Ահարոն Սորկին

ամերիկացի սցենարիստ, պրոդյուսեր, դրամատուրգ

Ահարոն Բենջամին Սորկին (անգլ.՝ Aaron Benjamin Sorkin, հունիսի 9, 1961(1961-06-09)[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք), ամերիկացի սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր, դրամատուրգ, «Սպորտի գիշեր», «Արևմտյան թև», «60 ստուդիան Սանսեթ Սթրիպում», «Լուրեր» հեռուստասերիալների ստեղծող, BAFTA, «Ոսկե գլոբուս», «Օսկար» և «Էմմի» մրցանակների դափնեկիր։

Ահարոն Սորկին
Ծնվել էհունիսի 9, 1961(1961-06-09)[1][2][3] (63 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք
ԿրթությունՍիրաքյուսի համալսարան (1983) և Scarsdale High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտացումսցենարիստ, կինոպրոդյուսեր, դրամատուրգ, գրող, դերասան, բեմանկարիչ, կինոդերասան, showrunner, հեռուստատեսային պրոդյուսեր և կինոռեժիսոր
ԱմուսինJulia Bingham?
Պարգևներ
IMDbID ID 0815070

Կենսագրություն

խմբագրել

Ահարոն Բենիամին Սորկինը ծնվել է Մանհեթենում[4]՝ հրեաների ընտանիքում[5]։ Նրա հայրական պապը եղել է կարի արդյունաբերության աշխատողների կանանց միջազգային միության (ILGWU) հիմնադիրներից մեկը[6][7][8]։ Ահարոնի մայրը դպրոցի ուսուցչուհի էր, իսկ հայրը՝ իրավաբան՝ հեղինակային իրավունքի մասնագետ[9]։ Նրա մանկությունն անցել է Նյու Յորքի Սքարսդեյլ արվարձանում[10]։

Վաղ տարիքից Սորկինը հետաքրքրություն է ցուցաբերել դերասանության հանդեպ։ Մանկության տարիներին ծնողերը նրան իրենց հետ տարել են թատրոնի այնպիսի շոուների, ինչպիսիք են «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» և «Առաջնության այդ ժամանակաշրջանը»[11]։

Մասնակցելով դպրոցական թատրոնի խմբակին[12]՝ ութերորդ դասարանում խաղացել է «Լիլ Աբներ» (Li’l Abner) մյուզիքլի գեներալ Բուլմուզի դերը։ Սքարսդեյլի ավագ դպրոցում, երբ սովորել է կրտսեր և ավագ դասարաններում, եղել է թատերական խմբակի փոխնախագահ[13][14]։

1979 թվականին ավարտել է դպրոցը և ընդունվել Սիրաքյուսի համալսարանի դրամատիկական բաժին։ Երկրորդ կուրսից սկսել է ելույթ ունենալ բեմում։ Նրա վրա առանձնահատուկ ազդեցություն է ունեցել դրամայի ուսուցիչ Արթուր Սթորչը[15]։

Արվեստի բակալավրի կոչումով համալսարանն ավարտելուց հետո (1983 թվական), Սորկինը որպես դերասան երկար ժամանակ չի եղել պահանջված, որի պատճառով սկսել է պիեսներ գրել և շուտով համբավ է ձեռք է բերել որպես խոստումնալից երիտասարդ դրամատուրգ։

Ահարոն Սորկինը «Մի քանի լավ տղաներ» (1992), «Ամերիկյան նախագահը» (1995), «Չարլի Ուիլսոնի պատերազմը» (2007) և «Մանիբոլ» ֆիլմերի սցենարների հեղինակն է։ Նա հանդես է եկել որպես «Սպորտի գիշեր» (1998-2000), «Արևմտյան թև» (1999-2003), «Ստուդիա 60 Սանսետ-Ստրիպ» հեռուստասերիալների ստեղծող, պրոդյուսեր և գլխավոր սցենարիստներից մեկը։

Կինոքննադատների համընդհանուր գովասանքի շնորհիվ Սորկինն արժանացել է «Սոցիալական ցանց» (2010) ֆիլմի սցենարը գրելուն։ «The New York Post» թերթի տեսաբանը նրա աշխատանքն անվանել է «արտասովոր խորաթափանց» և «ածելու պես հղկված»[16]։ Հենց այս սցենարի ստեղծման համար Ահարոն Սորկինը արժանացել է «Ոսկե գլոբուս», «BAFTA» և «Օսկար» մրցանակների։ Հաջորդ տարի «Մանիբոլ» սպորտային բայոպիկի սցենարը գրելու համար Սորկինը կրկին առաջադրվել է բոլոր թվարկված մրցանակների։

2011 թվականի սկզբներին լրատվական ծրագրերի լրագրողների գործունեության մասին HBO կաբելային ալիքի համար Սորկինը սկսել է իր նոր հեռուստանախագիծը, որը կոչվել է «Լուրեր» (անգլ.՝ The Newsroom)[17][18][19], որի պրեմիերան կայացել է 2012 թվականի հուլիսի 24-ին։

