Ակիրա Կուրոսավա

Ճապոնացի կինոռեժիսոր

Ակիրա Կուրոսավա (ճապ.՝ 黒澤 明, մարտի 23, 1910(1910-03-23)[1][2][3][…], Սինագավա, Ճապոնական կայսրություն[4] - սեպտեմբերի 6, 1998(1998-09-06)[1][2][3][…], Սետագայա, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի նշանավոր ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Համաշխարհային կինոյի ամենանշանավոր ռեժիսորներից մեկը։ Կուրոսավան նկարահանել է 30 ֆիլմ իր ֆիլմարտադրության կարիերայի 57 տարիների ընթացքում։

Ակիրա Կուրոսավա
黒澤 明
Դիմանկար
Ծնվել էմարտի 23, 1910(1910-03-23)[1][2][3][…]
ԾննդավայրՍինագավա, Ճապոնական կայսրություն[4]
Մահացել էսեպտեմբերի 6, 1998(1998-09-06)[1][2][3][…] (88 տարեկան)
Մահվան վայրՍետագայա, Տոկիո, Ճապոնիա
ԳերեզմանAn'yō-in
Քաղաքացիություն Ճապոնիա և  Ճապոնական կայսրություն
Մայրենի լեզուճապոներեն
ԵրկերThe Hidden Fortress?, Ռասյոմոն, Յոթ սամուրայներ, Երազներ, Yojimbo?, Ran?, Ikiru? և Throne of Blood?
Մասնագիտությունկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, մոնտաժող, գրող, ռեժիսոր, պրոդյուսեր և նկարիչ
Աշխատանք1943-1993
ԱմուսինՅոկո Յագուչի
Պարգևներ և
մրցանակներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան Արվեստի և գրականության շքանշան Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Մշակույթի շքանշան Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»[7] «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ սպա[5][6]

Ռամոն Մագսայսայ պարգև

«Կապույտ ժապավեն» մրցանակ լավագույն ռեժիսորի համար

Կայսերական մրցանակ

[8]

մշակույթի վաստակավոր գործիչ

People's Honour Award?

Ասահի մրցանակ

Օսկար մրցանակ կինոարվեստում բացառիկ նվաճումների համար

[9]

Մաինիչի կինոմրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

Kinema Junpo Award for Best Film of the Year?

Մայնիտի կինոմրցանակ լավագույն ֆիլմի համար

Կապույտ ժապավեն մրցանակ լավագույն սցենարի համար

National Board of Review Awards 1951?

Ոսկե առյուծ

Կինեմա Յունգպո պարգև

Մայնիտի կինոմրցանակ լավագույն ֆիլմի համար

Կապույտ ժապավեն մրցանակ լավագույն սցենարի համար

Արծաթե առյուծ

Երկնագույն ժապավեն մրցանակ լավագույն ֆիլմի համար

Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի մրցանակ

Արծաթե արջ մրցանակ լավագույն բեմադրության համար

Մայնիտի կինոմրցանակ լավագույն ֆիլմի համար

Կապույտ ժապավեն մրցանակ լավագույն սցենարի համար

Երկնագույն ժապավեն մրցանակ լավագույն ֆիլմի համար

Մայնիտի կինոմրցանակ լավագույն ֆիլմի համար

Արծաթե ժապավեն լավագույն ոչ իտալերեն ֆիլմի համար

«Դավիդ դի Դոնատելլո» մրցանակ օտարերկրացի լավագույն ռեժիսորին

Prize of the French Critics' Union/Best Australian Film?

Hōchi Film Award for Best Picture?

