Մանիբոլ
Մանիբոլ (անգլ.՝ Moneyball), կենսագրական ֆիլմ, սպորտային դրամա, որի ռեժիսորն է Բենեթ Միլերը։ Ֆիլմը հիմնված է Մայքլ Լյուիսի գրքի վրա, որը լույս է տեսել 2003 թվականին։ Ֆիլմը պատմում է բեյսբոլային թիմի՝ «Օկլանդ Աթլետիկսի» և նրա գլխավոր մենեջեր՝ Բիլլի Բինի մասին։ Բիլլիի նպատակն է առանց մեծ ֆինանսական ներդրումների ստեղծել մրցունակ թիմ։
Սյուժե
խմբագրել2001 թվականի փլեյ-օֆֆում «Նյու Յորք Յանկիսին» պարտվելուց հետո «Օկլանդ Աթլետիկսը» կորցնում է մի քանի առաջնային դիրքեր գրավող խաղացողներ. նրանք գնում են ուրիշ թիմեր ավելի բարձր աշխատավարձով։ Գլխավոր մենեջեր Բիլլի Բինը ստիպված է լինում նրանց փոխարինել պակաս տաղանդավոր և հաջողակ բեյսբոլիստներով 2002 թվականի մրցաշրջանի համար։ Քլիվլենդ գալու ժամանակ Բիլլին հանդիպում է Պիտեր Բրենդին, որը նոր էր ավարտել Յելի համալսարանի տնտեսագիտական բաժինը և օգտագործում էր նոր մեթոդ խաղացողների ձեռքբերման բնագավառում։ Հաշվի առնելով խաղացողների տվյալները՝ Բիլլին որոշում է փորձել Պիտերի տեսությունը և պայմանագիր կնքում մի քանի խաղացողների հետ, որոնք, ըստ «Աթլետիկսի» սքաութների (սքաութներն այն մարդիկ են, որոնք կառավարում են թիմը՝ մարզիչներ, մենեջերներ և այլք), լավ մարզավիճակում չէին, իսկ Պիտերին նշանակում է իր օգնական։ Ֆիլմի ընթացքում հայտնվում են մի քանի ֆլեշբեքներ, որտեղ տեսնում ենք Բիլլի կյանքը. բեյսբոլային սքաութները նրան խոսք էին տվել հրաշալի բեյսբոլային ապագա, և Բիլլին հրաժարվում է համալասարան ընդունվելուց՝ բարձրագույն լիգայում խաղալու համար, բայց, ցավոք, նրա կարիերան չի հաջողվում։
«Աթլետիկսի» սքաութները չեն հավատում նոր մեթոդին, որն ընտրել է Բիլլին։ Համաձայն դրան՝ Բիլլին վարձում է երեք ավելի թույլ խաղացողներ մեկ ուժեղի փոխարեն։ Չնայած խաղացողներին Բիլլին է գնում, գլխավոր մարզիչ Արթ Հոուն է որոշում թիմի կազմը, և նա դուրս է թողնում նորեկներին։ Տասնչորս խաղից հետո «Աթլետիկսը» զբաղեցնում է վերջին տեղը մրցաշարի աղյուսակի մեջ, և վիճակն ուղղելու ու նորեկներին խաղալու հնարավորություն տալու համար Բիլլին վաճառում է այն խաղացողներին, որոնց բաց էր թողնում դաշտ գլխավոր մարզիչը։ Բինը հավատացնում է ակումբի սեփականատիրոջը, որ մրցաշրջանի կեսին նրանք կլինեն լավագույն յոթնյակի մեջ։ Հոուն, չունենալով այլ ելք, բաց է թողնում դաշտ այն խաղացողներին, որոնց գնել էր Բիլլին, և նրանք սկսում են հաղթել։ Թիմը հաղթում է քսան խաղ շարունակ՝ ռեկորդ սահմանելով ամերիկյան բեյսբոլում։ Չնայած հաջողությանը՝ «Աթլետիկսը» պարտվում է փլեյ-օֆում «Մինիսոթա թվինս» թիմին և դուրս մնում մրցաշարից, բայց Բիլլին գոհ էր արդյունքներից և արդեն գիտեր, որ Պիտերի տեսությունը աշխատում է։
Այդ նույն տարի բեյսբոլային ակումբ «Բոսթոն Ռեդ Սոքսը» առաջարկում է Բիլլին դառնալ իր գլխավոր մենեջերը։ Չնայած նրան, որ Բիլլին կդառնար ամենաբարձր վճարվող մենեջերը բեյսբոլի պատմության ընթացքում՝ ստանալով 12.5 միլիոն դոլար տարեկան՝ նա հրաժարվում է առաջարկից և մնում «Աթլետիկսում»։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- 2004 թվականից «Բոստոն Ռեդ Սոքսը» սկսում է օգտագործել այդ տեսությունը նոր խաղացողներ գնելիս։