2012 թվականի մայիսին հայտարարվել է, որ Sony Pictures Entertainment կինոընկերությունը Սորկինին հրավիրել է Սթիվ Ջոբսի կենսագրական ֆիլմի համար սցենար գրելու[20]։ 2015 թվականի աշնանը վարձույթով թողարկվել է «Սթիվ Ջոբս» ֆիլմի պատկերը։ Սցենարի հեղինակ Սորկինն արժանացել է երկրորդ «Ոսկե գլոբուս»-ի, սակայն չի առաջադրվել «Օսկար» մրցանակի։

2017 թվականին համաշխարհային էկրանով թողարկվել է Սորկինի առաջնաելույթային ռեժիսորական նախագիծը՝ «Մեծ խաղ» ֆիլմ-դրաման։ Սցենարի այս աշխատանքը նրան հերթական անգամ բերել է «Օսկար», «Ոսկե գլոբուս» և «BAFTA» մրցանակների անվանակարգեր, ինչպես նաև ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիա մրցանակ՝ որպես լավագույն առաջնաելույթ ունեցող։

Անձնական կյանք

խմբագրել

Սորկինը եղել է ընտանիքի կրտսեր երեխան։ Նրա ավագ եղբայրը և քույրը դարձել են իրավաբան[21]։

Շուրջ տասը տարի ամուսնացած է եղել Ջուլի Բինեմի հետ, որը 2000 թվականի նոյեմբերի 17-ին նրանից ունեցել է դուստր՝ Ռոքսին։ Ամուսնական զույգը բաժանվել է 2005 թվականին։

Մրցանակներ և անվանակարգեր

խմբագրել
Մրցանակ Տարի Ֆիլմ Կատեգորիա Արդյունք
Օսկար 2011 Սոցիալական ցանց Լավագույն ադապտացված սցենար Հաղթանակ
2012 Մանիբոլ Լավագույն ադապտացված սցենար Առաջադրված
2018 Մեծ խաղ Լավագույն ադապտացված սցենար Առաջադրված
Ոսկե գլոբուս 1993 Մի քանի լավ տղաներ Լավագույն սցենար Առաջադրված
1996 Ամերիկյան նախագահը Լավագույն սցենար Առաջադրված
2008 Չարլի Ուիլսոնի պատերազմը Լավագույն սցենար Առաջադրված
2011 Սոցիալական ցանց Լավագույն սցենար Հաղթանակ
2012 Մանիբոլ Լավագույն սցենար Առաջադրված
2016 Սթիվ Ջոբս Լավագույն սցենար Հաղթանակ
2018 Մեծ խաղ Լավագույն սցենար Առաջադրված
BAFTA 2011 Սոցիալական ցանց Լավագույն ադապտացված սցենար Հաղթանակ
2012 Մանիբոլ Լավագույն ադապտացված սցենար Առաջադրված
2016 Սթիվ Ջոբս Լավագույն ադապտացված սցենար Առաջադրված
2018 Մեծ խաղ Լավագույն ադապտացված սցենար Առաջադրված
Էմմի 1999 Սպորտի գիշեր Կատակերգական սերիալի լավագույն սցենար Առաջադրված
2000 Արևմտյան թև Լավագույն դրամատիկական սերիալ Հաղթանակ
Արևմտյան թև Դրամատիկական սերիալի լավագույն սցենար Հաղթանակ
2001 Արևմտյան թև Լավագույն դրամատիկական սերիալ Հաղթանակ
Արևմտյան թև Դրամատիկական սերիալի լավագույն սցենար Առաջադրված
2002 Արևմտյան թև Լավագույն դրամատիկական սերիալ Հաղթանակ
Արևմտյան թև Լավագույն հեռուստածրագիր Հաղթանակ
Արևմտյան թև Դրամատիկական սերիալի լավագույն սցենար Առաջադրված
2003 Արևմտյան թև Լավագույն դրամատիկական սերիալ Հաղթանակ
Արևմտյան թև Դրամատիկական սերիալի լավագույն սցենար Առաջադրված
Քննադատների ընտրություն 2008 Չարլի Ուիլսոնի պատերազմը Լավագույն սցենար Առաջադրված
2011 Սոցիալական ցանց Լավագույն ադապտացված սցենար Հաղթանակ
2012 Մանիբոլ Լավագույն ադապտացված սցենար Հաղթանակ
2016 Սթիվ Ջոբս Լավագույն ադապտացված սցենար Առաջադրված
2018 Մեծ խաղ Լավագույն ադապտացված սցենար Առաջադրված
Ուղեկից 2010 Սոցիալական ցանց Լավագույն ադապտացված սցենար Հաղթանակ
2011 Մանիբոլ Լավագույն ադապտացված սցենար Առաջադրված
2016 Սթիվ Ջոբս Լավագույն ադապտացված սցենար Հաղթանակ
2018 Մեծ խաղ Լավագույն ադապտացված սցենար Առաջադրված
ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդ 2010 Սոցիալական ցանց Լավագույն ադապտացված սցենար Հաղթանակ
ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիա մրցանակ 2018 Մեծ խաղ Լավագույն ռեժիսորական առաջնաելույթ Առաջադրված
Ամն-ի պրոդյուսերների գիլդիա մրցանակ 2000 Արևմտյան թև Լավագույն հեռուստասերիալ Առաջադրված
Սպորտի գիշեր Լավագույն հեռուստասերիալ Առաջադրված
Սպորտի գիշեր

