Ակտիվություն (այլ կիրառումներ)
Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ
(Վերահղված է Ակտիվությունից)
Ակտիվություն
- քիմիայում (α), լուծույթներում նյութերի հատկությունները բնորոշող մեծություն։ Իդեալական լուծույթների համար ստացված առնչություններն իրական լուծույթների, հատկապես ուժեղ էլեկտրոլիտների նկատմամբ կիրառելի դարձնելու նպատակով առաջարկվել է կոնցենտրացիան՝ C, փոխարինել ակտիվությունով՝ α=γC (Գ. Լյուիս, 1907)։
γ-ն ակտիվության գործակիցն է։ Իդեալական լուծույթների համար γ=1։ Իրական լուծույթներում α≠C, քանի որ այնտեղ մասնիկները փոխազդվում են (այստեղ կարևոր դեր ունի նրանց էլեկտրաստատիկ փոխազդեցությունը)։ Ակտիվությունը կախված է լուծույթի բնույթից, բաղադրությունից, ջերմաստիճանից և ճնշումից (հատկապես՝ գազերում)։ Ակտիվությունով որոշում են փորձով։
- Ֆիզիկայում, ռադիոակտիվ տրոհումների թիվը ժամանակի միավորում, չափվում է կյուրիով և ոեզերֆորդով։
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 232)։ |