Ահաբեկչություն Կրոկուս սիթի հոլում

Կրոկուս սիթի հոլում տեղի ունեցած ահաբեկչություն, անհայտ անձանց կողմից իրականացված ահաբեկչություն, որը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 22-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ին, Կրասնոգորսկի Կրոկուս սիթի հոլում՝ նախքան «Պիկնիկ» խմբի համերգի մեկնարկը[9]։

Ահաբեկչություն Կրոկուս սիթի հոլում
Ահաբեկչության ենթադրյալ մեղավորները
Տեսակհամակարգված ահաբեկչական հարձակում, զանգվածային կրակոցներ, զանգվածային սպանություն և հրդեհ
Երկիր Ռուսաստան
Գրոհի վայրԿրասնոգորսկ
ՏեղադրանքԿրոկուս Սիթի[1] և Կրոկուս Սիթի Հոլ[2]
Գրոհի նպատակԿրոկուս Սիթի Հոլ և Խաղաղ բնակչություն
Տարեթիվմարտի 22, 2024-մարտի 22, 2024 մարտի 22, 2024[3]
ԶենքՄոլոտովի կոկտեյլ, Kalashnikov rifle?, Ատրճանակ և դանակ[4]
Զոհվածներ144 մարդ[5]
Վիրավորներ360[6]
Ահաբեկիչների քանակ4[7][8]
 Crocus City Hall attack Վիքիպահեստում

ՌԴ ԱԳՆ-ն տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն։ Այս հարձակումը Ռուսաստանում վերջին 20 տարվա ընթացքում ամենամեծ ահաբեկչությունն է՝ Բեսլանի ահաբեկչությունից հետո։ Մարտի 24-ը Ռուսաստանում հայտարարվեց համազգային սգո օր։

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության Աֆղանստանի մասնաճյուղը՝ Վիլայաթ Խորասանը։ Հարձակմանը մասնակցած ահաբեկիչների ստույգ թիվը պաշտոնապես հայտնի չէ, սակայն, նախնական տվյալներով, հնարավոր է՝ լինի դրանցից մոտ հինգը, հնարավոր է ավելի շատ։ Հաղորդվել է, որ բերման է ենթարկվել 11 մարդ, այդ թվում՝ չորս ահաբեկիչ։

Նախապատմություն

խմբագրել

Ահաբեկչության վայր

խմբագրել

Կրակուսը համերգասրահ է Կրասնոգորսկում, որը գտնվում է Crocus բիզնես կենտրոնի տարածքում։ Բացվել է 2009 թվականի հոկտեմբերի 25-ին։ Այն պատկանում է ռուս ձեռնարկատեր Արազ Ագալարովի «Crocus Group» հոլդինգին։ Կառուցվել է Crocus Group նախագծի համաձայն՝ տեխնիկական աջակցությամբ։ Յոթ հարկանի շենքն ունի ավելի քան 38000 մ² ընդհանուր օգտագործման տարածք։ Սրահի սովորական տարողությունը 6200 մարդ է, առավելագույնը՝ 9500 մարդ (դրան կարելի է հասնել, եթե տաղավարներում պարահրապարակ լինի)։ Օբյեկտի անվտանգությունն ապահովել է մասնավոր պահնորդական Crocus Profi LLC ընկերությունը։

Ահաբեկչության նախազգուշացումներ

խմբագրել

2024 թվականի մարտի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը նախազգուշացրել է Մոսկվա և Մոսկվայի մարզ այցելող զբոսաշրջիկներին առաջիկա 48 ժամվա ընթացքում չմասնակցել հանրային միջոցառումներին և ամբոխներին՝ ահաբեկչական հարձակումների հավանականության պատճառով[10]։

2024 թվականի մարտի 19-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «բացահայտ շանտաժ» է անվանել Ռուսաստանում հնարավոր ահաբեկչությունների մասին նախազգուշացումները[11]։

Հարձակման ժամանակագրություն

խմբագրել
 
Կրոկուս սիթի հոլը 2013 թվականին:

2024 թվականի մարտի 22-ին Կրոկուս հոլում նախատեսված է եղել Պիկնիկ խմբի համերգը սիմֆոնիկ նվագախմբի հետ, վաճառվել է ավելի քան 6000 տոմս[12][13]։

Մոսկվայի ժամանակով ժամը 19:55-ին[14]՝ համերգի մեկնարկից քիչ առաջ[15], մարդատար ավտոմեքենան մոտեցել է համերգասրահի գլխավոր մուտքի մոտ, որտեղից մի քանի հոգի դուրս են եկել և ավտոմատներից կրակ բացել։ Գնդակահարելով մուտքի մոտ կանգնած պահակներին և մարդկանց[14]՝ ահաբեկիչները սկսել են կրակել ճեմասրահում գտնվող հանդիսատեսների վրա[16]։ Ժամը 20:03-ին հարձակվողները հասել են դահլիճ[14]։ Այնտեղ նրանք կրակել են մարդկանց վրա, իսկ բենզինի տարաներով սկսել են այրել աթոռները[16][17]։ Հարձակումը տեւել է ընդհանուր առմամբ 18 րոպե[14]։ «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, վկայակոչելով օպերատիվ ծառայությունների նախնական տվյալները, հայտնում է, որ հարձակվողները եղել են երկուսից հինգը[18]։

Ահաբեկչության մասին առաջին հաղորդագրությունները հայտնվել են Մոսկվայի ժամանակով ժամը 20:01-ին բլոգեր Պավել Շամպանովի Տելեգրամյան ալիքում, որը, պարզվեց, եղել է իրադարձությունների ականատես[19]։ Այնուհետև ժամը 20:16[20]-ի սահմաններում լուրերը սկսել են հայտնվել այնպիսի լրատվական ալիքներով, ինչպիսիք են Baza, Topor, Topor Live և Moscow Live:

ՌԿԲ-ն հայտնել է, որ երկու պայթյուն է լսվել[21]։

«Զգուշացում, լուրեր» հրապարակումը ժամը 20:44-ին հայտնել է, որ շենքում տանիքը սկսել է փլվել, և հրշեջները չեն կարողացել մարել կրակը մինչև հատուկ նշանակության ջոկատի ժամանումը։ Հրատարակության թղթակիցը հայտնել է երկրորդ պայթյունի մասին[22][23]։

Նախնական տվյալներով՝ զոհվել է ավելի քան 150 մարդ[24], ավելի քան 145-ը՝ վիրավորվել։ Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ մարտի 23-ի դրությամբ բժիշկները 16 տուժածի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, ևս 44 հոգու վիճակը ծանր է[25]։ Ընդհանուր առմամբ 107 տուժած գտնվում է Մոսկվայի և Մոսկվայի շրջանի հիվանդանոցներում։

Ժամը 22:00-ին հաղորդվել է, որ ահաբեկիչները դիմել են փախուստի[26]։ «Կոմերսանտ» և «ՌԻԱ Նովոստի» հրատարակությունները հայտնել են, որ հարձակման մասնակիցները, հեռացել են սպիտակ Renault Symbol մեքենայով[21]։ Ըստ Baza-ի, Մոսկվայի և մերձակա շրջանների իրավապահ մարմինները տեղեկություն են ստացել այս մեքենայի մասին[27]։

Հետագա իրադարձություններ

խմբագրել

Մոսկվայի ժամանակով ժամը 21:00-ին Կրոկուսի շենքում բռնկված հրդեհի մակերեսը գնահատվել է մինչև 3000 քմ[28]։ Մոսկվայի ժամանակով ժամը 23:19-ին ՌԴ ԱԻՆ-ը հրդեհի տարածքը գնահատել է ավելի քան 12900 մ²[29]։ Շենքը տանիքը մասնակի փլուզվել է, իսկ վերին հարկն ամբողջությամբ այրվել է։ Նախնական վնասը կազմում է առնվազն 10 միլիարդ ռուբլի[30]։ Մոսկվայի ժամանակով 00:56-ին ՌԴ ԱԻՆ-ը հայտարարել է, որ հրդեհը տեղայնացվել է[31]։ Դեպքի վայր է ժամանել շտապօգնության 70 բրիգադ[32]։ Այրվող շենքի վրա ուղղաթիռները 160 տոննա ջուր են լցրել[33]։ Ընդհանուր առմամբ, ահաբեկչությունից հետո աշխատանքներին ներգրավվել է 719 մասնագետ և 213 միավոր տեխնիկա[34]։ Հրդեհից դահլիճն ամբողջությամբ ավերվել է, փրկարարները սկսել են սղոցել և ապամոնտաժել ողջ մնացած մետաղական կոնստրուկցիաները[35]։ Մոսկովյան ժամանակով ժամը 6:00-ին մոտ կրակը մարելուն մասնակցած ուղղաթիռներն ավարտել են իրենց աշխատանքը, սակայն շենքի ներսում դեռ այրման օջախներ են եղել[33]։

