի անգլոսաքսոնական ծագում, հղում կատարելով անգլոսաքսոնական սուրբ Էդվարդ Խոստովանող և ընտրվել է հոր կողմից, չնայած Էդուարդի եղբայրներին տրվել էր ավելի ավանդական նորմանական և կաստիլիական անուններ[18]։ Էդուարդը ունեցել է երեք ավագ եղբայր, Հովհաննեսը և Հենրին մահացել էին Էդուարդի ծնվելուց առաջ և Ալֆոնսոն, ով մահացավ 1284 թվականին՝ թողնելով Էդուարդին գահի ժառանգորդ[19]։ Չնայած Էդուարդը առողջ երեխա էր, կան հիշատակումներ, որ նա նույնպես մահվան շեմին է եղել և կարող էր հորը թողնել առանց տղա ժառանգորդի[19]։ Նրա ծնունդից հետո երեխային մի քանի ամիս խնամեց Մարիոտան կամ Մարի Մաուսելը, ով հիվանդացավ և նրան խնամեց Ալիս դը Լեյրավը[20]։ Նա միայն լսել էր իր իրական մոր Էլեանորի մասին, ով Գասկոնում էր հոր հետ երեխայի վաղ տարիներին[20]։

Մանկություն, ինքնություն և փորձառություն

խմբագրել
 
Դիմանկար Վեստմինստերյան աբբայությունում, որը կարող է պատկանել Էդուարդի հայր Էդուարդ I-ին

Է~դուարդը մեծացավ հիմնականում անցկացնելով ժամանակը արքունիքում և 1293 թվականին տնային տնտեսությունը ղեկավարում էր Վիլհելմ Բլիբորոն[21]։ Հավանական է, որ Էդուարդը ստացել է կրոնական կրթություն Դոմինիկյան միաբանության կողմից, որոնց նրա մայրը հրավիրել էր 1290 թվականին[22]։ Նրա մագիստր էր նշանակվել տատիկի հետևորդներից Գայ Ֆերեն, ով պատասխանատու էր Էդուարդի կարգապահության համար, սովորեցնում էր ձիավարություն և ռազմական գործ[23]։ Հայտնի չէ որքան լավ կրթություն է ստացել Էդուարդը, կան քիչ տեղեկություններ, որ նա ունակ է եղել գրելու և կարդալու, չնայած նրա մայրը անձամբ է հետևել իր երեխաների կրթությանը և Ֆերեն համարվում էր ժամանակարջանի լավ կրթված անձանցից մեկը[24]։ Էդուարդը ավելի շուտ խոսացել է անգլո-նորմանական ֆրանսերենով առօրյա կյանքում, բացի այդ որոշ չափով տիրապետել է անգլերենին և հնարավոր է լատիներենին[25]։

Էդուարդը ուներ նորմալ դաստիարակություն թագավորական ընտանիքի անդամի համար[26]։ Արքայազնը հետաքրքրված էր ձիերով և ձիաբուծությամբ ու դարձավ լավ հեծյալ։ Նա նաև սիրում էր շներին, հատկապես գրեյհաունդներին[27]։ Իր նամակներում նա հումորով կատակում էր, որ իր ընկերներին ուղարկում էր չվարժեցված կենդանիներին, ինչպիսիք էին ձիերը, որոնց թամբելը դժվար էր և ծույլ շների, որոնք չէին ցանկանում նապաստակ որսալ[28]։ Նա այնքան էլ հետաքրքրված չէր որսորդությամբ, ինչը շատ տարածված էր 14-րդ դարում[29]։ Նա սիրում էր երաժշտություն, ներառյալ Ուելսական երաժշտություն և նոր հատնաբերված քրոթ գործիքը[30]։ Նա չէր մասնակցում ասպետական մենամարտերին, քանի որ նրան թույլատրված չէր սեփական անվտանգության համար, սակայն նա շատ էր սիրում սպորտը[31]

Էդուարդը մեծացավ բարձրահասակ և մկանոտ և իր ժամանակների չափանիշներով համարվում էր բարետես տղամարդ[32]։ Ոչ հաճախ նա ընբոշխնում էր թիավարությունը, զբոսանքը և շփվում էր բանվորների և այլ ցածր դասի մարդկանց հետ[33]։ Նրա վարքը նորմալ էր դիտվում ազնվականների կողմից և քննադատության էր արժանանում ընդդիմախոսների կողմից[34]։

1290 թվականին նրա հայր Էդուարդը ստորագրում է Բիրգհեմի պայմանագիրը, որով նա խոստանում է իր վեցամյա տղային ամուսնացնել երիտասարդ Մարգարետ Նորվեգացու հետ, ով հավակնում էր Շոտլանդիայի թագին[35]։ Մարգարետը մահացավ նույն թվականին՝ վերջ դնալով Էդուարդի պլաններին[36]։ Շատ չանցած մահացավ Էդուարդի մայր Էլեանորը, որին հաջորդեց նրա տատ Էլեանոր Պրովանսացու մահը[37]։ Էդուարդ I-ը շատ վշտացավ իր կնոջ մահից և ճոխ թաղում կազմակերպեց։ Էդուարդը ժառանգեց Պոնտյուի կոմսությունը իր մորից[37]։ Դրանից հետո նախատեսվեց Էդուարդի ֆրանսիական ամուսնությունը որպես Ֆրանսիայի հետ խաղաղության մաս, սակայն պատերազմը բռնկվեց 1294 թվականին[38]։ Մտադրություն եղավ Էդուարդին ամուսնացնել Ֆլանդիայի կոմսի դստեր հետ, սակայն սա նույնպես անհաջողության մատվեց, քանի որ այն արգելեց Ֆիլիպ IV Գեղեցիկը[38]։

Վաղ արշավանքներ Շոտլանդիա

խմբագրել
 
14-րդ դարի սկզբի պատկեր, որտեղ Էդուարդ I-ը (ձախից) հռչակում է իր որդի Էդուարդին (աջից) Ուելսի արքայազն

1297-ից 1298 թվականներին Էդուարդը կարգվեց Անգլիայում ռեգենտ, մինչ թագավորը արշավում էր Ֆլանդրիայում ընդդեմ Ֆիլիպ IV-ի, ով օկուպացրել էր Անգլիայի թագավորի հողերի մի մասը Գասկոնում[39]։ Իր վերադարձից առաջ Էդուարդ I-ը ստորագրեց հաշտության պայմանագիր, որի համաձայն նա ամուսնացավ Ֆիլիպի քրոջ Մարգարետի հետ և համաձայեց ամուսնացնել արքայազն Էդուարդին Ֆիլիպի դուստր Իզաբելլայի հետ, որը ընդամենը երկու տարեկան էր[40]։ Տեսականորեն այս ամուսնությունը կնշանակեր, որ Գասկոնի դքսությունը կժառանգեն Էդուարդի և Ֆիլիպի երեխաները, ինչը պետք է բերի երկարատև խաղաղության[41]։ Երիտասարդ Էդուարդը սկզբում լավ հարաբերություններ ուներ նոր խորթ մոր հետ, ով Էդուարդին երկու եղբայր պարգևեց` Թոմաս Բրադերտոնը և Էդմունդ Վուդսթոքը[42]։ Որպես թագավոր հետագայում Էդուարդը իր եղբայրներին ֆինանսական աջակցություն և տիտղոսներ պարգևեց[43]։

Էդուարդ I-ը նորից վերադարձավ Շոտլանդիա 1300 թվականին և այս անգամ իր հետ վերցրեց որդուն` դարձնելով նրան Կարլավերռոք ամրոցը պաշարող զորամիավորման հրամանատար[44]։ 1301 թվականի գարնանը թագավորը Էդուարդին հռչակեց Ուելսի արքայազն` պարգևելով նրան Չեսթերի կոմսությունը և Հյուսիսային Ուելսի հարակից հողերը։ Նա հույս ուներ որ դա կօգնի խաղաղեցնել տարածաշրջանը և իր որդուն կտա ֆինանսական անկախություն[45]։ Էդուարդը ստացավ տուրքերը Ուելսի հողերից և միացավ իր հորը Շոտլանդիայի արշավանքին 1301 թվականին։ Նա իր հետ վերցրեց 300 զինվոր և նվաճեց Թըրնբերի ամրոցը[46]։ Արքայազն Էդուարդը նաև մասնակցեց 1303 թվականի արշավանքին և վերանվաճեց Բրեշին ամրոցը` օգտագործելով սեփական պաշարման մեքենաները[47]։ 1304 թվականին Էդուարդը գաղտնի քննարկումներ ունեցավ շոտլանդացի ապստամբների առաջնորդների հետ թագավորի թիկունքում, երբ դրանք անհաջող ավարտ ունեցան, նա միացավ հորը Սթիրլինգ ամրոցի պաշարմանը[48]։

1305 թվականին Էդուարդը վիճեց հոր հետ ենթադրաբար գումարի խնդրի պատճառով[49]։ Արքայազնը տարաձայնություններ ուներ եպիսկոպոս Վոլտեր Լանգթոնի հետ, ով արքայական գանձապետն էր և ակնառու էր, որ Էդուարդը ֆինանսական օգնություն էր ակնկալում արքունիքից[48]։ Էդուարդ I-ը պաշտպանեց իր գանձապետին և հեռացրեց որդուն և նրա համախոհներին արքունիքից` կտրելով ֆինանսական աջակցությունը[50]։ Ընտանիքի անդամների և ընկերների բարեխոսումներից հետո հայր և որդի հաշտվեցին[51]։

Շոտլանդիայի հակամարտությունը նորից թափ առավ 1306 թվականին, երբ Ռոբերտ Բրյուսը սպանեց իր հակառակորդ Հովհաննես Կոմինին և իրեն հռչակեց շոտլանդացիների թագավոր[52]։ Էդուարդ I-ը մոբիլիզացրեց թարմ ուժեր, սակայն որոշեց, որ այս անգամ որդին պետք է գլխավորի արշավանքը[52]։ Արքայազն Էդուարդը հռչակվեց Ակվիտանիայի դուքս և դրանից հետո շատ երիտասարդների հետ ասպետի կոչում ստացավ Վեստմինստերյան աբբայությունում կայացած միջոցառման ժամանակ[53]։

Պիրս Գավեստոն և սեռականություն

խմբագրել

Այս ժամանակներում Էդուարդը մտերմիկ դարձավ Պիրս Գավեստոնի հետ[54]։ Գավեստոնը թագավորի ասպետներից մեկի որդին էր, ում հողերը գտնվում էին գասկոնում և Գավեստոնը դարձավ արքայազն Էդուարդի տնային տնտեսության անդամ 1300 թվականին, ենթադրաբար Էդուարդ I-ի միջամտությամբ[55]։ Էդուարդը և Գավեստոնը դարձան շատ մտերմիկ և շուտով Գավեստոնը դարձավ Էդուարդի կամպանիոնը, բայց մինչ այդ նրան տրվեց ասպետի կոչում 1306 թվականին[56]։ 1307 թվականին անհայտ պատճառներով թագավորը արտաքսեց Գավեստոնին[57]։ Ըստ ժամանակագիրների, Էդուարդը խնդրել էր գորը թույլատրել Գավեստոնին դառնալ Պոնտյուի կոմս, սակայն դա զայրացրել էր թագավորին, ով սպառնացել էր ժառանգությունից զրկել Էդուարդին, որից հետո արտաքսել է Գավեստոնին[58]։ Սակայն պաշտոնական արքունական հիշատակումներում գրված է, որ Գավեստոնը ժամանակավոր է արտաքսված և պատճառը նշված չի եղել[59]։

Էդուարդի և Գավեստոնի միջև հնարավոր սեքսուալ հարաբերությունները բազմիցս քննարկվել է պատմաբանների կողմից, որոնք հիմնվել են մեզ հասած փաստերի վրա, որոնցից կատարվել են ենթադրություններ[60] Հոմոսեքսուալությունը կտրականապես մերժվում էր եկեղեցու կողմից 14-րդ դարում Անգլիայում, ինչը հավասարեցվում էր հերետիկությանը[61]։ Էդուարդը և Գավեստոնը ունեցել են սեքսուալ հարաբերություններ իրենց կանանց հետ, որոնք պարգևել են նրանց երեխաներ[62]։

Վաղ կառավարում (1307–1311)

