Ահմեդ Ադնան Սայգուն (թուրքերեն՝ Ahmed Adnan Saygun, սեպտեմբերի 7, 1907(1907-09-07)[1][2], Իզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[3] - հունվարի 6, 1991(1991-01-06)[2], Ստամբուլ, Թուրքիա[3]), թուրք կոմպոզիտոր, երաժշտագետ և մանկավարժ։ Սայգուն թուրքական ազգային երաժշտական դպրոցի հիմնադիրներից մեկն է և թուրքական առաջին օպերայի հեղինակը[5]։ Ահմեդ Ադնան Սայգունի ներդրումը թուրքական երաժշտարվեստի մեջ բավականին մեծ դեր ունի։ Սայգունի համարվում է 20-րդ դարի լավագույն կոմպոզիտորներից մեկը։

Ահմեդ Ադնան Սայգուն
թուրքերեն՝ Ahmet Adnan Saygun
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 7, 1907(1907-09-07)[1][2]
ԾննդավայրԻզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[3]
Մահացել էհունվարի 6, 1991(1991-01-06)[2] (83 տարեկան)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա[3]
ԳերեզմանԶինջիրլիքույու գերեզմանատուն
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունՓարիզի երգիչների դպրոց, İzmir Atatürk High School? և Փարիզի կոնսերվատորիա[4]
ԵրկերYunus Emre Oratorio?
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր, պարուսույց, երաժշտագետ և music publicist
Պարգևներ և
մրցանակներ
 Ahmet Adnan Saygun Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ահմեդը ծնվել է մաթեմատիկայի ուսուցչի ընտանիքում։ 13 տարեկանում արդեն ինքնուս տիրապետել է երաժշտական գրաճանաչությանը։ 1928- 1931 թվականներին սովորել է Փարիզի Schola Cantorum երաժշտական դպրոցում։ 1934- 1935 թվականներին ղեկավարել է երաժշտական նվագախումբը, իսկ 1936 թվականից սկսել է դասավանդել Ստամբուլի կոնսերվատորիայում։ Այդ նույն տարում Բելա Բարտոկի հետ ճանապարհորդել է Անատոլիայում՝ հավաքելով և գրի առնելով ազգային երգեր։ Եղել է Թուրքիայի ազգային հանրապետական կուսակցության առաջնորդի երաժշտական գծով խորհրդականը։

Ժառանգություն

խմբագրել

Սայգունի արվեստը մեծապես գնահատվել է թուրք ժողովրդի կողմից։ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի համոզմամբ Սայգունի արվեստը եվրոպականի և արևելյանի, ազգային և ժամանակից ոճերի խառնուրդն է։ Սայգուն միջազգայնորեն ճանաչված կոմպոզիտոր է։ Նա համարվում է 20-րդ դարի թուրքական երաժշտագիտության ամենակարկառուն ներկայացուցիչը և հինգ բարեփոխիչ կոմպոզիտորներից մեկը։ «Թայմս» ամսագրի պնդմամբ, որ Սայգունը եղել է Թուրքիայի համար այն, ինչ Յան Սիբելիուսը Ֆինլանդիայի համար, ինչպես Բելա Բարտոկը Հունգարիայի համար։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #119084341 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. https://www.seattlechambermusic.org/composers/ahmet-adnan-saygun/
  5. Երաժշտական բառարան

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահմեդ Ադնան Սայգուն» հոդվածին։