Կազուս բելլի
Կազուս բելլի (լատին․՝ casus belli) - պատերազմի առիթ), տերմին միջազգային իրավունքում, որը գործածվում է XIX դարի վերջերից։ Այն պատերազմ հայտարարելու անմիջական ձևական առիթ է։ Օրինակ, Առաջին համաշխարհային պատերազմի համար Կազուս Բելլի էր ավստրիական թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը։ Ընդհանուր առմամբ սա մի իրադարձություն է, որը որևէ պետության կողմից պաշտոնապես հայտարարվում է (հնարավոր) պատերազմ սկսելու պատճառ։
Պատմական օրինակներ
խմբագրել- Ռուս-շվեդական պատերազմ (1788-1790) - 1788 թ․ ամռանը Շվեդիան դաշինք կնքեց Օսմանյան կայսրության հետ։ Շվեդայի համար Ռուսաստանի դեմ պատերազմ սկսելու առիթ օգտագործվեց սահմանին արհեստականորեն ստեղծված միջադեպը։
- Առաջին համաշխարհային պատերազմ - 1914 հունիսի 28-ին Սարաևոյում ավստրիական գահաժառանգի սպանությունը։
- Երկրորդ համաշխարհային պատերազմ - սահմանային վեճը գերմանացիների համար առիթ հանդիսացավ 1939 թ․ Լեհաստան ներխուժելու համար։
- Վեցօրյա պատերազմ - Եգիպտոսի կողմից Էյլաթի շրջափակումը։
- Իրաքյան պատերազմ (2003-2011) - Իրաքի միջուկային զենք ունենալու մասին ԱՄՆ-ի պնդումը։
- Հարավօսեթական պատերազմ (2008) - օգոստոսի 7-ին վրացիների կողմից Ցխինվալի մտնելը առիթ հանդիսացավ ռուսների համար ռազմական գործողություններին միջամտելու համար։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Bynkershoek, Cornelius van (2007). A Treatise on the Law of War. Lawbook Exchange. ISBN 1584775661.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 158)։ |