խմբագրել

Թագադրում և ամուսնություն

խմբագրել
 
Նկարում Էդուարդ II-ը ստանում է Անգլիայի թագը

Էդուարդ I-ը համախմբեց մեկ այլ բանակ Շոտլանդիա արշավելու համար 1307 թվականին, որին պետք է միանար նաև արքայազն Էդուարդը ամռանը, սակայն ծեր թագավորը արդեն հիվանդ եր և մահացավ հուլիսի 7-ին Շոտլանդիայի սահմանին[63]։ Էդուարդը, իմանալով նորության մասին անմիջապես ճանապարհորդվեց Լոնդոնից նրան հասնելու համար և հուլիսի 20-ին հռչակվեց թագավոր[64]։ Նա շարունակեց ճանապարհը հյուսիս դեպի Շոտլանդիա, օգոստոսի 4-ին տուրք ստացավ իր կողմնակիցներից Շոտլանդիայում և չեղարկեց արշավանքը ու վերադարձավ հարավ[64]։ Էդուարդը անմիջապես հետ կանչեց Պիրս Գավեստոնին, ով գտնվում էր արտաքսման մեջ և նրան դարձրեց Կորնուելի կոմս, որից հետո կազմակերպեց նրա ամուսնությունը հարուստ Մարգարետ դը Կլարեի հետ[65]։ Էդուարդը նաև ձերբակալեց իր հին խորհրդական արքեպիսկոպոս Լոնգթոնին և ազատեց գանձապետի պաշտոնից[66]։ Էդուարդ I-ի մարմինը պահվեց Վոլթամի աբբայությունում մի քանի ամիս, որից հետո թաղվեց Վեսմինսթերում, որտեղ Էդուարդը կառուցեց հասարակ մարմարե շիրիմ իր հոր համար[67]։

1308 թվականին սկսվեց Էդուարդի և Իզաբելլայի ամուսնության գործընթացը[68]։ Էդուարդը մեկնեց Ֆրանսիա հունվարին` թողնելով Գավեստոնին իր տեղապահ բացակայության ընթացքում[69]։ Այս որոշումը տարօրինակ էր և բերեց Գավեստոնի դեմ ընդվզման[70]։ Էդուարդը հավանաբար հույս ուներ, որ ամուսնությունը կուժեղացնի իր դիրքերը Գասկոնում և կբերի նրան շատ ցանկալի ներդրումներ[13]։ Վերջնական քննարկումները այնուամենայնիվ չարդարացրեցին նրա հույսերը։ Էդուարդը և Ֆիլիպ IV-ը բոլորովի տարբեր բնավորություն ունեին, Ֆրանսիայի թագավորը կրճատեց Իզաբելլայի օժիտի չափը և Էդուարդի կառավարումը Ֆրանսիայում իր հողերի նկատմամբ[71]։ Որպես համաձայնության մաս Էդուարդը պետք է տուրքեր վճարեր Ակվիտանիայի դքսության համար և համաձայնվեց պահպանել 1303 թվականի Պարիզի պայմանագրի դրույթները[72]։

Զույգը ամուսնացավ հունվարի 25-ին Բուլոնում[73]։ Էդուարդը որպես ամուսնության նվեր Իզաբելային պարգևեց Սաղմոսարան, իսկ Իզաբելլայի հայրը նվիրեց 21.000 լիվրե ու Իրական խաչից մասունք[74]։ Զույգը վերադարձավ Անգլիա փետրվարին, որտեղ Էդուարդը հրամայեց մեծ շուքով նշել իրենց ամուսնությունը[75]։ Արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 25-ին Վեստմինստերյան աբբայությությունում[76]։

Ամուսնության ժամանակ Իզաբելլան ընդամենը 12 տարեկան էր, երիտասարդ տվյալ ժամանակի չափանիշներով և հնարավոր է Էդուարդը ունեցել է սեռական հարաբերություններ իր սիրուհիների հետ նրանց ամուսնության առաջին մի քանի տարիներին[77]։ Այս ժամանակ Էդուարդը դարձավ ապօրինածին Ադամի հայրը, ով հավանաբար ծնվել է 1307 թվականին[77]։ Էդուարդի և Իզաբելլայի առաջին որդին ապագա Էդուարդ III-ն էր, ով ծնվել է 1312 թվականին, որն հաջորդեցին ևս երեք երեխաներ` Հովհանը 1316 թվականին, Էլեանորը 1318 թվականին և Ժուաննան 1321 թվականին[78]։

Գավեստոնի հետ հարաբերություններ

խմբագրել
 
Իզաբելլա Ֆրանսիացին, ձախից երրորդը, կենտրոնում Ֆիլիպ IV Գեղեցիկը։

Գավեստոնը վերադարձավ արտաքսումից 1307 թվականին, ինչը նախապես համաձայնեցվել էր բարոնների հետ, սակայն ընդդիմությունը արագ ոտքի կանգներ[79]։ Գավեստոնը այնքան ազդեցություն ուներ թագավորության մեջ, որ անգամ մեկ ժամանակագիր գրել է «երկու թագավոր մեկ թագավորությունում, մեկը անունով, մյուսը գործով»[80]։ Նրան մեղադրում էին թագավորական հարստության և Իզաբելլայի ամուսնական նվերների հափշտակման համար[81]։ Գավեստոնը վճռական դերակատարում ուներ Էդուարդի թագադրման հարցում՝ զայրույթ հրահրելով անգլիական և ֆրանսիական ազնվականների մոտ արարողակարգային նախապատվության և հոյակապ հագուստի համար, և քանի որ Էդուարդը գերադասում էր ընկերակցությունը Իզաբելլայից տոնակատարությունների ժամանակ[82]։

Խորհրդարանը հանդիպեց 1308 թվականի փետրվարին լարված մթնոլորտում[83]։ Էդուարդը ցանկանում էր քննարկել կառավարական բարեփոխումների ծրագիրը, բայց բարոնները չէին ցանկանում սկսել նման բանավեճեր այնքան ժամանակ, քանի դեռ լուծված չէր Գևեստոնի խնդիրը[83]։ Իրավիճակը հավանական էր դուրս գար բախումների փուլ, եթե չհարթեր Լինքոլնի 3-րդ կոմս Հենրի դը Լասին, ով համոզեց բարոններին հետ կանգնել[84]։ Նոր խորհրդարան գումարվեց ապրիլին, երբ բարոնները նորից քննադատեցին Գավեստոնին՝ պահանջելով արտաքել նրան։ Այս անգամ նրանց աջակցեց նաև Իզաբելլան և Ֆրանսիայի միապետությունը[85]։ Էդուարդը ընդդիմացավ, սակայն վերջում տեղի տվեց և համաձայնվեց ուղարկել Գավեստոնին Աքվիտանիա, որտեղից եթե վերադառնար, Կենտերբերիի արքեպիսկոպոսը պետք է վտարեր նրան եկեղեցուց[86]։ Վերջին պահին Էդուարդը մտափոխվեց և Գավեստոնին ուղարկեց Դուբլին՝ նշանակելով նրան Իռլանդիայի լորդ լեյտենանտ[87]։

Էդուարդը նոր ռազմական արշավանք հրավիրեց Շոտլադնիայի դեմ, սակայն բարոնները հրաժարվեցին և դրա փոխարեն հանդիպեցին 1308 թվականի օգոստոսին բարեփոխումները քննարկելու համար[88]։ Էդուարդը քննարկումներ սկսեց քննարկումներ, որպեսզի համոզի Հռոմի պապ Կղեմես V-ին և Ֆիլիպ IV-ին թույլատրել, որպեսզի Գավեստոնը վերադառնա՝ փոխարենը առաջարկելով ճնշել Տաճարականների միաբանությանը Անգլիայում և արքեպիսկոպոս Լենգթոնին ազատել բանտից[89]։ Էդուարդը եկեղեցու անդամներին և գլխավոր բարոններին հանդիպման հրավիրեց 1309 թվականի հունվարին, դրանից հետո մարտին կամ ապրիլին հանդիպեց կոմսերի հետ, հնարավոր է Լանկեստերի 2-րդ կոմս Թոմասի գլխավորությամբ[90]։ Մեկ այլ խորհրդարան գումարվեց, որը հրաժարվեց թույլ տալ Գավեստոնին վերադառնալ Անգլիա, սակայն առաջարկեց Էդուարդին հավելյալ հարկեր, եթե նա համաձայնվի բարեփոխումների ծրագիրի հետ[91]։

Էդուարդը վստահեցրեց Հռոմի պապին, որ Գավեստոնի հետ կապված վեճերը լուծված են[92]։ Այս խոստումների հիման վրա Հռոմի պապը համաձայնվեց չեղարկել արքեպիսկոպոսի հրամանը, որով սպառնում էր Գավեստոնին վտարել եկեղեցուց նրա վերադարձի դեպքում[93]։ Գավեստոնը վերադարձավ Անգլիա հունիսին, նրան դիմավորեց Էդուարդը[94]։ Հաճորդ ամիս գումարված խորհրդարանում Էդուարդը որոշ զիջումների գնաց, որպեսզի զսպի ընդդիմադիր բարոնների զայրույթը, ներառյալ սահմանափակեց լորդ ստյուարտի լիազորությունները, որխարենը խորհրդարանը համաձայնվեց ավելացնել հարկերը Շոտլանդիայի դեմ նոր պատերազմի համար[95]։ Ժամանակավորապես Էդուարդի և բարոնների միջև կայացավ հաջող համաձայնություն[96]։

1311 թվականի բարեփոխումներ

խմբագրել

Գավեստոնի վերադառնալուց հետո հարաբերությունները գլխավոր բարոնների հետ ծայրաստիճան վատթարացավ[97]։ Նրան համարում էին ամբարտավան և նա վիրավորական մականուններով էր անվանում կոմսերին, ներառյալ ամենահզոր անդամներից մեկին անվանում էր «Վարվիքի շուն»[98]։ Լանկեստորի կոմսը և Գավեստոնի թշնամիները հրաժարվեցին ներկայանալ 1310 թվականին գումարված խորհրդարանին, քանի որ ներկա էր Գավեստոնը[99]։ Էդուարդը կանգնած էր մեծացող ֆինանսական խնդիրների առաջ՝ պարք լինելով իտալական բանկերին £22,000 և առերեսվեց բողոքների, երբ նա փորձեց մեծացնել իր եկամուտները Շոտլանդիայի դեմ պատերազմի նպատակով[100]։ Նրա փորձը մեծացնել բանակը Շոտլանդիայի դեմ ձախողվեց և կոմսերը հրաժարվեցին վճարել նոր հարկեր[101]։

Թագավորը և խորհրդարանը նորից հանդիպեցին 1310 թվականի փետրվարին և Շոտլանդիայի վերաբերյալ քննարկումներից անցում կատարվեց ներքին խնդիրների քննարկմանը[102]։ Էդվարդին առաջարկվեց հրաժարվել Գավեստոնից՝ որպես իր խորհրդական և փոխարենը ընդունի 21 ընտրված բարոնի խորհուրդ որը կիրականացներ համատարած բարեփոխումներ ինչպես կառավարության, այնպես էլ արքունիքում[103]։ Մեծ ճնշման ներքո նա համաձայնվեց առաջարկին և խորհուրդն ընտրվեց, որոնք կազմված էին ռեֆորմատորներից և պահպանողականներից[104]։ Մինչ խորհուրդն սկսում էր իր բարեփոխումները, Էդուարդը և Գավեստոնը հավաքագրեցին նոր բանակ 4,700 զինվորով Շոտլանդիայի դեմ, որտեղ ռազմական իրավիճակը շարունակում էր վատթարանալ[105]։ Ռոբերտ Բրյուսը հրաժարվեց ճակատամարտել և արշավանքը առաջխաղացում չունեցավ ամբողջ ձմռանը, մինչ մատակարարումը և գումարը վերջացավ 1311 թվականին և Էդուարդը ստիպված վերադարձավ[106]։

Այդ ժամանակ արդեն պատրաստ էր խորհրդի առաջարկած բարեփոխումների ծրագիրը և Էդուարդը քիչ շանս ուներ դրանք չընդունելու և ընդունեց դրանք հոկտեմբերին[107]։ Այս բարեփոխումներով սահմանափակվում էր թագավորի իրավունքը գնալ պատերազմի կամ հող տրամադրել առանց խորհրդարանի հաստատման՝ տալով խորհրդարանին վերահսկողություն թագավորական ադմինիստրացիայի վրա[108]։ Արդյունքում խորհուրը ևս մեկ անգամ արտաքսեց Գավեստոնին, այս անգամ չթույլատրելով ապրել Էդուարդի հողերում, ներառյալ Գասկոնում և Իռլանդիայում և նա պետք է զրկվեր իր կոչումներից[109]։ Էդուարդը զիջեց իր կալվածքները Վինձորում և Քինգս Լինգլիում։ Գավեստոնը լքեց Անգլիան հնարավոր է հյուսիսային Ֆրանսիա կամ Ֆլանդրիա[110]։

1311–1321 թվականներ

խմբագրել

Գավեստոնի մահ

խմբագրել

Էդուարդի և բարոնների միջև հարաբերությունները մնում էին լարված և կոմսերը ընդդիմանում էին թագավորի պահանջին պահել զորքերը պատրաստ վիճակում 1311 թվականի վերջում[111]։ Արդեն Էդուարդը հեռացել էր իր զարմիկից, Լանկեստերի կոմսից, ով նաև Լեսթերի, Լինքոլնի, Սալիսբերիի և Դերբիի կոմսն էր, ում եկամուտը տարեկան կազմում էր £11,000 և հաջորդ ամենահարուստ բարոնից հարուստ էր մոտ երկու անգամ[112]։ Միավորված լինելով Արունդելի, Գլոքեստերի, Հերֆորդի, Փեմբրոքի,, Վարվիքի բարոնների հետ, Լանկեստերը ղեկավարում էր Անգլիայի հզորագույն խմբակցությունը, սակայն հետաքրքրված չէր կառավարումով և չէր համարվում արդյունավետ քաղաքական գործիչ[113]։