«Ռոսավիացիան» և «Ռուսական երկաթուղիները» հայտարարել են անվտանգության միջոցառումների ուժեղացման մասին[36][37]։ Տրանսպորտային օբյեկտներում ներդրվել է պաշտպանության առավելագույն աստիճան[38][39]։ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում շտապ ընդհատվել են մի շարք համերգներ, մի քանի առեւտրի կենտրոնների այցելուներ տարհանվել են[40]։ Այս քաղաքներում, ինչպես նաև Ռուսաստանի այլ շրջաններում չեղյալ են հայտարարվել առաջիկա հանգստյան օրերին նախատեսված բոլոր զանգվածային, մշակութային և սպորտային միջոցառումները։ Նաև որոշ ուսումնական հաստատություններում շաբաթօրյա պարապմունքները չեղարկվել են կամ տեղափոխվել հեռավար ուսուցման[41][42]։ Սանկտ Պետերբուրգի բուսաբանական այգին հայտարարել է իր փակման մասին առաջիկա երկու օրերի ընթացքում ահաբեկչության պատճառով։ Կարմիր հրապարակն ամբողջությամբ շրջափակվել է։

 
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի այցը Բոտկինի հիվանդանոց:

Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության փաստով Կրոկուսի վրա հարձակման դեպքի առթիվ (ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդված)[43]։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել ԱԴԾ, ՆԳՆ, Քննչական կոմիտեի և Ռուսաստանի գվարդիայի ղեկավարների հետ, որոնք նրան զեկուցել են ահաբեկչության հետաքննության ընթացքի մասին[44]։

2024 թվականի մարտի 23-ին Մոսկվայի մարզի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ավելի քան 60 մահացածների թվում երեք երեխա կա[45][21]։ Ավելի ուշ հրապարակվեց 41 մահացածների ցուցակը[46][47]։

