Հեմփշիր
Հեմփշիր (անգլ.՝ Hampshire. արտասանություն՝ [ˈhæmpʃɪər] կամ [ˈhæmpʃər]. /-ʃɪər/ ( )), արարողակարգային, ոչ մետրոպոլային և պատմական կոմսություն Մեծ Բրիտանիայում՝ Անգլիայի հարավում: Համարվում է թագավորական նավատորմի, բրիտանական բանակի և թագավորական օդուժի ծննդավայրը։ Մտնում է Հարավարևելյան Անգլիա տարածաշրջանի կազմի մեջ: Սահմանակից է Դորսեթ, Ուիլթշիր, Բերքշիր, Սուրեյ և Արևմտյան Սասեքս կոմսություններին: Զբաղեցնում է 3 769 քառակուսի կիլոմետր տարածք: Առավելագույն ձգվածությունը արևելքից արևմուտք 86 կիլոմետր է, հյուսիսից հարավ՝ 76 կիլոմետր[4]: Հեմփշիրը պատմական փաստաթղթերում և գրականության մեջ հաճախ հիշատակվում է Սաութհեմփտոնշիր[5], Հեմփտոնշիր[6] և Սաութհեմփտոնի կոմսություն անվանումներով[7]։ Վարչական կենտրոնը Ուինչեսթերն է, խոշորագույն բնակավայրը՝ Սաութհեմփտոնը, որը հայտնի է իր շատ կարևոր նավահանգստով: Նավահանգստային մյուս կարևոր քաղաքներն են Պորտսմութը, Գոսպորտը, որոնք նույնպես ընկած են Լա Մանշի ափին:
| |||||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||||
Կարգավիճակ | արարողական կոմսություն | ||||
Մտնում է | Հարավարևելյան Անգլիա[1] | ||||
Վարչկենտրոն | Վինչեսթեր | ||||
Ամենաբարձր կետ | Pilot Hill? | ||||
Բնակչություն | ▲1 857 824 մարդ (2021)[2] | ||||
Տարածք | 3769,2054 կմ² (2016)[3] | ||||
Սահմանակցում է | Ուայթ կղզի, Արևմտյան Սասեքս[1], Սըրրի[1], Բերկշիր, Ուիլտշիր և Դորսետ[1] | ||||
ISO 3166-2 կոդ | GB-HAM | ||||
hants.gov.uk/hcc/ | |||||
2022 թվականի տվյալներով կոմսության բնակչության թվաքանակը, առանց վարչականորեն նրա կազմից դուրս գտնվող, ինքնավար Սաութհեմփտոն և Պորտսմութ քաղաքների, եղել է 1.877.917. այդ ցուցանիշով Հեմփշիրը հինգերորդ տեղն է զբաղեցնում Անգլիայի կոմսությունների ցանկում[8]:
Հեմփշիրը հանրաճանաչ հանգստի գոտի է՝ ծովափնյա մի շարք հանգստավայրերով, Բյուլի գյուղում գտնվող շարժիչների թանգարանով, Նյու Ֆորեսթի և Սաութ Դաունսի ազգային պարկերով, որ ընդգրկում են կոմսության ընդհանուր տարածքի մոտավորապես 45%-ը: Հեմփշիրն ունի ծովային երկար ու հարուստ պատմություն. Անգլիայի երկու խոշորագույն նավահանգիստները՝ Սաութհեմփթոնը և Պորտսմութը, գտնվում են նրա կազմում: Կոմսությունը հայտնի է նաև որպես գրողներ Ջեյն Օսթինի ու Չարլզ Դիքենսի, ճարտարագետ Իզամբարդ Քինգդոմ Բրունելի, նշանավոր բուժքույր Ֆլորենս Նայթինգեյլի[9] բնօրրան: Երկար տարիներ Հեմփշիրում է ապրել Վաթեռլոոյի բեկումնային ճակատամարտում Նապոլեոն Բոնապարտի բանակին պարտության մատնած զորքի հրամանատարը՝ Վելինգտոնի առաջին դուքս Արթուր Ուելսլին[10]:
Հեմփշիրն իր նավահանգիստների շնորհիվ վճռորոշ ռազմական դեր է խաղացել 20-րդ դարի խոշոր կոնֆլիկտներում, ներառյալ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները:
Պատկերասրահ
խմբագրել-
Պորտսմութի նավահանգիստը
-
Ուինչեսթերի տաճարը
-
Սաութհեմփտոնի նավանորոգարանը
-
Հեմփշիր քրոնիքլ թերթի խմբագրատունը Ուինչեսթերում
-
Մայլսթոունս թանգարանում
-
Fratton Park մարզադաշտը Պորտսմութում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://data.ordnancesurvey.co.uk/doc/7000000000017765
- ↑ 2,0 2,1 https://www.citypopulation.de/en/uk/admin/
- ↑ 3,0 3,1 http://ons.maps.arcgis.com/home/item.html?id=a79de233ad254a6d9f76298e666abb2b
- ↑ «Map scales, handy facts, Hampshire» (engelsk). Geog.port.ac.uk. Արխիվացված է օրիգինալից 2011-09-17-ին. Վերցված է 13. maj 2011-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Grant, Russell (1989). The Real Counties of Britain (engelsk). Oxford: Lennard Publishing. էջ 61. ISBN 1-85291-071-2.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Cox, Thomas (1738). [[Magna Britannia]] (engelsk). Արխիվացված է օրիգինալից 2009-04-05-ին. Վերցված է 2024-08-20-ին.
{{cite book}}
: URL–wikilink conflict (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Encyclopædia Britannica, 1911. "Hampshire"
- ↑ «English Counties by Population and Area 2021/2022 – UK Population Data». populationdata.org.uk. 27 August 2021. Վերցված է 2022-01-15-ին.
- ↑ Wintle, Colin (1977). Around Historic Hampshire. Midas Books. ISBN 0-85936-092-X.
- ↑ Hibbert, Christopher (2010). Wellington: A Personal History. HarperCollins. ISBN 978-0-00-740694-4. Արխիվացված օրիգինալից 31 January 2020-ին. Վերցված է 26 December 2011-ին.
Գրականություն
խմբագրել- Хэмпшир // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978..
- Chisholm, Hugh, ed. (1911). . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 12 (11th ed.). Cambridge University Press. էջեր 902–905.
- Bullen, Michael et al. The Buildings of England: Hampshire (Winchester and the North). Yale, 2010. 978-0-300-12084-4
- Draper, Jo. 1990. Hampshire. Wimborne: Dovecote Press. 0-946159-82-3
- Pigot & Co's Atlas of the Counties of England, 1840. London: J Pigot & Co.
Արտաքին հղումներ
խմբագրել- Hampshire County Council website Արխիվացված 20 Հունվար 2019 Wayback Machine
- Images of Hampshire at the English Heritage Archive
- Further historical information and sources on GENUKI
- Графство на Би-Би-Си
- Статья о Хэмпшире на портале «Аделанта-инфо»
- Հեմփշիր հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)(անգլ.)
- Перепись населения Англии и Уэльса 2011 года.(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեմփշիր» հոդվածին։ |