Ոսկե արմավենի

«Սեզար» մրցանակ լավագույն օտարալեզու ֆիլմի համար

Երկնագույն ժապավեն մրցանակ լավագույն ֆիլմի համար

Մայնիտի կինոմրցանակ լավագույն ֆիլմի համար

Մաինիչի կինոմրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

Բրիտանական ակադեմիայի կինոմրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

Արծաթե ժապավեն լավագույն ոչ իտալերեն ֆիլմի համար

«Դավիդ դի Դոնատելլո» մրցանակ օտարերկրացի լավագույն ռեժիսորին

Երկնագույն ժապավեն մրցանակ լավագույն ֆիլմի համար

Մայնիտի կինոմրցանակ լավագույն ֆիլմի համար

Մաինիչի կինոմրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

Amanda Award for Best Foreign Feature Film?

«Դավիդ դի Դոնատելլո» մրցանակ օտարերկրացի լավագույն ռեժիսորին

BAFTA մրցանակ ոչ անգլերեն լավագույն ֆիլմի համար

Կիոտո մրցանակ արվեստի և փիլիսոփայության բնագավառում

[10]

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

Mainichi Film Award for Best Screenplay?

Mainichi Film Award for Best Screenplay?

Fukuoka Asian Culture Prize?

Օսկար

Արծաթե արջ

Դավիդ դի Դոնաթելլո

և

Սեզար

ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներԿազուկո Կուրոսավա և Hisao Kurosawa?
ԿայքIMDb-ում էջ
Ստորագրություն
Изображение автографа
 Akira Kurosawa Վիքիպահեստում

Կուրոսավան մուտք գործեց ճապոնական ֆիլմարտադրություն 1936 թվականին։ Երկար տարիներ որպես ռեժիսորի օգնական և սցենար գրող աշխատելուց հետո, նա առաջին անգամ հանդես եկավ որպես ռեժիսոր 1943 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, Սանշիրո Սուգատա (Ձյուդո Սագա) մարտական ֆիլմով։ Պատերազմից հետո քննադատորեն ընդունվեց «Հարբած հրեշտակը» ֆիլմը (1948), որում Կուրոսավան գլխավոր դեր է տալիս նախկինում ճանաչում չունեցող դերասան Տոսիրո Միֆունեին և ամրապնդում է ռեժիսորի համբավը` որպես ամենակարևոր ֆիլմ արտադրողներից մեկը Ճապոնիայում։ Այս երկուսը հետագայում համագործակցելու էին ևս 15 ֆիլմերում։ Կուրոսավայի կինը` Յոկո Յագուչին, ևս մի դեր է խաղացել նրա ֆիլմերից մեկում։

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1910 թ. մարտի 23-ին Տոկիոյում։ Կուրոսավան Իսամու և Սիմի Կուրոսավաների ընտանիքի ամենափոքր՝ 8-րդ երեխան էր։ Դեռ վաղ մանկությունից նա տարվում է մշակույթով, և նույնիսկ նրա «Սեյբուցու» կտավը տեղ է գտնում «Նիկա-տեն» ցուցահանդեսում 1928 թվականին։ 1928–1935 թթ-ին սովորել է «Կիոկա» համալսարանում, ապա Արվեստի ակադեմիայում (Տոկիո)։

Չկարողանալով ընդունվել քոլեջ՝ Կուրոսավան 20 տարեկանում որոշում է մտնել կինոյի աշխարհ և սկսում է աշխատել ռեժիսոր Կաձիրո Յամամոտոյի մոտ որպես օգնական «Ֆոտոքիմիական լաբորատորիա» կինոընկերությունում, որը հետագայում կոչվեց «Տոհո»։ 7 տարի անց նա հնարավորություն է ունենում մասնակցել «Ձյուդոյի հանճարը» ֆիլմի նկարահանումներին, որի սցենարի հեղինակը հենց ինքն էր։ Ֆիլմում պատմվում է երկրում ձյուդոյի զարգացման մասին։ Դրան հաջորդում են ևս 10 նմանօրինակ ֆիլմեր, որոնցից «Հարբած հրեշտակը» ֆիլմում նկարահանվում է Տոսիրո Միֆունեն, ով հետագայում դառնում է Կուրոսավայի սիրած դերասանը և նկարահանվում է նրա շատ ֆիլմերում։