Արևմտյան թև

Ամենախոստումնալից հեռուստապրոդյուսեր Հաղթանակ
2001 Արևմտյան թև Լավագույն հեռուստասերիալ կամ դրամա Հաղթանակ
2002 Արևմտյան թև Լավագույն հեռուստասերիալ կամ դրամա Հաղթանակ
2003 Արևմտյան թև Լավագույն հեռուստասերիալ կամ դրամա Առաջադրված
2004 Արևմտյան թև Լավագույն հեռուստասերիալ կամ դրամա Առաջադրված
ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիա մրցանակ 1996 Ամերիկյան նախագահը Լավագույն բնօրինակ սցենար Առաջադրված
2001 Արևմտյան թև Դրամատիկական սերիալի էպիզոդում լավագույն սերիալ Հաղթանակ
2002 Արևմտյան թև Դրամատիկական սերիալի էպիզոդում լավագույն սերիալ Առաջադրված
2003 Արևմտյան թև Դրամատիկական սերիալի էպիզոդում լավագույն սերիալ Առաջադրված
2006 Արևմտյան թև Դրամատիկական սերիալի էպիզոդում լավագույն սերիալ Առաջադրված
2007 Ստուդիա 60 Սանսետ Սթրիփում Դրամատիկական սերիալի էպիզոդում լավագույն սերիալ Առաջադրված
Ստուդիա 60 Սանսետ Սթրիփում Նոր սերիալի լավագույն սցենար Առաջադրված
2011 Սոցիալական ցանց Լավագույն ադապտացված սցենար Հաղթանակ
2012 Մանիբոլ Լավագույն ադապտացված սցենար Առաջադրված
2013 Նորություններ Նոր սերիալի լավագույն սցենար Առաջադրված
2016 Սթիվ Ջոբս Լավագույն ադապտացված սցենար Առաջադրված
2018 Մեծ խաղ Լավագույն ադապտացված սցենար Առաջադրված

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Cunningham J. M. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. Levesque, John (2000 թ․ մարտի 7). «Aaron Sorkin is a man of many words». Seattle Post-Intelligencer. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 10-ին.
  5. Danielle Berrin (2012 թ․ հուլիսի 17). «A small glimpse into Aaron Sorkin's Jewish story». Jewish Journal.
  6. «Parker/Spitzer Interview Aaron Sorkin (video: 3:05 – father: WWII vet & college on G.I. Bill)». CNN. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
  7. Simpson, David (2010 թ․ նոյեմբերի 10). «Awards Watch Roundtable: The Writers part 3 video series». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
  8. «Aaron Sorkin's Four Big Problems With the WGA». New York. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
  9. Josef Adalian; Michael Schneider (2000 թ․ հուլիսի 26). «Sorkin to nest at WBTV». Variety. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 26-ին.
  10. Jones, Oliver (2001 թ․ մայիսի 28). «A Troubled Genius». Us Weekly. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 22-ին.
  11. Bruce Weber (2007 թ․ նոյեմբերի 4). «Prodigal Returns, Bearing Dialogue». The New York Times. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27-ին. «I've been healthy for six and a half years," he said. "But like any addict I'm one phone call away from that not being true.»
  12. Willcox, Kathleen (2011 թ․ մայիսի 23). «Aaron Sorkin to Revisit Scarsdale's 'Social Network'». Patch.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.
  13. Banerjee, Debra (2011 թ․ հունիսի 6). «Scarsdale turns out to hear Aaron Sorkin». The Scarsdale Inquirer. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.
  14. «Aaron Sorkin (SHS 1979)». Scarsdale Alumni Association. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.
  15. Vitello, Paul (2013 թ․ մարտի 10). «Arthur Storch, Stage Director, Dies at 87». The New York Times. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
  16. Lou Lumenick. — Рецензия на фильм «Социальная сеть» (2010 թ․ սեպտեմբերի 22). «Revenge of the nerd» (անգլերեն). «The New York Post». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 28-ին.
  17. James Hibberd. (2011 թ․ սեպտեմբերի 8). «Aaron Sorkin's HBO cable news drama ordered to series» (անգլերեն). «Entertainment Weekly». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 21-ին.
  18. «HBO заказал сериал от Соркина». «Телестрекоза». 2011 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  19. Nellie Andreeva. (2011 թ․ դեկտեմբերի 21). «Aaron Sorkin's New HBO Series Gets Title: 'The Newsroom'» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 23-ին. {{cite web}}: Unknown parameter |wark= ignored (օգնություն)
  20. Kit, Borys (2012 թ․ մայիսի 15). «Aaron Sorkin to Write 'Steve Jobs' Movie for Sony». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2012 թ․ մայիսի 20-ին.
  21. Josef Adalian. Sorkin to nest at WBTV, Variety (26 июля 2000). Дата обращения 26 сентября 2008.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահարոն Սորկին» հոդվածին։