Էդուարդը խորհրդի կազմավորումից հետո պահանջեց Գավեստոնի վերադարձը, ում հետ վերամիավորվեց 1312 թվականի հունվարին Յորքին[114]։ Բարոնները զայրույթի մեջ էին և հանդիպեցին Լոնդոնում, որտեղ Գավեստոնին հեռացրեց եկեղեցուց Կենտերբերիի արքեպիսկոպոսը և պլանավորեցին ձերբակալել նրան և չթողնել փախչել Շոտլանդիա[115]։ Լանկեստերի և նրա հետևորդների ճնշմամբ Էդուարդը, Իզաբելլան և Գավեստոնը գնացին Նյուքասլ[116]։ Հրաժարվելով իրենց ունեցվածքի մի մասից, թագավորական ընտանիքը փախավ նավով Սքարբորո, որտեղ Գավեստոնը մնաց, իսկ Էդուարդը և Իզաբելլան գնացին Յորք[117]։ Կարճատև պաշարումից հետո Գավեստոնը հանձնվեց Փեմբրոքի և Սուրիի կոմսերին՝ խոստում կորզելով, որ իրեն չեն վնասի[118]։ Նրա հետ կային մեծ քանակությամբ ոսկի, արծաթ և զարդեր, հավանաբար թագավորական գանձարանից, որոնք հետագայում Էդուարդի կողմից հայտարարվեցին գողացված[119]։

Հյուսիսից Փեմբրոքի ճանապարհին նրանք կայանեցին Միդլանդի Դեդինգթոն գյուղում՝ թողնելով Գավեստոնի պահակախմբի մոտ և այցելեցին Փեմբրոքի կնոջը[120]։ Վարվիքի կոմսը, օգտվելով առիթիվ, առևանգեց Գավեստոնին՝ տանելով Վարվիք ամրոց, որտեղ Լանկեստերի կոմսը և նրա համակիրները ժողով հրավիրեցին հունիսի 18-ին[121]։ Կարճ դատավարությունից հետո Գավեստոնը ճանաչվեց մեղավոր և մահապատժի ենթարկվեց հաջորդ օրը Լանկեստերի ներկայությամբ[122]։ Գավեստոնի մարմինը չհուղարկավորվեց մինչև 1315 թվականը[123]։

Լանկեստորի և Ֆրանսիայի հետ հարաբերություններ

խմբագրել
 
Էդուարդը (ձախից) և Ֆիլիպ IV-ը ասպետության միջոցառմանը Փարիզի Աստվածամոր տաճարում, 1312 թվական։

Գավեստոնի մահվան արձագանքները տարբեր էին[124]։ Էդուարդը շատ զայրացած էր և խորը վիրավորված՝ տեսնելով Գավեստոնի սպանությունը, նա նվիրաբերություններ արեց Գավեստոնի ընտանիքին և խոստացավ վրեժ լուծել ներքաշված բարոններից[125]։ Փեմբրոքի և Սուրիի կոմսերը նույնպես զայրացած էին Վարվիքի գործողություններից և առաջարկեցին իրենց աջակցությունը Էդուարդին[126]։ Լանկեստորը և նրա աջակիցները համարում էին, որ մահապատիժն անհաժեշտ էր թագավորությունում կայունության հասնելու համար[124]։ Մոտ էր քաղաքացիական պատերազմի բռնկվելուն, սակայն դեկտեմբերին Փեմբրոկի կոմսը երկու կողմի հետ բանակցելով հասավ խաղաղության պայմանագրի կնքման, համաձայն որի ընդդիմադիր բարոնները ներողություն պիտի խնդրեին Գավեստոնին սպանելու համար և աջակցեին դեպի Շոտլանդիա նոր արշավանքին[127]։ Լանկեստերն ու Վարվիքը, այնուամենայնիվ, անմիջապես չհամաձայնվեցին պայմանագրի հետ և շարունակեցին քննարկումները 1313 թվականի ընթացքում[128]։

Միևնույն ընթացքում Փեմբրոքի կոմսը բանակցում էր Ֆրանսիայի հետ Գասկոնի շուրջ անհամաձայնությունների լուծման համար և որպես համաձայնության մաս Էդուարդը և Իզաբելլան համաձայնվեցին ճամփորդել Փարիզ 1313 թվականի հունիսին և հանդիպել Ֆիլիպ IV-ի հետ[129]։ Էդուարդը հավանաբար հույս ուներ լուծել Ֆրանսիայի հարավի խնդիրները և ստանալ Ֆիլիպի աջակցությունը բարոնների դեմ պայքարում, Ֆիլիպի համար սա հնարավորություն էր տպավորելու փեսային իր հզորությամբ և հարստությամբ[130]։ Այցը շատ տպավորիչ էր, ներառյալ գլխավոր արարողությունը, երբ երկու թագավորները ասպետի կոչում շնորհեցին Ֆիլիպի որդիներին և 200 այլ անձանց Փարիզի Աստվածամոր տաճարում, մեծ թվով խնջույքներ Սեն գետի վրա և հրապարակային հայտարարում իրենց թագուհիներին, որ միանալու են խաչակրաց արշավանքին դեպի Լևանտ[131]։ Ֆիլիպը մեղմացրեց Գասկոնի խնդիրները և իրավիճակը փչացրեց միայն Էդուարդի բնակարանում հրդեհը[132]։

Վերադառնալով Ֆրանսիայից՝ Էդուարդը հասկացավ, որ քաղաքական դիրքն ուժեղացել է[133]։ Երկար բանակցություններից հետո, ներառյալ Վարվիկը և Լանկեստերը եկան համաձայնության 1313 թվականի հոկտեմբերին, պայմանագիրը ընդհանուր առմամբ նման էր նախորդ դեկտեմբերի պայմանագրին[134]։ Էդուարդի ֆինանսական վիճակը բարելավվեց շնորհիվ խորհրդարանի համաձայնության բարձրացնել հարկերը, բացի այդ ստացավ 160,000 ֆլորին Հռոմի պապից և նոր վարկեր իտալական բանկերից[135]։ Առաջին անգամ իր կառավարման ընթացքում Էդուարդը ֆինանսական խնդիրներ չուներ[136]։

Բանոքբըրնի ճակատամարտ

խմբագրել
 
1314 թվականի Բանոքբըրնի ճակատամարտի նկարագրությունը Հոլքեմի ավետարանից

1314 թվականի դրությամբ Ռոբերտ Բրյուսը վերանվաճել էր Շոտլանդիայի ամրոցների մեծ մասը, որոնք նվաճել էր Էդուարդը և ասպատակություններ էր գործում հյուսիսային Անգլիայի վրա մինչև Կարլայլ[137]։ Փոխարենը Էդուարդը նախատեսում էր մեծ ռազմական արշավանք Լանկեստերի և բարոնների աջակցությամբ՝ հավաքագրելով 15,000-ից 20,000 բանակ[138]։ Նույն ընթացքում Ռոբերտը պաշարել էր Սթիրլինգ ամրոցը, որը Շոտլանդիայի կարևորագույն ամրություններից էր։ Ամրոցի անգլիացի հրամանատարը հայտարարել էր, որ մինչև հունիսի 24-ը կպաշտպանի ամրոցը, մինչև Էդուարդը ժամանի, հակառակ դեպքում կհանձնվի[137]։ Այս նորությունը հասավ թագավորին մայիսի վերջին և նա որոշեց արագորեն սկսել արշավանքը, որպեսզի պաշտպանի ամրոցը[139]։ Ռոբերտն ուներ 5,500-ից 6,500 զինվոր, հիմնականում նիզակավոր, որոնց նախապատրաստեց Էդուարդի դեմ ճակատամարտին[140]։

Ճակատամարտն սկսվեց հունիսի 23-ին երբ անգլիական բանակը փորձեց հասնել Սթիրլինգ Բանոք Բուրնի բարձունքով[141]։ Այստեղ սկսվեցին բախումները երկու կողմերի միջև, արդյունքում զոհվեց սըր Հենրի դը Բոհունը, ում սպանեց Ռոբերտ Բրյուսին անձնական մենամարտում[141]։ Էդուարդը շարունակեց իր գրոհը հաջորդ օրը և առերեսվեց շոտլանդական բանակի հիմնական մասի հետ, որը դուրս եկավ Նյու պարկի անտառից[142]։ Էդուարդը չէր սպասում, որ շոտլանդացիների հետ կճակատամարտի այստեղ և զորքը գտնվում էր ոչ մարտական դիրքում, նետաձիգները բանակի վերջում, սակայն պետք է լինեին առջևում[142]։ Հեծելազորին դժվար էր գործել նման պայմաններում և նրանց հետ հեշտությամբ հաշվեհարդար տեսան Ռոբերտի նիզակավորները[143]։ Անգլիական բանակն ընկավ քաոսի մեջ և ղեկավարները չկարողացան վերահսկողության տակ վերցնել[143]։

Էդուարդն անձամբ մարտին չմասնակցեց, սակայն երբ Փեմբրոքի կոմսին պարզ դարձավ, որ պարտված են, նա արագորեն մարտի դաշտից դուրս բերեց թագավորին շոտլանդացիների ճնշման ներքո[144]։ Հազիվ փրկված Էդուարդը երդվեց հիմնադրել կարմելիթյան կրոնական տուն Օքսֆորդում, եթե փրկվի[144]։ Պարտությունից հետո Էդուարդը նահանձեց Դունբար, որից հետո նավով գնաց Բարվիք, որից հետո վերադարձավ Յորք։ Նրա բացակայությամբ Սթիրլինգի ամրոցն արագորեն ընկավ[145]։

Սով և քննադատություն

խմբագրել

Բանոքբըրնի անհաջողությունից հետո Լանքեստերը և Վարվիքը իրենց քաղաքական ազդեցությունը մեծացրեցին և ճնշում գործադրեցին Էդուարդի վրա, որպեսզի վերահաստատի 1311 թվականի բարեփոխումները[146]։ Լանկեստերը դարձավ թագավորական խորգրդի ղեկավար 1316 թվականին՝ խոստանալով բարոններին նոր բարեփոխումներ, սակայն նրան ոչ բոլորն ընդունեցին, քանի որ տարաձայնություններ ուներ մյուս բարոնների հետ և հավանաբար առողջական խնդիրներ ուներ[147]։ Լանկեստերը հրաժարվեց հանդիպել Էդուարդի հետ խորդհրդարանում հաջորդ երկու տարիներին՝ դարձնելով կառավարումը ոչ էֆեկտիբ։ Այս իրավիճակում կորան բոլոր հույսերը, որ Անգլիան նոր արշավանք կկազմակերպի դեպի Շոտլանդիա և շատացան ահազանգերը, որ կսկսվի քաղաքացիական պատերազմ[148]։ Երկար քննարկումներից հետո Փեմբրոքի կոմսի, Էդուարդի և Լանկեստերի մասնակցությամբ կնքվեց Լիքի պայմանագիրը 1318 թվականի օգոստոսին, որով ներողություն խնդրվեց Լանկեստերից և ժամանակավոր հետաձգվեց հակամարտությունը[149]։

Էդուարդի խնդիրները մեծացան, երբ անկում ապրեց Անգլիայի գյուղատնտեսությունը, որը Եվրոպայում հայտնի Մեծ սովի մասն էր։ Այն սկսվեց հորդառատ անձրևներով 1314 թվականի վերջից, ինչին հաջորդեց շատ ցուրտ ձմեռը և առատ անձրևները գարնանը, ինչը սպանեց ոչխարների և խոշոր եղջրավոր անասունների մեծ մասին։ Վատ եղանակը շարունակվեց գրեթե մինչև 1321 թցականը, երբ բերքը շատ քիչ էր[150]։ Բրդի արտահանումից եկամուտները նվազեցին և սննդամթերքի գինը բարձրացավ, չնայած Էդուարդի ջանքերին գները հսկողության տակ պահելուն[151]։ Էդուարդը կոչ արեց ցորենի պահեստներից հանել ցորենը և խթանել ներքին առևտուրը, սակայն քիչ հաջողություն ունեցավ[152]։ Սովի տարիներին թագավորական արքունիքի կողմից խիստ միջոցների կիրառումը միայն ավելացրեց լարվածությունը[153]։

Այդ ընթացքում Ռոբերտ Բրյուսը ընդլայնեց իր հաջողությունը Բանոքբըրնի հաղթանակից հետո՝ ասպատակելով հյուսիսային Անգլիա, սկզբում գրոհելով Կարլասլ և Բերվիք ամրոցների վրա, որից հետո ավելի հեռու հարավ գնաց դեպի Լանկաշիր և Յորքշիր, անգամ մոտեցավ Յորքին[154]։ Էդուարդը փորձեց նոր արշավանք կազմակերպել, սակայն վրա հասած սովը անիրական դարձրեց նրա մտահղացումը[155]։ Նույն ընթացքում Ռոբերտի եղբայր Էդուարդ Բրյուսը հաջողությամբ ներխուժեց Իռլանդիա 1315 թվականին։ Էդուարդ Բրյուսը իրեն հռչակեց Իռլանդիայի թագավոր[156]։ Վերջապես նա պարտության մատնվեց 1318 թվականին Էդուարդ II-ի կողմից նշանակված Էդմունտ Բատլերից Ֆուգհարթի ճակատամարտում և Էդուարդ Բրյուսի գլուխն ուղարկվեց Էդուարդ II-ին[157]։ Ապստամբություններ եղան Լանկաշիրում և Բրիստոլում 1315 թվականին ու Ուելսի Գլամորգանում 1316 թվականին, սակայն ճնշվեցին[158]։

Սովը և Շոտլանդացիների քաղաքականությունը համարվում էին աստծո պատիժ և Էդուարդն ուներ տարբեր բացատրություններ։ Այս ժամանակները բնորոշվում էին «Էդուարդ II-ի դժողքային ժամանակներ» պոեմում[159]։ Շատերը քննադատում էին Էդուարդի անտարբերությունը գյուղացիների նկատմամբ[160]։ Ընդդիմությունը Էդուարդի շուրջ նույնպես ուժեղացավ՝ վնասելով նրա ազգականներին[161]։

Էդուարդը կարողացավ պահպանել իր նախկին խորհրդականներից մի քանիսին, չնայած բարոնները փորձում էին նրանց հեռացնել և Կլարեի կալվածքները բաժանեց իր երկու մտերիմների Հյու Օդլիի և Ռոջեր Դամորիի միջև՝ դարձնելով նրանց անասելի հարուստ[162]։ Միջնորդներից շատերը, որոնք կարողացել էին փոխզիջումների հասնել 1318 թվականին, այժմ դուրս եկան Էդուարդի դեմ՝ բռնությունը ավելի հավանական դարձնելով[163]։

Կառավարման վերջին շրջան (1321–1326)

խմբագրել

Դեսպենսերի պատերազմ

խմբագրել

Երկար սպասված քաղաքացիական պատերազմ վերջապես բռնկվեց Անգլիայում 1321 թվականին[164], երբ սրվեցին շատ բարոնների և թագավորական մտերիմների, Դեսպենսերի ընտանիքի միջև հարաբերությունները[165]։ Հյու Դեսպենսեր ավագը ծառայել է Էդուարդին և նրա հորը, մինչդեռ Հյու Դեսպենսեր Կրտսերը ամուսնացել էր հարուստ Կլարե ընտանիքի ներկայացուցչի հետ, դարել թագավորի ճամբարական և ստացել Գլամորգանը Ուելսում 1317 թվականին[166]։ Դեսպենսեր կրտսերն ընդարձակել էր իր տարածքները Ուելսում մյուս լորդերի հաշվին[167]։ Լանկեստերները Դեսպենսերների վաղեմի թշնամիներն էին, թշնամանք կար նաև Դեսպենսերի հարևաններ Հերֆորդի կոմսի, Մորտիմոր ընտանիքի և վերջերս հարստացած Հյու Օդլիի և Ռոջեր Դամորիի նկատմամբ[168]։ Էդուարդը այնուամենայնիվ բացահայտորեն պաշտպանում էր Դեսպենսերներին, մասնավորապես շատ մոտ էր Հյու Դեսպենսեր Կրտսերի հետ[169]։

Լանկեստերը 1321 թվականի սկզբին համախմբեց Դեսպենսերների թշնամիներին որպես դաշինք[170]։ Էդուարդը և Դեսպենսեր կրտսերը տեղյակ էին այս պլանների մասին մարտին և շարժվեցին արևմուտք՝ հույս ունենալով համոզել Փեբրոքի կոմսին լուծել այս ճգնաժամը[171]։ Փեմբրոքը մերժեց նրանց և պատերազմը բռնկվեց մայիսին[172]։ Դեսպենսերների հողերն արագորեն նվաճեցին դաշնակիցները և հաջողությունից ոգեշնչված նրանց միացան այլ բարոններ և հոգևորականներ հունիսին[173]։ Էդուարդը փորձեց հարթել իրավիճակը, սակայն ընդդիմությունը հուլիսին նվաճեց Լոնդոնը և կոչ արեց խորհրդարանին հեռացնել Դեսպենսերներին[174]։ Իմանալով, որ իրեն կարող են գահընկեց անել, եթե հրաժարվի, Էդուարդը համաձայնվեց արտաքսել Դեսպենսերներին և բաժանեց նրա հողերը բարոնների միջև[175]։

Էդուարդը սկսեց պլանավորել իր վրեժը[176]։ Փեմբրոքի օգնությամբ նա ձևավորեց փոքր կոալիցիա իր խորթ եղբայրներից և մի քանի կոմսերից ու հոգևորականներից և պլանավորեց նոր պատերազմ[177]։ Էդուարդը սկսեց Բադլեսմերի բարոնից և Իզաբելային ուղարկեց բարոնի Լիդս ամրոց՝ նպատակ ունենալով ստեղծել կազուս բելլի[178]։ Բարտոլոուի կին Նարգարետը կուլ տվեց խայծը և հրամայեց սպանել Իզաբելլայի սպասավորներին՝ Էդուարդին առիթ տալով ներխուժել[178]։ Լանկեստերը հրաժարվեց օգնել Բարտոլոուին իր սեփական բանակով և Էդուարդն արագորեն վերահսկողության տակ առավ Անգլիայի հարավ արևելքը[179]։ Տագնապած Լանկեստերը արդեն մոբիլիզացրեց իր սեփական բանաը Անգլիայի հյուսիսում, իսկ Էդուարդը տեղակայված էր հարավ արևմուտքում[180]։ Դեսպենսերները վերադարձան արտաքսումից և ներում շնորհվեց թագավորի կողմից[181]։

Դեկտեմբերին Էդուարդը իր բանակի գլխավորությամբ անցավ Սևեռն գետը և շարժվեց դեպի Ուելս, որտեղ գտնվում էր ընդդիմության բանակը[182]։ Դաշնակիցները ջախջախվռցին և Մորտիմերը հանձնվեց Էդուարդին[183], սակայն Դեմորին, Աուդլին և Հերֆորդի կոմսերը տեղափոխվեցին հյուսիս միանալու Լանկեստերին, ով պաշարել էր թագավորական Թիքհիլ ամրոցը[184]։ Նոր համալրումներ ստանալով Ուելսից՝ Էդուարդը ճնշեց նրանց՝ հանդիպելով Լանկեստերի բանակին մարտի 10-ին Բարտոն օն Թրենթում։ Լանկեստերը, ունենալով ավելի փոքրաթիվ բանակ, նահանջեց առանց կռվի՝ փախնելով հյուսիս[184]։ Էնդրյու Հարքլին ծուղակը գցեց Լանկեստերին Բորոբրիջի ճակատամարտում և գերեվարեց կոմսին[185]։ Էդուարդը և Դեսպենսեր կրտսերը հանդիպեցին Լանկեստերի հետ Պոնտեֆրակտ ամրոցում, որտեղ ձևական դատավարությունից հետո մեղավոր ճանաչեցին Լանկեստերին և գլխատեցին[186]։

Էդուարդը և Դեսպենսերները

խմբագրել
 
Էդուարդը (երրորդը ձախից) որսորդություն է կատարում Ֆիլիպ IV-ի հետ

Էդուարդը պատժեց Լանկեստերի աջակիցներին երկրով մեկ հատուկ ձևավորված դատարանների միջոցով, հատուկ ընտրված դատավորներով, որոնք չէին թույլատրում, որպեսզի պաշտպանվող կողմը ելույթ ունենա[187]։ Լանկեստերի շատ կողմնակիցներ պարզապես մահապատժի ենթարկվեցին, մյուսները բանտարկվեցին կամ ունեզրկվեցին[188]։ Փեմբրոքի կոմսը, որին Էդուարդը չէր վստահում, գրավադրեց իր ողջ ունեցվածքը որպես երաշխիք իր հավատարմության[189]։ Էդուարդը կարողացավ պարգևատրել իր հավատարիմներին, հատկապես Դեսպենսեր ընտանիքին, որին շնորհեց կալվածքներ և տիտղոսներ[190]։ Բռնագանձումները և ունեզրկումները Էդուարդին հարստացրին։ Առաջին մի քանի ամիսներին նրա գանձարանը ավելացավ մոտ £15,000-ով և 1326 թվականի դրությամբ Էդուարդի գանձարանը կազմեց £62,000[191]։ 1322 թվականի մարտին Յորքում գումարվեց խորհրդարան, որը պաշտոնապես չեղարկեց բարոնների խորհուրդը և նոր հարկեր համաձայնեցրեց շոտլանդացիների դեմ նոր արշավանքի համար[192]։

Շոտլադացիների դեմ անգլիացիները նախատեսեցին ծավալուն արշավանք մոտ 23․350 զորքով[193]։ Էդուարդն արշավեց Լոթիանով դեպի Էդինբուրգ, բայց Ռոբերտ Բրյուսը հրաժարվեց հանդիպել նրա հետ ճակատամարտում՝ ստիպելով Էդուարդին խորանալ դեպի Շոտլանդիա։ Զորքի մատակարարման խնդիրների պատճառով զորքի պարենի խնդիրներ առաջացավ[193]։ Շոտլանդացիների պարտիզանական ջոկատների ճնշման ներքով Էդուարդը ստիպված էր նահանջել հարավային սահման[193]։ Էդուարդի ապօրինածին որդի Ադամը մահացավ այս արշավանքի ժամանակ և պարտիզանները գրեթե գերեվարում էին Իզաբելային, ով հանգրվանել էր Տայնմութում և ստիպված էր փախնել ծովով[194]։ Էդուարդը պլանավորել էր նոր արշավանք վերադառնալուց հետո՝ բարձրացնելով հարկերը, սակայն նրա վստահությունը գնալավ պակասեց[195]։ Էնդրյու Հարքլին, ով ապահովեց Էդուարդի հաղթանակները նախորդ տարի, դարձավ Կարլսլիի կոմս և անկախ խաղաղ պայմանագիր կնքեց Ռոբերտ Բրյուսի հետ՝ խոստանալով Էդուարդին համոզել Ռոբերտին ճանաչել թագավոր, փոխարենը Բրյուսը չէր խառնվի Անգլիայի գործերին[196]։ Էդուարդը զայրացավ և անմիջապես մահապատժի ենթարկեց Հարքլիին, սակայն տասներեք տարվա զինադադար կնքեց Բրյուսի հետ[197]։

Հյու Դեսպենսեր Կրտսերը ապրում և կառավարում էր ճոխությամ մեջ՝ Էդուարդի կառավարության մեջ խաղալով գլխավոր դերը և վերացնում էր իր ընտանիքի բոլոր թշնամիներին[198]։ Աջակցություն ունենալով կանցլեր Ռոբերտ Բալդոքի և գլխավոր գանձապես Վալտեր Ստապլեդոնի կողմից Դեսպանսերները բազմապատկում էին իրենց հողերը և հարստությունը՝ օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը[199]։ Նույն ընթացքում մեծանում էր Էդուարդի ընդդիմությունը։ Օրինականությունը և կանոնները սկսեցին չգործել և քաոսը մեծացավ հողերի բռնագանձման ժամանակ[200]։ Ուելսի լորդերի ընդդիմությունը փորձեց ազատել Էդուարդի կողմից բանտարկվածներին Վոլինգֆորդ ամրոցից և նրանցից ամենահայտնին, Ռոջեր Մորտիմերը կարողացավ փախչել Ֆրանսիա[201]։

Ֆրանսիայի դեմ պատերազմ

խմբագրել

Անհամաձայնություններն Էդուարդի և Ֆրանսիայի արքունիքի միջև կապված Գասկոնի դքսության հետ բերեցին Սեն-Սարդոսի պատերազմին 1324 թվականին[202]։ Էդուարդի զարմիկ Կառլը դարձավ Ֆրանսիայի թագավոր 1322 թվականին և ավելի ագրեսիվ էր քան իր նախորդները[203]։ 1323 թվականին նա կոչ արեց Էդուարդին գալ Փարիզ և խոնարհվել իր առաջ Գասկոնի համար և պահանջեց, որ Գասկոնում կատարվեն ֆրանսիացի պաշտոնյաների հրամանները[204]։ Իրավիճակն ավելի սրվեց հոկտեմբերին, երբ Էդուարդի զինվորները կախաղան բարձրացրեցին ֆրանսիացի մի սերժանտի, ով ցանկանում էր կառուցել նոր ամրություն Գասկոնի սահմանին[205]։ Էդուարդը հրաժարվեց որևէ պատասխանատվությունից այս պատահարի համար և Էդուարդի ու Կառլի հարաբերությունները վերջնական սրվեցին[206]։ Իրավիճակը հարթելու համար Էդուարդը ուղարկեց Փեմբրոքի կոմսին Փարիզ, սակայն նա հանկարծամահ եղավ ճանապարհին։ Կառլը հավաքեց զորքը և հրամայեց ներխուժել Գասկոն[207]։

Գասկոնում Էդուարդի զորքը մոտ 4․400 էր, իսկ ֆրանսիական զորքը Կառլ Վալուայի հրամանատարությամբ՝ 7,000 էր[208]։ Վալուան վերջրեց Աժենոն և շարժվեց առաջ՝ շրջափակելով գլխավոր քաղաք Բորդոն[208]։ Փոխարենը Էդուարդը հրամայեց ձերբակալել յուրաքանչյուր ֆրանսիացում Անգլիայում և բռնագանձեց Իզաբելլայի հողերը, քանի որ նա ուներ ֆրանսիական արմատներ[209]։ 1324 թվականի նոյեմբերին նա հանդիպեց լորդերի և եկեղեցու առաջնորդների հետ, որոնք խորհուրդ տվեցին Էդուարդին 11․000 զորքով շարժվել Գասկոն[210]։ Էդուարդը որոշեց չգնալ անձնապես՝ ուղարկելով Սուրիի կոմսին[211]։ Նույն ընթացքում Էդուարդը նոր բանակցությունները սկսեց ֆրանսիայի թագավորի հետ[212]։ Կառլը որոշ պահանջներ դրեց, այդ թվում Էզաբելլան և արքայազն Էդուարդը պետք է մեկնեին Փարիզ և արքայազնը խոնարհվեր Կառլի առաջ, ինչից հետո Կառլը կդադարեցներ պատերազմը և վերադառնար Աժենո[213]։ Էդուարդը և իր խորհրդականները որոշեցին կատարել բոլոր պահանջները բացի արքայազնին ուղարկելուց, սակայն ուղարկեց Իզավելլային 1325 թվականի մարտին[214]։

Իշխանությունից հեռացում (1326–1327)

խմբագրել

Վեճ Իզաբելլայի հետ

խմբագրել
 
Ապագա Էդուարդ III-ը խոնարհվում է Կառլ IV-ի առջև 1325 թվականին Իզաբելլայի օգնությամբ

Իզբելլան Էդուարդի կողմից ուղարկվեց Ֆրանսիա մարտի վերջին համաձայն պայմանավորվածության[215]։ Բանակցությունը դյուրին չէին և դրական ընթացք ունեցան միայն Իզաբելլայի ժամանելուց հետո[215]։ Պայմանագրի կետերը գոհացուցիչ էին Ֆրանսիայի համար, հատկապես Գասկոնի մասով Էդուարդը պետք է խոնարհվեր Կառլի առջև[216]։ Բանակցությունների ընթացքում վտանգ կար, որ պատերազմը նորից կսկսի և Էդուարդը որոշեց Գասկոնը փոխանցել իր որդուն արքայազն Էդուարդին, ում ուղարկեց որպեսզի խոնարհվի Կառլի առջև[217]։ Էրիտասարդ արքայազն Էդուարդը անցավ Լա Մանշը և հասավ Ֆրանսիա սեպտեմբերին[218]։

Դրանից հետո Էդուարդը սպասում էր, որ իր որդին և կինը կվերադառնան Անգլիան, սակայն նրանք մնացին Ֆրանսիայում և ցույց տվեցին, որ չեն պատրաստվում վերադառնալ[219]։ Մինչև 1322 թվականը Էդուարդի և Իզաբելլայի ամուսնությունը համարվում էր հաջող, սակայն երբ Իզաբելլան մեկնեց Ֆրանսիա 1325 թվականին, բոլորին պարզ դարձավ, որ այն հաջող չէր[220]։ Իզաբելլան չէր ընդունում Հյու Դեսպանսեր կրտսերին հենց սկզբից ոչ միայն նրա համար, որ նա Էդուարդի սիրեցյալն էր[221]։ Իզաբելլային դուր չեկավ, որ Շոտլանդիա արշավանքներին իր հետ տանում էր և մեղադրում էր Դեսպենսերին անհաջողությունների մեջ[222]։ Երբ Էդուարդը զինադադար կնքեց Ռոբերտ Բրյուսի հետ և շատ ազնվական ընտանիքներին ունեզրկեց, որոնք ունեին կալվածքներ Շոտլանդիայում, այդ թվում Բեմոնթսները, որոնք Իզաբելլայի հետ մոտ էին[223]։ Նա նաև զայրացավ, որ Էդուարդը հրամայեց ձերբակալել իր տնային տնտեսվարին և բռնագանձեց նրա հողերը։ Վերջապես Էդուարդը իրեն հեռու էր պահում երեխաներից և նրանց գույքը նվիրում Դեսպենսերի կնոջը[224]։

1326 թվականի փետրվարի դրությամբ պարզ էր, որ Իզաբելլան բարեկամական կապի մեջ էր արտաքսված լոր Ռոջեր Մորտիմերի հետ[225]։ Պարզ չէր, թե նրանք երբ են առաջին անգամ հանդիպել և երբ է սկսվել նրանց բարեկամությունը, սակայն երկուսն էլ ցանկանում էին հեռացնել Էդուարդին և Դեսպենսերներին իշխանությունից[226]։ Էդուարդը պահանջեց վերադարձնել երեխային, սակայն ապարդյուն[227]։

Էդուարդի հակառակորդները սկսեցին հավաքվել Իզաբելլայի և Մորտիմերի շուրջ Փարիզում և Էդուարդը չափազանց զայրացավ, երբ իմացավ, որ հնարավոր է Մորտիմերը ներխուժի Անգլիա[228]։ Իզաբելլան և Մորտիմերը դիմեցին Հենոյի կոմս Վիլհելմ I-ին և խոստացան ամուսնացնել արքայազն Էդուարդին Վիլհելմի դստեր Ֆիլիպայի հետ[229]։ Այս խոստման դիմաց ցանկացան դաշնակություն Անգլիայի թագաժառանգի հետ և մեծաքանակ նավատորմ։ Վիլհելմն առաջարկեց 132 տրանսպորտային նավ և ութ ռազմանավ Անգլիա ներխուժման համար[230]։ Արքայազն Էդուարդը և Ֆիլիպան նշանադրվեցին օգոստոսի 27-ին և Իզաբելլան ու Մորտիմերը սկսեցին պլանավորել իրենց արշավանքը[231]։

Ներխուժում

խմբագրել

1326 թվականի օգոստոս սեպտեմբեր ամիսներին Էդուարդը իր պաշտպանական զորքերը Անգլիայի ափերին, որպեսզի կանխեն Ֆրանսիայից հնարավոր ներխուժումը[232]։ Նավատորմը տեղակայվեց Պորտսմութի նավահանգստում հարավում և Օրուել գետի նավահանգստում արևելքում և 1․600 դիվերսիոն խումբ Լա Մանշով ուղարկվեցին Նորմանդիա, դիվերսիոն հարձակումների համար[233]։ Էդուարդը ազգայնական կոչով դիմեց հասարակությանը, որպեսզի պաշտպանեն երկիրը, սակայն գրեթե հաջողություն չունեցավ[234]։ Իշխող ռեժիմի պայմաններում Դեսպանսերների հզորությունը լայնորեն չէր ընդունվում, շատերը չօգնեցին Էդուարդին Դեսպանսերների պատճառով[235]։ 2,000 մարդու հրամայվեց Օրուելում պատրաստվել ներխուժմանը դիմակայելու համար, սակայն միայն 55 մարդ ժամանեցին[236]։

Ռոջեր Մորտիմերը, Իզաբելլան և տասներեքամյա արքայազն Էդուարդը Էդուարդ թագավորի զարմիկ Էդմունդ Վուդսթոքի ընկերակցությամբ սեպտեմբերի 24-ին իջևանեցին Օրուելում փոքրաթիվ զորքով և դիմադրության չհանդիպեցին[237]։ Դեսպենսերների թշնամիներն արագորեն շտապեցին միանալ նրանց, ներառյալ Էդուարդի զարմիկ Թոմաս Բրադերթոնը։ Լանկեստերի 3-րդ կոմս Հենրին, ով ժառանգել էր կոմսությունը իր եղբայր Թոմասից, և մեծ թվով ավագ հոգևորականներ նույնպես միացան ներխուժողներին[238]։ Պատսպարվելով լավ ամրացված Լոնդոնի Թաուերում՝ Էդուարդը փորձեց ստանալ աջակցություն մայրաքաղաքի ներսում։ Լոնդոնը դուրս եկավ նրա կառավարության դեմ և հոկտեմբերի 2-ին Էդուարդը լքեց քաղաքը՝ իր հետ տանելով Դեսպենսերներին[239]։ Լոնդոնը դարձավ անկառավարելի, անբոխը գրոհեց Էդուարդի մնացած պաշտոնյաների վրա՝ սպանելով նախկին գանձապետ Վալտեր Ստապլեդոնին և գրավելով Թաուերը ու ազատելով բոլոր ձերբակալվածներին[240]։

Էդուարդը շարունակեց գնալ արևմուտք Թեմզայի հարթավայրով՝ հասնելով Գլոքեստեր հոկտմեբերի 9-ից 12-ին։ Նա հույս ուներ հասնել Ուելս և այնտեղից հավաքեր բանակ ընդդեմ ներխուժողներից[241]։ Մորտիմերը և Իզաբելլան շատ հեռու չէին։ Նրանք քննադատում էին Դեսպենսերների ռեժիմը։ Օր օրի նրանց աջակիցները շատանում էին[242]։ Էդուարդը և Դեսպենսեր կրտսերը անցան սահմանը և որոշեցին նավարկել Չեփստոուից, հավանաբար դեպի Լանդի, որտեղից Իրլանդիա, որտեղ Էդուարդը հույ ուներ հավաքել նոր բանակ[243]։ Վատ եղանակի պատճառով նրանք հայտնվեցին Քարդիֆում։ Էդուարդը փախավ Քաերֆիլլի ամրոց և փորձեց հավաքել իր զորքի մնացորդները[244]։

Էդուարդի հեղինակությունն ընկավ իր բացակայության ժամանակ և Իզաբելլան արագ իշխանությունը վերցրեց իր ձեռքը եկեղեցու օգնությամբ[245]։ Իզաբելլայի զորքերը շրջափակեցին Բրիստոլը, որտեղ գերի վերցվեց Հյու Դեսպենսեր ավագը և սպանվեց[246]։ Էդուարդը և Դեսպենսեր կրտսերը փախան իրենց ամրոցից նոյեմբերի 2-ին՝ թողնելով զարդերը, որոնք արժեին մոտ £13,000, հույս ունենալով հասնել Իռլանդիա, սակայն նոյեմբերի 16-ին նրանց բռնեցին Քաերֆիլլիի նավահանգստում[247]։ Էդուարդին սկզբում ուղեկցեցին Մոնմութ ամրոց, որտեղից տեղափոխեցին Անգլիա, որտեղ նրան պահեցին Լանկեստերներին Կենիլվորթ ամրոցում[248]։ Էդուարդի վերջին զորքերը պաշարվեցին Քաերֆիլլի ամրոցում և հինգ ամիս անց հանձնվեցին[249]։

Գահընկեցություն

խմբագրել
 
15-րդ դարի որմնանկար, որտեղ ցուցադրված է Իզաբելլայի կողմից Էդուարդի գերեվարումը

Իզաբելլան և Մորտիմերը արագորեն իրենց ձեռքը վեցրեցին իշխանությունը։ Հյու Դեսպենսեր կրտեսերը դատապարտվեց և մեղավոր ճանաչվեց և մահապատժի ենթարկվեց 1326 թվականի նոյեմբերի 24-ին[250]։ Էդուարդի նախկին կանցրել Ռոբերդ Բալդոքը մահացավ բանտում, Արունդելի կոմսը գլխատվեց[251]։ Էդուարդի իրավիճակը այնուամենայնիվ խնդրահարույց էր։ Նա դեռ ամուսնացած էր Իզաբելլայի հետ և պահպանում էր թագավորի կարգավիճակը, սակայն ներկա իշխանությունը պետք է աներ ամեն ինչ, որպեսզի նա չվերականգնի իշխանությունը[252]։

Ներդրվեց թագավորին հեռացման ընթացակարգ[253]։ Հերըֆորդի արքեպիսկոպոս Ադամ Օրլետոնը մի շարք առաջարկներ առաջ քաշեց, որով Էդուարդին պետք հեռացվնեին թագավորի կարգավիճակից և 1327 թվականի հունվարին խորհրդարան հրավիրվեց Վեստմինսթերում, որում բարձրացվեց Էդուարդի հարցը։ Էդուարդը հրաժարվեց մասնակցել խորհրդարանին[254]։ Խորհրդարանը որոշեց կոչ անել արքայազն Էդուարդին դառնալ թագավոր։ Հունվարի 12-ին գլխավոր բարոնները և հոգևորականները համաձայնվեցին Էդուարդ II-ին հեռացնել և նրա փոխարեն նշանակել իր որդուն[255]։ Հաջորդ օրը բարոնների ժողովը որոշեց, որ Էդուարդը թույլ ղեկավար է, և նրա անձնական խնդիրների պետճառով թագավորությունը հայտնվել է ծանր վիճակում և նա այլևս ի վիճակի չէ ղեկավարել թագավորությունը[256]։

Շատ չանցած բարոնները, հոգևորականները և ասպետները պատվիրակություն ուղարկեցին Քենիլվորթ խոսելու թագավորի հետ[257]։ 1327 թվականի հունվարի 20-ին Լանկեստերի կոմսը և Վինչեստերի արքեպիսկոպոսը հանդիպեցին Էդուարդի հետ ամրոցում[258]։ Նրանք տեղեկացրին Էդուարդին, որ նա պետք է հրաժարվի գահից, նրա որդին պետք է փոխարինի իրեն, սակայն եթե նա դա չանի, ապա գահը կհանձնվի մեկ այլ անձի[259]։ Էդուարդը համաձայնվեց հանձնել գահը և հունվարի 21-ին պաշտոնապես հայտարարվեց Էդուարդի կառավարման ավարտի մասին[260]։ Նորությունը հասավ Լոնդոն, Էդուարդը այլևս կկրի Էդուարդ Կարնարվոնացի անունը իսկ արքայազն Էդուարդը կդառնա նոր թագավոր։ Թագադրումը տեղի ունեցավ Վեստմինսթերյան աբբայությունում 1327 թվականի փոտրվարի 2-ին[261]։

Վախճան (1327)

խմբագրել

Վախճան և հետևանքներ

խմբագրել
 
Բերքլի ամրոցի ծածկված ճանապարհ, որը ասոցացվում է Էդուարդի բանտարկության հետ

Նոր կառավարության ընդդիմախոսները սկսեցին պլանավորել Էդուարդի ազատումը, և Ռոջեր Մորտիմերը որոշեց տեղափոխել նրան ավելի ապահով Բերքլի ամրոց Գլոստերշիրում, ուր Էդուարդը ժամանեց 1327 թվականի ապրիլի 5-ին[262]։ Ամրոցը գտնվում էր Մորտիմերի ապօրինածին որդի Թոմաս դը Բերքլիի և Ջոն Մալտրավերսի պահպանության ներքո, որոնց օրական £5 էր փոխանցվում Էդուարդին հսկելու համար[263]։

Էդուարդի ազատման աշխատանքները շարունակվեցին, որում ներգրավված էին Դոմինիկյան տոհմը և նախկին ասպետներ, անգամ նրանք կարողացան ներխուժել ամրոցի ներսի բանտ[264]։ Այս փորձերի արդյունքում Էդուարդը ժամանակավորապես տեղափոխվեց գաղտնի վայր, որից հետո վերադարձվեց ամրոց 1327 թվականի ամռանը[265]։ Երկրում քաղաքական իրավիճակը մնում էր անկայուն, նոր փորձեր ձեռնարկվեցին նրան ազատելու համար[266]։

Սեպտեմբերի 23-ին Էդուարդ III-ը տեղեկացրեց, որ իր հայրը մահացել է Բերքլի ամրոցում սեպտեմբերի 21-ի գիշերը[267]։ Շատ պատմաբաններ համաձայն են, որ իսկապես Էդուարդը մահացել է այդ օրը Բերքլի ամրոցում, սակայն փոքրամասնությունը կարծում է, որ նա մահացել է շատ ավելի ուշ։ Որոշ պատմաբանների կարծիքով նրա մահը ձեռնտու էր Մորտիմերին և համարում են, որ նա սպանվել է նոր իշխանության հրամանով, սակայն անհնար է ապացուցել[268]։ Որոշ անձինք, որոնք կասկածվում էին նրա մահվան մեջ, այդ թվում Սըր Թոմաս Գարնին, Մալտրավերսը և Վիլյամ Օքլին, հետագայում փախուստի դիմեցին[269]։ Եթե Էդուարդը մահացած լիներ բնական հիվանդությունից, ապա նրա մահը հնարավոր է արագացված էր բանտարկության ժամանակ[270]։

Իզաբելլայի և Մորտիմերի կառավարումը երկար չտևեց Էդուարդի մահվան լուրից հետո։ Նրանք հաշտություն կնքեցին շոտլանդացիների հետ Նորթոմփթոնի պայմանագրով, սակայն այս քայլը չընդունվեց մեծամասնության կողմից[271]։ Իզաբելլան և Մորտիմերը ցոփ ու շվայլ կյանքով էին ապրում և դառնում քննադատությունների առարկա[272]։ Մորտիմերի և Էդուարդ III-ի հարաբերությունները վատացան և 1330 թվականին թագավորը կանխեց հեղաշրջում Նոթինգեմ ամրոցում[273]։ Նա հրամայեց ձերբակալել Մորտիմերին և հետո մահապատժի ենթարկել տասնչորս մեղադրանքներով, այդ թվում Էդուարդ II-ի սպանության համար[274]։ Էդուարդ III-ի կառավարությունը բոլոր վերջին խնդիրների մեղավորությունը բարդեց Մորտիմերին՝ արդարացնելով Էդուարդ II-ին[275]։ Էդուարդ III-ը ներեց Իզաբելլային՝ տալով նրան ճոխ նպաստ և շուտով նա վերադարձավ հասարակական կյանքին[276]։

Հուղարկավորություն և պաշտամունք

խմբագրել
 
Էդուարդ II-ի շիրիմը Գլոստերի տաճարում

Էդուարդի մարմինը զմռսվեց Բերքլի ամրոցում, որտեղ այն ուսումնասիրեցին Բրիստոլի և Գլոստերի ղեկավարները[277]։ Հոկտեմբերի 21-ին այն տարան Գլոստերի աբբայություն և դեկտեմբերի 20-ին հուղարկավորեցին բարձր խորանում, հուղարկավորությունը հավանաբար հետաձգվեց, որպեսզի Էդուարդ III-ը անձամբ ներկա գտնվի[278]։ Գլոստերը հավանաբար ընտրվել էր, քանի որ այլ աբբայություններ հրաժարվել էին ընդունել թագավորի մարմինը և քանի որ այն մոտ էր Բերքլիին[279]։ Հուղարկավորությունը ընդհանուր արժեցավ £351, ամբողջական ոսկեզօծ առյուծներով, ոսկե տերևով ներկված ստանդարտներով և կաղնու պատնեշներոց՝ սպասվող ամբոխները կառավարելու համար[280]։ Էդվարդ III-ի կառավարությունը, հավանաբար, հույս ուներ կայունության շղարշ գցել վերջին քաղաքական իրադարձությունների վրա` բարձրացնելով երիտասարդ թագավորի հեղինակությունը[281]։

Հուղարկավորության համար պատրաստվել է ժամանակավոր փայտե դիմանկար պղնձե պսակով. սա Անգլիայում սգո արարողության ժամանակ առաջին հայտնի օգտագործումն է և հավանաբար անհրաժեշտ էր թագավորի մարմնի վիճակի պատճառով, քանի որ նա երեք ամիս առաջ էր մահացել[282]։ Էդուարդի սիրտը հանվել էր և տեղը դրվել արծաթե իր և հետագայում սիրտը հուղարկավորվեց Իզաբելլայի հետ Լոնդոնի եկեղեցում[283]։

Էդուարդ II-ի շիրիմը արագորեն դարձավ հայտնի վայր այցելուների համար։ Այցելուները հանգանակություն էին կատարում աբբայությունում, ինչը թույլ տվեց կառուցել եկեղեցի 1330-ական թվականներին[284]։ Ավելի շատ այցելուներ ներգրավելու համար հայտարարվում էր, որ գերեզմանի մոտ տեղի են ունեցել հրաշքներ[285]։ Պատմագիր Ժոֆրի դը Բակերը բնորոշում էր Էդուարդին որպես նահատակված սուրբ և Ռիչարդ II թագավորին առաջարկեց դասել նրան սրվերի կազմում, սակայն անհաջող[286]։ Դամբարանը պաշտոնապես բացվեց 1855 թվականին՝ հայտնաբերելով փայտե դագաղ, որը դեռ գտնվում է լավ վիճակում, և դրա ներսում կնքված կապարի դագաղ[287]։ Դամբարանը դեռ մնում է ներկայիս Գլոստեր տաճարում և վերանորոգվել է 2007 և 2008 թվականներին և արժեցել է մոտ £100,000[288]։

Վարկածներ

խմբագրել

Էդուարդի մահվան հետ կապված արագորեն շրջանառվեցին տարվեր վարկածներ[289]։ 1330 թվականի Մորտիմերի մահապատժից հետո, սկսվեց շրջանառվել վարկած, որ Էդուարդը սպանվել է Բերքլի ամրոցում։ Այն տեղեկությունները, որ նա սպանվել է շիկացած երկաթի միջոցով դանդաղորեն սկսեցին շրջանառվել, հնարավոր է դիտավորյալ քարոզչության արդյունքում։ 1330-ականների կեսերին և 1340-ական թվականներին այս վարկածը սկսվեց ավելի լայն տարածվել Ժոֆրի լը Բեքերի գունեղ պատմությունների արդյունքում[290]։ Այս վարկածը տարածվեց նաև հետագայում պատմաբանների կողմից՝ կապելով նրա սպանությունը նրա հնարավոր հոմոսեքսուալիզմի հետ[291]։ Ներկայիս պատմաբանների մեծ մասը հերքում է այս վարկածը[292]։

Մեկ այլ վարկածով հնարավոր է, որ Էդուարդը իրականում չի մահացել 1327 թվականին։ Այս վարկածը հիմնված էր Էդուարդ III-ին իտալացի հոգևորական Մանուել Ֆիեսկիի նամակի վրա, ով պնդում էր, որ Էդուարդը կարողացել է փախուստի դիմել Բերքլի ամրոցից 1327 թվականին և հաստատվել Սրբազան Հռոմեական կայսրությունում[293]։ Ասում էին, որ Գլոստերի տաճարում թաղված մարմինը Բերքլի ամրոցի բեռնակրի դին էր, որին սպանել էին մարդասպանները և նրանց կողմից Իզաբելային էին ներկայացրել որպես Էդուարդի դիակ՝ պատժից խուսափելու համար[294]։ Նամակը հաճախ կապում են Էդուարդ III-ի և մի մարդու հանդիպման մասին Անտվերպենում 1338 թվականին, ով հավանաբար Էդուարդ II-ն էր[295]։ Նամակի բովանդակության որոշ մասեր պատմաբանները համարում են բավականին ճշգրիտ, չնայած դրա վերաբերյալ այլ ասպեկտներ քննադատվել են որպես անհավանական[296]։ Քիչ պատմաբաններ են հարում այս վարկածին։ Պաուլ Դոհերտին կասկածի տակ է առնում նամակի ճշմարտացիությունը, բայց, այնուամենայնիվ, կասկածներ ունի, որ Էդուարդը կարող էր ողջ մնալ իր բանտարկությունից[297]։ Հայտնի պատմաբան Էլիսոն Վեյրը կարծում է, որ նամակում տեղ գտած իրադարձությունները իրականում ճշմարտություն են՝ պնդելով, որ Իզաբելլան անմեղ է Էդվարդի սպանության մեջ[298]։ Պատմաբան Յան Մորտիմերը կարծում է, որ Ֆրեսկիի նամակը իրականում ճիշտ էր, սակայն պնդում է, որ Մորտիմերը և Իզաբելլան են գաղտնի ազատ արձակել Էդուարդին և կեղծել նրա մահը և այս փաստը հետագայում հասկացել է Էդուարդ III-ը, երբ եկել է իշխանության[299]։ Յան Մորտիմերի տեսակետը քննադատեցին շատ գիտնականներ, մասնավորապես պատմաբան Դեյվիդ Կարպենտերը[300]։

Էդուարդը որպես թագավոր

խմբագրել

Բնավորություն, կառավարում և իրավունք

խմբագրել

Էդուարդը հիմնականում ձախողվեց որպես թագավոր։ Պատմաբան Մայքլ Պրեստվիչը բնորոշում էր նրան որպես ծույլ և անաշխատունակ, անկարևոր հարցերի շուրջ զայրույթի բռնկումով, հանգիստ կարևոր հարցերի շուրջ։ Ռոյ Հայնեսը նրան բնորոշում էր «անգործունակ ու արատավոր», նաև «ոչ գործունյա մարդ»[301]։ Էդուարդը ոչ միայն ընթացիկ կառավարումը հանձնեց իր ենթականերին, այլ նաև ավելի բարձր մակարդակի որոշումների կայացումը, և Պիեռ Շապլայը պնդում էր, որ նա «ոչ այնքան անգործունակ թագավոր էր, որքան դժկամ»՝ նախընտրելով կառավարել մի հզոր տեղակալի միջոցով, ինչպիսին էր Պիրս Գավեստոնը կամ Հյու Դեսպենսեր Կրտսերը[302]։ Էդուարդի պատրաստակամությունը գովերգել իր սիրելիներին լուրջ քաղաքական հետևանքներ ունեցավ, չնայած նա նաև դրամաշնորհների միջոցով փորձեց գնել ազնվականների ավելի մեծ խմբի հավատարմությունը[303]։ Նա, այնուամենայնիվ, կարող էր ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերել վարչարարության մանրուքների վրա, քան Անգլիայի կամ այլ տիրույթների ավելի լայն խնդիրների վրա[304]։

Իր կառավարման մեծ մասի ընթացքում Էդվարդի ամենամեծ մարտահրավերներից մեկը փողի սղությունն էր. պարտքերը, որոնք նա ժառանգել է իր հորից, շուրջ 60,000 ֆունտ ստեռլինգ դեռ մնում էր 1320-ականներին[305]։ Էդվարդն աշխատում էր շատ գանձապետների և ֆինանսական այլ պաշտոնյաների միջով, որոնցից քչերն էին երկար աշխատում հաճախակի ոչ պոպուլյար հարկերի միջոցով եկամուտներ հավաքելով և իր բռնագանձման իրավունքը օգտագործելու պատճառով[306]։ Նա նաև շատ վարկեր է վերցրել նախ Ֆրեսկոբալդի ընտանիքից, ապա նաև իր բանկիր Անտոնիո Պեսանյոյի միջոցով[306]։ Իր թագավորության ավարտին Էդուարդը մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում ֆինանսական գործերի նկատմամբ ՝ չվստահելով իր իսկ պաշտոնյաներին և ուղղակիորեն կրճատելով իր անձնական ծախսերը[307]։

Էդուարդը պատասխանատու էր իր դատավորների և պաշտոնատար անձանց միջոցով թագավորությունում արդարադատության իրականացման համար[308]։ Անհասկանալի է, թե որքանով է Էդուարդը անձնական շահագրգռվածություն ունեցել արդարադատության մեջ, բայց նա կարծես որոշ չափով ներգրավվել է իր թագավորության առաջին մասում, և ավելի շատ է անձամբ միջամտել 1322 թվականից հետո[309]։ Էդուարդը հիմնականում նախընտրում էր Հռոմեական իրավունք իր կառավարման ընթացքում, որով պաշտպանում էր իր մտերիմներին և սիրեցյալներին, ինչը քննադատության էր արժանանում Անգլիական ընդհանուր իրավունքի կողմնակիցներից[310]։ Էդուարդին նաև քննադատում էին, որ թույլ էր տվել Դեսպենսերներին օգտագործել թագավորական արդարադատությունը սեփական շահերի համար։ Դեսպենսերները իհարկե չարաշահել էին համակարգը, բայց ինչքան լայնորեն են դա արել, անհայտ է[311]։ Էդուարդի օրոք Անգլիայի տարածքում տարածված քաղաքական խառնաշփոթությունը, զինված խմբավորումների առկայությունը և բռնությունները ապակայունացնում էին շատ ազնվականների դիրքեր։ Իռլանդիայի մեծ մասը նույնպես վեր էր ածվել անարխիայի[312]։

Էդվարդի կառավարման ներքո խորհրդարանի կարևորությունն աճեց որպես քաղաքական որոշումներ կայացնելու և խնդրագրերին պատասխանելու միջոց[313]։ 1311 թվականից հետո խորհրդարանում բացի բարոններից մասնակցում էին ասպետները, որոնք հետագայում ձևավորեցին Անգլիայի համայնքների պալատը[314]։ Չնայած խորհրդարանը հաճախ ընդդիմանում էր նոր հարկերին, Էդուարդի ակտիվ ընդդիմությունը գալիս էր բարոններից, քան խորհրդարանից, չնայած բարոնները օգտագործում էին խորհրդարանի հանդիպումները իրենց քաղաքական պահանջների համար[315]։ Երկար տարիներ դրան դիմադրելուց հետո, Էդուարդը սկսեց միջամտել խորհրդարանին իր թագավորության երկրորդ կեսին՝ իր քաղաքական նպատակներին հասնելու համար[316]։

Արքունիք

խմբագրել
 
1575 թվականի քարտեզ, որում պատկերված է Թագավորի դահլիճը (ձախից մեջտեղում), հիմնադրված Էդուարդի կողմից

Էդվարդի արքունիքը շրջիկ էր՝ նրա հետ շրջելով երկրով մեկ[317]։ Երբ տեղակայված էր Վեստմինսթերյան պալատում, արքունիքը զբաղեցնում էր երկու դահլիճ, յոթ շինություն և երեք տաճար, փոքր սենյանկներով, սակայն շոտլանդական հակամարտության ժամանակ արքունիքը իր ժամանակի մեծ մասն անցակցրեց Յորքշիրում և Նորթումբրիայում[318]։ Արքունիքի սիրտը Էդուարդի թագավորական նստավայրն էր, որը բաժանված էր դահլիճից և շինությունից, նստավայրի մեծությունը տարբեր էր ժամանակի ընթացքում, սակայն 1317 թվականին այն 500 տեղանոց էր, ներառյալ ասպետներիը, սպասավորները, խոհանոցը և տրանսպորտային անձնակազմը[319]։ Նստավայրը շրջապատված էր մեծ քանակով պահակախմբերից, որոնք պաշտպանում էին տարբեր քրեական տարրերից[320]։