Ռեժիսորական գործունեությունն սկսել է 1943 թվականից։ 1943 թվականին նա նկարահանում է «Սուգատա Սանսիրո»՝ իր առաջին ինքնուրույն գործը։ Համաշխարհային ճանաչման է արժանացել նրա «Ռասյոմոն» կինոնկարը (1950 թ., ըստ Ռ. Ակուտագավայի պատմվածքի), որը Վենետիկում պարգևատրվեց «Ոսկե առյուծ» մրցանակով։ Կուրոսավայի կինոնկարներից են՝ «Ապուշ» (1951 թ., ըստ Դոստոևսկու), «Ապրել» (1952 թ.), «Յոթ սամուրայներ» (1954 թ.), «Խարդավանքների դղյակը» (1957 թ., ըստ Շեքսպիրի «Մակբեթ»-ի), «Հատակում» (1957 թ., ըստ Գորկու), «Թիկնապահ» (1961 թ.), «Կարմիր մորուք» (1965 թ., ըստ Ս. Յամամոտոյի)։ Ձևով կատարյալ՝ իր խոր հոգեբանական ֆիլմերում Կուրոսավան հաստատում է մարդասիրական բարձր գաղափարներ, հանդես գալիս սոցիալական անարդարության և պատերազմի դեմ։ Կինոարվեստի արտահայտչամիջոցները նորարարությամբ օգտագործող և հարստացնող նրա ստեղծագործությունը նոր փուլ է եղել ճապոնական կինոյի զարգացման մեջ։ 1971 թվականին մոսկովյան կինոփառատոնում Կուրոսավան ցուցադրեց իր, արտամրցույթային, «Տրամվայի անիվների թխկոցի ներքո» կինոնկարը, որը պատմում է ճապոնական մի փոքր քաղաքի «հատակի բնակիչների» կյանքի մասին։ 1974 թվականին Կուրոսավան «Մոսֆիլմ» կինոստուդիայում նկարահանեց իր քսանվեցերորդ՝ «Դերսու Ուզալա» ֆիլմը։ Կինոնկարի հենքը ռուս նշանավոր գրող, ճանապարհորդ և հետազոտող Վլ. Արսենևի հուշագրությունն է։ 1975 թվականին մոսկովյան կինոփառատոնում «Դերսու Ուզալա» ֆիլմն արժանացավ ոսկե մրցանակի։ Միևնույն ժամանակ որպես 1975 թվականի արտասահմանյան լավագույն կինոֆիլմի «Դերսու Ուզալան» պարգևատրվեց ամերիկյան «Օսկար» մրցանակով։ Կուրոսավան «Օսկար» մրցանակին արժանացավ երկրորդ անգամ։ 1980 թվականին Կաննի փառատոնում Կուրոսավայի «Ռազմիկի ստվերը» կինոնկարը նույնպես արժանացավ «Ոսկե արմավենի» գլխավոր մրցանակի։

Կյանքի վերջին տարիներին Կուրոսավան մտերմություն էր անում հոլիվուդյան նշանավոր ռեժիսորներ Սթիվեն Սփիլբերգի և Մարտին Սկորսեզեի հետ։ Ի դեպ Սկորսեզեն նկարահանվել է Վինսենթ վան Գոգի դերում Կուրոսավայի «Երազները» ֆիլմում (1990 թ.)։ 1985 թվականին նրա սցենարով Անդրեյ Կոնչալովսկին նկարահանել է «Փախստական գնացքը» ֆիլմը։

Ակիրա Կուրոսավան մահացել է 1998 թվականի սեպտեմբերի 6-ին, 88 տարեկան հասակում։

Մրցանակներ

խմբագրել

Կուրոսավան ստեղծել է շատ կուլտային ֆիլմեր, որոնք արժանացել են բազմաթիվ մրցանակների տարբեր երկրների կինոակադեմիաների կողմից։

Ընդհանուր թվով ստացել է 63 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 17-ի։ Նրա ֆիլմերից երկուսը՝ «Ռասյոմոն» և Սովետական Միության կինեմատոգրաֆիստների հետ համատեղ նկարահանած «Դերսու Ուզալա» արժանացել են «Օսկար» մրցանակի Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար անվանակարգում։ Նրա «Յոթ սամուրայներ» ֆիլմը գլխավորում է 2010 թվականին «Empire» ամսագրի կողմից հրապարակված բոլոր ժամանակների ոչ անգլալեզու լավագույն 100 ֆիլմերի ցանկը, իսկ 250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի)ի ցանկում 13-րդն է (2011 թվականի օգոստոսի 4-ի դրությամբ։)

Ազդեցությունը այլ ֆիլմերում

խմբագրել

Նրա ստեղծագործությունները մեծ ազդեցություն են ունեցել համաշխարհային կինեմատոգրաֆիայի վրա, նրա ֆիլմերի հիման վրա նկարահանվել են հոլիվուդյան շատ նշանավոր ֆիլմեր, որոնցից են՝

Ֆիլմագրություն

խմբագրել

31 ֆիլմի ռեժիսոր է, 71 ֆիլմի սցենարիստ, 11 ֆիլմի պրոդյուսեր։ Եվս 24 ֆիլմում աշխատել է որպես ռեժիսորի օգնական։

Ռեժիսորական ֆիլմերն են.

Տարին Անվանումը Օրիգինալ անվանումը
1943 «Ձյուդոյի հանճարը» 姿三四郎
1944 «Ամենագեղեցիկները» 一番美しく
1945 «Ձյուդոյի հանճարը 2» 續姿三四郎
«Վագրի պոչի վրայով գնացողը» 虎の尾を踏む男達
1946 «Վաղվա օրը արարողները»
«Առանց մեր երիտասարդության տարիները զղջալու» わが青春に悔なし
1947 «Մի գեղեցիկ կիրակի» 素晴らしき日曜日
1948 «Հարբած հրեշտակը» 酔いどれ天使
1949 «Խաղաղ մենամարտ» 静かなる決闘
«Անտուն շունը» 野良犬
1950 «Սկանդալ» 醜聞
«Ռասյոմոն» 羅生門
1951 «Ապուշը» 白痴
1952 «Ապրել» 生きる
1954 «Յոթ սամուրայներ» 七人の侍
1955 «Ես ապրում եմ վախի մեջ» 生きものの記録
1957 «Գահն արյունի մեջ» 蜘蛛巣城
Հատակում どん底
1958 «Երեք սրիկա փակ ամրոցում» 隠し砦の三悪人
1960 «Վատերը հանգիստ են քնում» 悪い奴ほどよく眠る
1961 «Թիկնապահը» 用心棒
1962 «Խիզախ սամուրայը» 椿三十郎
1963 «Դրախտ և դժոխք» 天国と地獄
1965 «Կարմիր մորուք»ը 赤ひげ
1970 «Տրամվայի անիվների ձայնի տակ» どですかでん
1975 «Դերսու Ուզալա» デルス・ウザーラ
1980 «Ռազմիկի ստվերը» 影武者
1985 «Ռան»
1990 «Երազները»
1991 «Օգոստոսյան ռապսոդիա» 八月の狂詩曲
1993 «Դեռ ոչ» まあだだよ

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Donald Richie The Films of Akira Kurosawa. - Third edition. - Berkley, Los Angeles, London։ University of California Press, 1998. - ISBN 0-520-22037-4
  • Юткевич С. И. Маски Акиры Куросавы // Шекспир и кино. - М.։ Наука, 1973. - С. 114-121.

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 31  
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակիրա Կուրոսավա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակիրա Կուրոսավա» հոդվածին։