- «Օկլանդ Աթլետիկսի» սեփականատիրոջ դերը խաղացել է Բոբի (Ռոբերտ) Կոտիկը՝ հայտնի համակարգչային խաղեր արտադրող Աքթիվիժն Բլիզարդի (Activision Blizzard) ընկերության նախագահը։
Նկարահանող և դերասանական անձնակազմ
խմբագրելՆկարահանող անձնակազմ
խմբագրել- ռեժիսոր - Բենեթ Միլեր
- սցենարիստ - Մայքլ Լյուիս (վեպ), Աարոն Սորկին և Ստիվեն Զալյան (սցենար), Ստեն Չերվին (պատմություն)
- պրոդյուսերներ - Մայքլ դե Լուկա, Ռեյչալ Հորվից, Սկոթ Ռուդին
- օպերատոր - Ուոլի Փֆայսթեր
- մոնտաժ - Քրիստոֆեր Թելևսեն
- դերասանների ընտրությունը - Ֆրենսին Մեյսլեր
- երգահան - Մայքլ Դաննա
Դերասանական անձնակազմ
խմբագրել- Բրեդ Փիթ - Բիլլի Բինն
- Ջոնա Հիլ - Պիտեր Բրենդ
- Ֆիլիպ Սեյմուր Հոֆման - Արթ Հոու
- Ռոբին Ռայթ - Շերն
- Քրիս Փրաթ - Սքոթ Հեթբերգ
- Քերիս Դորսեյ - Քյսի Բինն
- Սթեֆան Բիշպ - Դավիդ Ջասթիս
- Բրենթ Ջենինգս - Ռոն Վաշինգթոն
Ամբողջ դերասանական և նկարահանող անձնակազմի մասին անգլերեն լեզվով կարող եք իմանալ այստեղ
Սաունդթրեք
խմբագրել- One Out Away (1։49)
- A Little Bit of Faith (1։10)
- Spring Training (1։34)
- Big League (2։20)
- Opening Day (1։12)
- Losing Streak (1։39)
- Can't Miss Prospect (2։05)
- Time Tested Intangibles (1։22)
- Is Losing Fun? (0։54)
- Coaching (1։01)
- It's a Process (1։52)
- More (1։37)
- The Streak (3։04)
- Turn Around (0։49)
- Old Ground (4։27)
- Hattie (1։25)
- Game 5 (1։08)
- Fenway (1։30)
- The Offer (0։42)
- Oakland (1։13)
- On Its Head (1։35)
- The Show - Քերիս Դորսեյի կատարումը (3։14)
- The Mighty Rio Grande | This Will Destroy You (11։17)
Մրցանակներ և նոմինացիաներ
խմբագրելՄրցանակներ
խմբագրել2011 - AFI Film
- լավագույն ֆիլմ
2011 - Boston Society of Film Critics
- լավագույն դերասան - Բրեդ Փիթ
- լավագույն սցենար - Աարոն Սորկին և Ստիվեն Զալյան
2011 - Broadcast Film Critics Association
- լավագույն ադապտացված սցենար - Աարոն Սորկին (սցենար), Ստիվեն Զալյան (սցենար), Ստեն Չերվին (պատմություն)
2011 - Chicago Film Critics Association
- լավագույն ադապտացված սցենար - Աարոն Սորկին (սցենար), Ստիվեն Զալյան (սցենար)
2011 - New York Film Critics Circle
- լավագույն դերասան - Բրեդ Փիթ
- լավագույն սցենար - Աարոն Սորկին և Ստիվեն Զալյան
Նոմինացիաներ
խմբագրել- լավագույն ֆիլմ
- լավագույն ձայն
- լավագույն դերասան - Բրեդ Փիթ
- լավագույն երկրորդ պլանի դերասան - Ջոնա Հիլ
- լավագույն ադապտացված սցենար - Աարոն Սորկին (սցենար), Ստիվեն Զալյան (սցենար), Ստեն Չերվին (պատմություն)
- լավագույն մոնտաժ - Քրիստոֆեր Թելևսեն
- լավագույն ֆիլմ դրամա ժանրում
- լավագույն դերասան - Բրեդ Փիթ
- լավագույն երկրորդ պլանի դերասան - Ջոնա Հիլ
- լավագույն ադապտացված սցենար - Աարոն Սորկին (սցենար), Ստիվեն Զալյան (սցենար)
BAFTA
