Պորտսմութ
Պորտսմութ (անգլ.՝ Portsmouth), քաղաք և նշանավոր նավահանգիստ Անգլիայի հարավում, Լա Մանշի ափին։ Բնակչությունը՝ ▲248 440 մարդ (2016)[1]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Պորտսմութ | |||||
անգլ.՝ Portsmouth | |||||
| |||||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||||
Համայնք | Փորթսմութ | ||||
Մակերես | 40,25 կմ² | ||||
Բնակչություն | ▲248 440 մարդ (2016)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+0 | ||||
Հեռախոսային կոդ | 023 | ||||
Պաշտոնական կայք | portsmouth.gov.uk | ||||
| |||||
Տեղադրություն
խմբագրելՊորտսմութը գտնվում է Անգլիայի Հեմփշիր կոմսությունում, Ուայթ կղզու դիմաց, որից բաժանված է շատ նեղ Սոլենթ նեղուցով։ Պորտսմութ քաղաքի վարչական սահմանների մեջ է մտնում նաև Պորտսի կղզյակը, որի վրա տեղադրված է ռազմա-ծովային բազան և Թագավորական նավաշինարանը։ Այն միացված է Պորտսմութի հիմնական մասի հետ ավտոտրանսպորտային և երկաթուղային կամուրջներով։
Պատմություն
խմբագրելՊորտսմութի առաջացումը կապված է ծովի մակերևույթի իջեցման հետ։ Ծովի ետ քաշվելու արդյունքում Պորտչեստեր նախկին նավահանգիստը մնացել էր ծովեզրից հեռու և մինչև 1194 թվականը այդ շրջանում փաստորեն նավահանգիստ չկար։ Հաշվի առնելով Պորտսի և Ուայթ կղզիների հետ կայուն կապ պահպանելու ռազմավարական կարևորությունը, Անգլիայի թագավոր Ռիչարդ I-ը այդտեղ, ծովի ափին և Պորտսիի դիմաց, բնակավայր ստեղծեց և անմիջապես նրան շնորհեց որոշ արտոնություններ՝ նոր բնակիչներ հրապուրելու նպատակով։ Քաղաքի կարգավիճակ (borough) Պորտսմութին տրվեց 1627 թ. հրովարտակով, որն ուժի մեջ է ցայսօր (որոշ փոփոխություններով)։
Պորտսմութի հայտնի նավաշինարանը, որը բնակչության աշխատանքի հիմնական աղբյուրն է, կառուցվել է դեռ 1496 թ., երբ քաղաքն արդեն ռազմա-ծովային բազա էր։ 1698-ից սկսյալ նավաշինարանը զգալիորեն ընդլայնվել է, և այժմ զբաղեցնում է 120 հեկտար տարածություն։
Ժամանակակից քաղաքը
խմբագրելԲացի նավաշինական արդյունաբերությունից, Պորտսմութը նաև հայտնի է որպես տուրիստների զբոսավայր։ Քաղաքում պահպանվել են պատմական և ճարտարապետական նշանակություն ունեցող բազմաթիվ կառույցներ, այլ տեսարժան հուշարձաններ, այդ թվում՝ Գիլդհոլը (Պորտսմութի քաղաքապետարանի շենքը), Մայր Տաճարը (11-րդ դար), Սաութսիի դղյակը և, իհարկե, անգլիացի ականավոր գրող Չառլզ Դիքենսի ծննդյան վայրը։ Պորտսմութում է կայանված նաև Լորդ Նելսոնի հռչակավոր «Վիքթորի» ռազմանավը և նրան կից՝ Հաղթանակի թանգարանը։
Բնակչություն
խմբագրել
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Encyclopedia Britannica
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պորտսմութ» հոդվածին։ |