Պատասխանատվություն

խմբագրել

Իսլամական «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հայտարարությունը հրապարակվել է իր կից Amaq լրատվական գործակալությունում, որում ԻՊ-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը՝ ասելով, որ ահաբեկիչները «անվտանգ նահանջել են իրենց բազաները»[48][49][50]։ Ամերիկացի պաշտոնյաները հայտնել են, որ իրենք ունեն հետախուզական տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ «Վիլայաթ Խորասանը» (ISIS-K), «Իսլամական պետության» մասնաճյուղը, որն ակտիվ է Աֆղանստանում, Պակիստանում և Իրանում, հարձակում է ծրագրում Մոսկվայում[51]։ Soufan Center-ի անկախ վերլուծական կենտրոնից Քոլին Քլարկը բացատրել է, որ Ռուսաստանը որոշ ժամանակ եղել է խմբավորման ուշադրության կենտրոնում՝ ասելով, որ «ISIS-K-ն վերջին երկու տարիներին ֆիքսված է եղել Ռուսաստանի վրա՝ հաճախ քննադատելով Պուտինին իր քարոզչության մեջ»։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Президент получает информацию о происходящем в «Крокус Сити Холле» и принимаемых в этой связи мерах (ռուս.) — 2000.
  2. Что известно о стрельбе в «Крокус Сити Холле» (ռուս.)М.: 1998.
  3. 3,0 3,1 https://novayagazeta.eu/articles/2024/03/22/at-least-12-reportedly-killed-in-shooting-at-moscow-concert-hall-en-news — 2024.
  4. 'Kill them and have no mercy': ISIS release 90-seconds of horror in sick selfie film showing terror attack on Moscow's Crocus City Hall that slaughtered 140 people - as US rebuts Putin's claims of a Ukraine link, declaring 'Ukraine had no involvement' // Daily MailDMG Media, 1896. — ed. size: 1648853 — ISSN 0307-7578
  5. The number of victims of the terrorist attack in Crocus has increased — 2024.
  6. Число пострадавших при теракте в "Крокус сити холле" возросло до 360 — 2024.
  7. Директор ФСБ доложил Президенту о задержании террористов, участвовавших в атаке на «Крокус Сити Холл»
  8. Gunmen kill 133 at Crocus City Hall in Moscow attack
  9. «Семь стран предупредили об угрозе терактов в России». DW (ռուսերեն). 08.03.2024. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 23-ին.
  10. «Латвия, Южная Корея, Швеция и Канада присоединились к предупреждению США и Великобритании о вероятности терактов в РФ в ближайшие 48 часов». The Insider (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 23-ին.
  11. «U.S. Warned About Possible Moscow Attack Before Concert Hall Shooting». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 23-ին.
  12. «Пикник – В Москве – SOLD OUT!». piknik.info (ռուսերեն). Сайт группы «Пикник». 2024 թ․ մարտի 23. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 23-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 20 (օգնություն)
  13. «Чемпионат и первенство России по танцевальному спорту стартовали в МВЦ «Крокус Экспо»». fdsarr.ru. fdsarr.ru. 2024 թ․ մարտի 23. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 23-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 Резанова-Яцкевич, Екатерина (2024 թ․ մարտի 23). «Раскрыта точная хронология теракта в «Крокусе»». Газета.ru. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 23-ին.
  15. «В концертном зале «Крокус Сити Холл» на концерте группы «Пикник» произошла стрельба». Meduza (ռուսերեն). 2024 թ․ մարտի 22. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 22-ին.
  16. 16,0 16,1 ««Они сразу начали расстреливать зрителей. Валили всех в упор». Что говорят очевидцы о теракте в «Крокус Сити Холле»». Новая газета Европа. 23 марта 2024. Վերցված է 2024 թ․ մարտի 23-ին.
  17. «Теракт в московском «Крокус Сити Холле». Вооруженные нападающие расстреляли людей в упор, сообщается о десятках погибших». The Insider (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 23-ին.
  18. «На Crocus City Hall напали до пяти человек с оружием». Interfax.ru (ռուսերեն). 2024 թ․ մարտի 22. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 22-ին.
  19. «Сотрудники московского СОБР и ОМОН подняты по тревоге и направляются в "Крокус сити холл"». tass.ru. Վերցված է 2024 թ․ մարտի 22-ին.
  20. «Теракт в «Крокус Сити Холл»: хронология событий, пострадавшие и нападавшие». 78.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 23-ին.
  21. 21,0 21,1 21,2 «Witnesses recount 'terrorists shooting people'». BBC News (բրիտանական անգլերեն). 2024 թ․ մարտի 22. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 23-ին.
  22. «Второй взрыв» (русский). Осторожно, новости. 2024 թ․ մարտի 22. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  23. «Обрушение кровли» (русский). Осторожно, новости. 22 марта 2024 года. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. «What's the latest?». BBC News (բրիտանական անգլերեն). 2024 թ․ մարտի 22. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 23-ին.