Երաժշտությունն ու մինետտրերը շատ տարածված էին Էդուարդի արքունիքում, իսկ որսը շատ ավելի քիչ կարևոր գործունեություն էր, նաև ասպետական իրադարձությունների վրա քիչ էր շեշտը դրվում[321]։ Էդուարդը հետաքրքրված էր շինություններով և նկարներով, սակայն քիչ հետաքրքրված գրական աշխատություններով, ինչը քիչ էր ֆինանսավորվում արքունիքի կողմից[322]։ Լայն տարածում ունեին ոսկյա և արծաթյա ձուլակտորները, զարդերը արքունիքում[323]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Kindred Britain
  5. Haines 2003, էջ. 3
  6. Prestwich 1988, էջեր. 13–14
  7. Prestwich 2003, էջ. 33
  8. Prestwich 2003, էջեր. 5–6
  9. Prestwich 2003, էջ. 38; Phillips 2011, էջ. 5; Given-Wilson 1996, էջեր. 29–30
  10. Prestwich 2003, էջ. 38; Phillips 2011, էջ. 5; Gillingham, John (2008 թ․ հուլիսի 11), «Hard on Wales», Times Literary Supplement, Times Literary Supplement, Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 25-ին, Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին
  11. Haines 2003, էջ. 25
  12. Haines 2003, էջ. 241
  13. 13,0 13,1 13,2 Brown 1988, էջ. 575
  14. Phillips 2011, էջ. 129; Prestwich 2003, էջեր. 30–31, 93–94
  15. Phillips 2011, էջեր. 33, 36
  16. Phillips 2011, էջեր. 35–36; Haines 2003, էջ. 3
  17. Coote 2000, էջեր. 84–86
  18. Phillips 2011, էջ. 39
  19. 19,0 19,1 Phillips 2011, էջ. 40
  20. 20,0 20,1 Phillips 2011, էջեր. 37, 47; Chaplais 1994, էջ. 5; Haines 2003, էջ. 4
  21. Phillips 2011, էջ. 48
  22. Phillips 2006, էջ. 226
  23. Phillips 2011, էջեր. 53–54
  24. Phillips 2011, էջեր. 55–57; Haines 2003, էջ. 11
  25. Phillips 2011, էջ. 60
  26. Hamilton 2006, էջեր. 5–6; Phillips 2011, էջ. 45
  27. Hamilton 2006, էջեր. 6–8
  28. Hamilton 2006, էջ. 8; Haines 2003, էջ. 7
  29. Phillips 2011, էջեր. 73–74
  30. Phillips 2011, էջեր. 37, 74; Hamilton 2006, էջ. 9
  31. :Hamilton 2006, էջ. 6; Phillips 2011, էջ. 40
  32. Prestwich 2003, էջ. 71; Phillips 2011, էջ. 41
  33. Phillips 2011, էջեր. 72–73; Prestwich 2003, էջ. 72
  34. Phillips 2011, էջ. 72; Prestwich 2003, էջ. 72
  35. Phillips 2011, էջ. 41; Haines 2003, էջ. 19
  36. Phillips 2011, էջ. 42
  37. 37,0 37,1 Phillips 2011, էջ. 43
  38. 38,0 38,1 Phillips 2011, էջեր. 77–78; Hallam & Everard 2001, էջ. 360
  39. Phillips 2011, էջեր. 78–79
  40. Phillips 2011, էջեր. 80–81; Rubin 2006, էջ. 30
  41. Brown 1988, էջ. 574
  42. Phillips 2011, էջեր. 81–82; Marshall 2006, էջ. 190
  43. Marshall 2006, էջեր. 198–199
  44. Phillips 2011, էջեր. 82–84
  45. Phillips 2011, էջեր. 85–87
  46. Phillips 2011, էջեր. 88–90
  47. Phillips 2011, էջեր. 91–93
  48. 48,0 48,1 Phillips 2011, էջեր. 94–95
  49. Phillips 2011, էջեր. 104–105
  50. Phillips 2011, էջեր. 95–96
  51. Phillips 2011, էջ. 107
  52. 52,0 52,1 Phillips 2011, էջ. 109
  53. Phillips 2011, էջեր. 109–111
  54. Phillips 2011, էջ. 96
  55. Phillips 2011, էջեր. 96–97
  56. Phillips 2011, էջեր. 96–97, 120; Chaplais 1994, էջ. 4
  57. Phillips 2011, էջեր. 112, 120–121
  58. Phillips 2011, էջեր. 120–121
  59. Phillips 2011, էջեր. 120–123; Haines 2003, էջեր. 20–21
  60. Ormrod 2006, էջ. 22; Haines 2003, էջեր. 20–21
  61. Ormrod 2006, էջեր. 23–25; Prestwich 2006, էջ. 70; Prestwich 2003, էջ. 72
  62. Prestwich 2006, էջ. 71; Phillips 2011, էջ. 101; Haines 2003, էջեր. 42–43
  63. Phillips 2011, էջ. 123
  64. 64,0 64,1 Phillips 2011, էջեր. 125–126
  65. Phillips 2011, էջեր. 126–127
  66. Phillips 2011, էջ. 129
  67. Phillips 2011, էջ. 131
  68. Phillips 2011, էջ. 132
  69. Phillips 2011, էջ. 133
  70. Chaplais 1994, էջեր. 34–41
  71. Brown 1988, էջեր. 574–575, 578, 584; Phillips 2011, էջեր. 131–134
  72. Phillips 2011, էջեր. 131–134
  73. Haines 2003, էջ. 52
  74. Phillips 2011, էջ. 135; Brown 1988, էջ. 574
  75. Phillips 2011, էջեր. 135, 139–140
  76. Phillips 2011, էջ. 140
  77. 77,0 77,1 Haines 2003, էջ. 61; Phillips 2011, էջ. 102
  78. Haines 2003, էջ. 93; Phillips 2011, էջ. 102
  79. Prestwich 2003, էջ. 74; Rubin 2006, էջ. 31
  80. Phillips 2011, էջեր. 135–137
  81. Phillips 2011, էջեր. 136–138
  82. Phillips 2011, էջեր. 144–146; Chaplais 1994, էջ. 44
  83. 83,0 83,1 Phillips 2011, էջեր. 146–147
  84. Phillips 2011, էջ. 146
  85. Phillips 2011, էջեր. 147–149
  86. Phillips 2011, էջեր. 149–150
  87. Phillips 2011, էջեր. 150–151
  88. Phillips 2011, էջ. 151
  89. Phillips 2011, էջեր. 152–153
  90. Phillips 2011, էջեր. 154–155
  91. Phillips 2011, էջեր. 156–157
  92. Phillips 2011, էջ. 155
  93. Phillips 2011, էջեր. 155, 157–158
  94. Phillips 2011, էջ. 158
  95. Phillips 2011, էջ. 159
  96. Phillips 2011, էջ. 160
  97. Phillips 2011, էջ. 161
  98. Phillips 2011, էջ. 161; Chaplais 1994, էջ. 68
  99. Phillips 2011, էջ. 162
  100. Phillips 2011, էջեր. 162–163
  101. Phillips 2011, էջ. 163
  102. Phillips 2011, էջեր. 163–164
  103. Phillips 2011, էջեր. 164–166
  104. Phillips 2011, էջ. 166
  105. Phillips 2011, էջեր. 167–170
  106. Phillips 2011, էջեր. 169–171
  107. Phillips 2011, էջ. 176; Haines 2003, էջ. 76
  108. Phillips 2011, էջեր. 177–178
  109. Phillips 2011, էջեր. 178–179, 182
  110. Phillips 2011, էջեր. 180–181
  111. Phillips 2011, էջեր. 182
  112. Phillips 2011, էջեր. 152, 174–175
  113. Phillips 2011, էջեր. 182, 276; Prestwich 2003, էջ. 77; Haines 2003, էջեր. 82–83, 87, 95
  114. Phillips 2011, էջեր. 182–184
  115. Phillips 2011, էջեր. 184–185; Chaplais 1994, էջ. 82
  116. Phillips 2011, էջեր. 186–187
  117. Phillips 2011, էջ. 187
  118. Phillips 2011, էջեր. 187–188
  119. Hamilton 1991, էջեր. 202–204
  120. Phillips 2011, էջ. 189; Haines 2003, էջեր. 86–87
  121. Phillips 2011, էջեր. 189–190
  122. Phillips 2011, էջեր. 190–191; Chaplais 1994, էջ. 88
  123. Phillips 2011, էջ. 241
  124. 124,0 124,1 Chaplais 1994, էջ. 89
  125. Chaplais 1994, էջ. 82; Phillips 2011, էջ. 192
  126. Phillips 2011, էջ. 191; Haines 2003, էջ. 86
  127. Phillips 2011, էջեր. 193–196, 199–200
  128. Phillips 2011, էջեր. 206–208
  129. Phillips 2011, էջեր. 207–920
  130. Phillips 2011, էջեր. 209–211
  131. Phillips 2011, էջեր. 210–211
  132. Phillips 2011, էջ. 213
  133. Phillips 2011, էջ. 214
  134. Phillips 2011, էջ. 217
  135. Phillips 2011, էջեր. 218–219; Prestwich 2003, էջ. 16
  136. Phillips 2011, էջեր. 225–226
  137. 137,0 137,1 Phillips 2011, էջեր. 223–224
  138. Phillips 2011, էջեր. 225–227; Haines 2003, էջ. 94
  139. Phillips 2011, էջեր. 223, 227–228
  140. Phillips 2011, էջեր. 228–229
  141. 141,0 141,1 Phillips 2011, էջ. 230
  142. 142,0 142,1 Phillips 2011, էջեր. 231–232
  143. 143,0 143,1 Phillips 2011, էջ. 232
  144. 144,0 144,1 Phillips 2011, էջ. 233
  145. Phillips 2011, էջեր. 233, 238
  146. Phillips 2011, էջեր. 239, 243
  147. Phillips 2011, էջեր. 246, 267, 276; Haines 2003, էջ. 104
  148. Phillips 2011, էջեր. 280, 282–283, 294; Tebbit 2005, էջ. 205
  149. Phillips 2011, էջեր. 308, 330; Haines 2003, էջ. 112
  150. Jordan 1996, էջ. 171; Phillips 2011, էջեր. 252–253
  151. Jordan 1996, էջ. 171; Phillips 2011, էջ. 253
  152. Jordan 1996, էջեր. 172–174
  153. Ormrod 2011, էջեր. 16–17
  154. Phillips 2011, էջեր. 248, 281, 329, 343–348
  155. Phillips 2011, էջեր. 343–348; Haines 2003, էջ. 97
  156. Phillips 2011, էջեր. 248, 253–54
  157. Phillips 2011, էջեր. 256–258
  158. Phillips 2011, էջեր. 247–248; Haines 2003, էջեր. 98–99
  159. Rubin 2006, էջեր. 17, 36; Phillips 2011, էջ. 328
  160. Phillips 2011, էջ. 277
  161. Tebbit 2005, էջ. 201
  162. Tebbit 2005, էջ. 205; Haines 2003, էջեր. 104–105
  163. Phillips 2011, էջ. 336
  164. Phillips 2011, էջեր. 372–378
  165. Haines 2003, էջեր. 121–123
  166. Phillips 2011, էջեր. 364–365
  167. Phillips 2011, էջեր. 365–366
  168. Phillips 2011, էջեր. 364, 366–367
  169. Phillips 2011, էջեր. 367–368
  170. Phillips 2011, էջեր. 374–375
  171. Phillips 2011, էջեր. 375–377
  172. Phillips 2011, էջեր. 376–377
  173. Phillips 2011, էջեր. 377–379; Jordan 1996, էջ. 84
  174. Phillips 2011, էջեր. 383–387
  175. Phillips 2011, էջ. 390; Haines 2003, էջեր. 128–129
  176. Phillips 2011, էջ. 394
  177. Phillips 2011, էջեր. 395–397
  178. 178,0 178,1 Phillips 2011, էջ. 397
  179. Phillips 2011, էջեր. 397–398
  180. Phillips 2011, էջեր. 399–400
  181. Phillips 2011, էջեր. 400–401
  182. Phillips 2011, էջեր. 403–404
  183. Phillips 2011, էջ. 404
  184. 184,0 184,1 Phillips 2011, էջեր. 406–407
  185. Phillips 2011, էջ. 408
  186. Phillips 2011, էջեր. 408–409; Haines 2003, էջ. 141
  187. Phillips 2011, էջեր. 410–411
  188. Phillips 2011, էջեր. 411–413; Haines 2003, էջ. 144
  189. Phillips 2011, էջ. 425
  190. Phillips 2011, էջ. 417
  191. Phillips 2011, էջ. 419; Haines 2003, էջ. 151
  192. Phillips 2011, էջեր. 423–425
  193. 193,0 193,1 193,2 Phillips 2011, էջեր. 426–427
  194. Phillips 2011, էջեր. 428–431
  195. Phillips 2011, էջ. 433
  196. Phillips 2011, էջեր. 423–433; Haines 2003, էջ. 148
  197. Phillips 2011, էջեր. 434–435; Haines 2003, էջ. 273
  198. Phillips 2011, էջեր. 440–442, 445
  199. Phillips 2011, էջեր. 445–446; Haines 2003, էջ. 157
  200. Phillips 2011, էջեր. 419–420
  201. Phillips 2011, էջեր. 438, 440–441
  202. Phillips 2011, էջեր. 455–456
  203. Phillips 2011, էջ. 456
  204. Phillips 2011, էջեր. 456–457
  205. Phillips 2011, էջեր. 461–462
  206. Haines 2003, էջեր. 274–275
  207. Phillips 2011, էջեր. 461, 464–465
  208. 208,0 208,1 Phillips 2011, էջ. 464
  209. Phillips 2011, էջ. 466
  210. Phillips 2011, էջ. 467
  211. Phillips 2011, էջ. 468
  212. Phillips 2011, էջ. 469
  213. Phillips 2011, էջ. 470
  214. Phillips 2011, էջեր. 470–471
  215. 215,0 215,1 Phillips 2011, էջ. 472
  216. Phillips 2011, էջեր. 472–473
  217. Phillips 2011, էջեր. 473–476
  218. Phillips 2011, էջ. 479
  219. Phillips 2011, էջեր. 485–486; Haines 2003, էջ. 169
  220. Doherty 2004, էջեր. 78–79
  221. Doherty 2004, էջեր. 74–75
  222. Doherty 2004, էջեր. 75–77
  223. Phillips 2011, էջեր. 437–438
  224. Doherty 2004, էջեր. 79–80
  225. Phillips 2011, էջեր. 488–489
  226. Phillips 2011, էջեր. 489–491; Haines 2003, էջ. 169
  227. Phillips 2011, էջ. 495
  228. Phillips 2011, էջեր. 491–492
  229. Phillips 2011, էջեր. 493–494
  230. Phillips 2011, էջեր. 493–494, 500–501
  231. Phillips 2011, էջեր. 500–501
  232. Phillips 2011, էջեր. 501–502
  233. Phillips 2011, էջ. 502
  234. Ruddick 2013, էջ. 205
  235. Haines 2003, էջեր. 160–164, 174–175
  236. Phillips 2011, էջեր. 501, 504
  237. Phillips 2011, էջ. 504
  238. Phillips 2011, էջեր. 503–504
  239. Phillips 2011, էջ. 505; Haines 2003, էջեր. 178–179
  240. Phillips 2011, էջեր. 506–507
  241. Phillips 2011, էջ. 508
  242. Phillips 2011, էջեր. 508–509
  243. Phillips 2011, էջեր. 510–511; Haines 2003, էջ. 181
  244. Phillips 2011, էջ. 512
  245. Phillips 2011, էջեր. 512–513; Haines 2003, էջ. 187
  246. Haines 2003, էջ. 181
  247. Phillips 2011, էջեր. 514–515
  248. Phillips 2011, էջեր. 515, 518
  249. Haines 2003, էջ. 186
  250. Phillips 2011, էջեր. 516–518
  251. Phillips 2011, էջ. 516
  252. Phillips 2011, էջեր. 520–522
  253. Phillips 2011, էջեր. 523–524
  254. Phillips 2011, էջեր. 524–525
  255. Phillips 2011, էջ. 526
  256. Phillips 2011, էջեր. 529–530
  257. Phillips 2011, էջ. 533
  258. Phillips 2011, էջ. 534; Haines 2003, էջ. 191
  259. Phillips 2011, էջ. 534
  260. Phillips 2011, էջ. 535; Haines 2003, էջեր. 191–192
  261. Phillips 2011, էջեր. 536, 539, 541
  262. Phillips 2011, էջեր. 542–543
  263. Phillips 2011, էջ. 541
  264. Phillips 2011, էջեր. 543–544
  265. Phillips 2011, էջեր. 546–547
  266. Phillips 2011, էջ. 547
  267. Phillips 2011, էջ. 548
  268. Ormrod 2004, էջ. 177
  269. Phillips 2011, էջեր. 572–576; Haines 2003, էջեր. 235–236
  270. Phillips 2011, էջ. 563
  271. Haines 2003, էջեր. 198–199
  272. Haines 2003, էջեր. 199–200
  273. Haines 2003, էջեր. 214–216
  274. Haines 2003, էջեր. 216–217
  275. Ormrod 2004, էջեր. 177–178
  276. Rubin 2006, էջեր. 55–56
  277. Burden 2004, էջ. 16
  278. Duffy 2003, էջ. 118; Burden 2004, էջեր. 18–19
  279. Duffy 2003, էջ. 118; Burden 2004, էջ. 19; Haines 2003, էջեր. 228–229
  280. Burden 2004, էջեր. 16–17, 25
  281. Burden 2004, էջեր. 25–27
  282. Duffy 2003, էջեր. 106, 119; Burden 2004, էջ. 21
  283. Duffy 2003, էջ. 119
  284. Duffy 2003, էջեր. 119, 122; «Edward II's Tomb», Gloucester Cathedral, 2014, Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին, Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին.
  285. Duffy 2003, էջ. 122; «Edward II Tomb», Gloucester Cathedral, 2014, Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին, Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին
  286. Duffy 2003, էջ. 122; Ormrod 2004, էջ. 179
  287. Duffy 2003, էջ. 123; Haines 2003, էջ. 232
  288. «Edward II Tomb», Gloucester Cathedral, 2014, Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 25-ին, Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին
  289. Rubin 2006, էջ. 55
  290. Prestwich 2003, էջ. 88; Phillips 2011, էջ. 562; Ormrod 2006, էջեր. 37–38; Mortimer 2004, էջեր. 191–194
  291. Ormrod 2006, էջեր. 37–39
  292. Mortimer 2004, էջեր. 193–194; Phillips 2011, էջ. 563
  293. Doherty 2004, էջեր. 185–188
  294. Doherty 2004, էջեր. 186–188
  295. Doherty 2004, էջ. 213
  296. Doherty 2004, էջեր. 189–208; Haines 2003, էջեր. 222–229
  297. Doherty 2004, էջեր. 213–217
  298. Weir 2006, էջեր. 285–291
  299. Mortimer 2005; Mortimer 2008, էջեր. 408–410
  300. Mortimer 2008, էջ. 408; Carpenter, David (2007 թ․ հունիսի 7). «What Happened to Edward II?». London Review of Books. Lrb.co.uk. էջեր 32–34. Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.
  301. Prestwich 2003, էջ. 73; Haines 2003, էջեր. 142, 164
  302. Chaplais 1994, էջեր. 2–3
  303. Given-Wilson 1996, էջեր. 31–33, 154
  304. Rubin 2006, էջ. 39
  305. Phillips 2011, էջ. 129; Prestwich 2003, էջեր. 93–94
  306. 306,0 306,1 Prestwich 2003, էջեր. 94–95; Phillips 2011, էջեր. 218–219
  307. Haines 2003, էջ. 164; Rubin 2006, էջ. 37
  308. Musson 2006, էջեր. 140–141
  309. Musson 2006, էջեր. 162–163
  310. Musson 2006, էջ. 157
  311. Musson 2006, էջեր. 159–160
  312. Haines 2003, էջեր. 148, 300–301; Rubin 2006, էջ. 50; Waugh 1991, էջ. 161
  313. Valente 1998, էջ. 868; Dodd 2006, էջեր. 165–166; Rubin 2006, էջեր. 50–52
  314. Dodd 2006, էջեր. 169, 172–173
  315. Dodd 2006, էջեր. 170–171, 175–177; Rubin 2006, էջ. 32
  316. Dodd 2006, էջեր. 180–182
  317. Prestwich 2006, էջ. 64
  318. Prestwich 2006, էջեր. 64–65; Rubin 2006, էջ. 33
  319. Prestwich 2006, էջ. 63
  320. Prestwich 2006, էջեր. 63, 65
  321. Prestwich 2006, էջեր. 69, 72
  322. Prestwich 2006, էջեր. 66–68
  323. Prestwich 2006, էջ. 69.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ II» հոդվածին։