խմբագրել- լավագույն ադապտացված սցենար - Աարոն Սորկին (սցենար), Ստիվեն Զալյան (սցենար)
- լավագույն դերասան - Բրեդ Փիթ
- լավագույն երկրորդ պլանի դերասան - Ջոնա Հիլ
Տեխնիկական և այլ տվյալներ
խմբագրել- Երկիրը ԱՄՆ
- Լեզուն Անգլերեն
- Պրեմիերան կայացել է 2011 թվականի սեպտեմբերի 9-ին Կանադայում, Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում
Այլ երկրներում այն կայացել է
- ԱՄՆում - 19 սեպտեմբեր 2011
- Հնդկաստանում - 7 հոկտեմբեր 2011
- Ղազախստանում - 20 հոկտեմբեր 2011
- Ռուսաստանում - 20 հոկտեմբեր 2011
- Ֆրանսիայում - 16 նոյեմբեր 2011
- Գերմանիայում - 2 հունվար 2012
- Ֆինլանդիայում - 2 դեկտեմբեր 2011
- Բելգիայում - 7 դեկտեմբեր 2011
- Պորտուգալիայում - 12 հունվար 2012
- Դանիայում - 15 դեկտեմբեր 2011
- Նոր Զելանդիայում - 16 փետրվար 2012
- Քուվեյթում - 8 դեկտեմբեր 2011
- Իտալիայում - 25 նոյեմբեր 2011
- Ճապոնիայում - 9 նոյեմբեր 2011
- Ֆիլմը գունավոր
- Ֆիլմը նկարահանվել է (տեղանքը)
California State University Long Beach, California, USA
Bellflower Boulevard, Long Beach, California, USA
Downtown, Los Angeles, California, USA
Fenway Park - 4 Yawkey Way, Boston, Massachusetts, USA
Oakland, California, USA (Օկլանդ Աթլետիկսի մարզադաշտ) - Տևողություն - 133 րոպե
- Ձայնը - Dolby Digital, SDDS, DTS (as Datasat Digital Sound)
- Տեսախցիկը - Arriflex 435 ES, Panavision Panaflex Millennium XL2 և Panavision Panaflex Platinum
- Օպտիկան - Panavision Primo Lenses
- Պատկերի կողմերի հարաբերությունը 1.85 ։ 1
- Ֆիլմը նկարվել է 35 մմ ժապավենի վրա (Kodak Vision3 250D 5207 և Vision3 500T 5219)
- Տպվել է (լաբորատորիա) - ColorWorks, Culver City (CA), USA և DeLuxe, Hollywood (CA), USA
- Տպվել է 35 մմ ժապավենի վրա (Kodak Vision 2383) երկարությունը 3644 մետր և D-Cinema
Ֆիլմի անունը այլ լեզուներով
խմբագրել- Գերմաներեն - Die Kunst zu gewinnen - Moneyball
- Հայերեն - Մարդ, որը փոխեց ամեն ինչ
- Պորտուգալերեն - Moneyball - Jogada de Risco
- Ռուսերեն - Человек, который изменил всё
- Իտալերեն - L'arte di vincere - Moneyball
- Խորվաթերեն - Igra pobjednika
- Ֆրանսերեն - Le stratège
- Իսպաներեն - Moneyball։ Rompiendo las reglas
- Հունարեն - Moneyball
- Հունգարերեն - Pénzcsináló
- Ռումիներեն - Moneyball։ Arta de a învinge
- Միջազգային անունը - Moneyball
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://www.bbfc.co.uk/releases/moneyball-2011-1
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=140005.html
- ↑ http://www.imdb.com/title/tt1210166/
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.metacritic.com/movie/moneyball
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 7,20 7,21 7,22 7,23 7,24 http://www.imdb.com/title/tt1210166/fullcredits
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=moneyball.htm
- ↑ http://boxofficemojo.com/movies/?id=moneyball.htm