  25. «В Минздраве заявили, что состояние 16 пострадавших в "Крокусе" крайне тяжелое». TACC. Վերցված է 2024 թ․ մարտի 23-ին.
  26. «Baza: Четыре преступника могли скрыться после стрельбы в «Крокус Сити Холле» – силовики проверяют информацию». БИЗНЕС Online (ռուսերեն). 2024 թ․ մարտի 22. Վերցված է 2024 թ․ մարտի 22-ին.
  27. «РИА Новости: участники нападения на «Крокус Сити Холл», предположительно, скрылись на белом автомобиле «Рено»». Meduza. 2024 թ․ մարտի 23. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 23-ին.
  28. «Площадь пожара в Crocus City Hall может составлять до 3 тыс. квадратных метров». Интерфакс (ռուսերեն). 2024 թ․ մարտի 22. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 22-ին.
  29. «Площадь пожара в «Крокус Сити Холле» превысила 12 тысяч квадратных метров». Парламентская газета (ռուսերեն). 2024 թ․ մարտի 23. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 23-ին.
  30. «Ущерб имуществу «Крокус Сити Холла» от пожара оценивается в 10 млрд рублей». Коммерсантъ (ռուսերեն). 2024 թ․ մարտի 22. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 22-ին.
  31. «МЧС сообщило о локализации пожара в "Крокус сити холле"». ТАСС. Վերցված է 2024 թ․ մարտի 22-ին.
  32. «Теракт в «Крокус Сити Холле» под Москвой. Десятки погибших и более 100 пострадавших. Главное к этому моменту». Новая газета Европа. 2024 թ․ մարտի 23. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 23-ին.
  33. 33,0 33,1 «Теракт в "Крокус сити холле". Факты». TACC. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 22-ին.
  34. «МЧС начало разбор завалов в «Крокусе» после теракта». РБК (ռուսերեն). 2024 թ․ մարտի 23. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 23-ին.
  35. «Зрительный зал в "Крокусе" полностью уничтожен огнем». ТАСС. Վերցված է 2024 թ․ մարտի 23-ին.
  36. «В Москве отменили все массовые мероприятия. В аэропортах усилены меры безопасности». Meduza. 2024 թ․ մարտի 22. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 23-ին.
  37. «Атака на Crocus City Hall. Что известно к этому часу». Интерфакс. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 23-ին.
  38. «Данила Кашен». Telegram. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 22-ին.
  39. «Минтранс РФ ввел максимальный уровень безопасности на объектах транспорта». Российская газета (ռուսերեն). 2024 թ․ մարտի 23. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 23-ին.
  40. «Mash на Мойке». Telegram. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 22-ին.
  41. Гюббе, Алина (2024 թ․ մարտի 22). «Регионы России один за другим отменяют массовые мероприятия после нападения на «Крокус Сити холл»». Фонтанка. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 22-ին.
  42. «Столичные вузы отменили занятия и массовые мероприятия». Парламентская газета (ռուսերեն). 2024 թ․ մարտի 23. Վերցված է 2024 թ․ մարտի 23-ին.
  43. «СК сообщил о более 60 погибших в теракте в «Крокус Сити Холле»». РБК. 2024 թ․ մարտի 23. Վերցված է 2024 թ․ մարտի 23-ին.
  44. «Путин встретился с главами силовых ведомств после теракта в Крокус-Сити». Meduza. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 23-ին.
  45. «В Минздраве сообщили, что трое детей умерли в результате теракта в "Крокус сити холле"». ТАСС. Վերցված է 2024 թ․ մարտի 23-ին.
  46. «Список погибших». mz.mosreg.ru (ռուսերեն). 2024 թ․ մարտի 23. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 23-ին.
  47. «Нападение в «Крокус Сити Холле»: число погибших выросло до 93 человек, ФСБ сообщила о задержании четырех нападавших». Русская служба Би-би-си (ռուսերեն). 2024 թ․ մարտի 23. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 23-ին.
  48. «Islamic State Group Claims Russia Gun Attack». The Moscow Times (բրիտանական անգլերեն). 2024 թ․ մարտի 23. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 23-ին.
  49. Knight, Mariya; Chernova, Anna; Tarasova, Darya (2024 թ․ մարտի 22). «ISIS claims responsibility for attack in busy Moscow-area concert venue that left at least 40 dead». CNN. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 22-ին.
  50. Wertheimer, Tiffany, ed. (2024 թ․ մարտի 22). «Report: Islamic State claims responsibility». BBC News (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 22-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  51. Barnes, Julian E.; Schmitt, Eric (2024 թ․ մարտի 22). «U.S. Says ISIS Was Responsible for Deadly Moscow Concert Hall Attack». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 22-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել