Ահմադ Շաֆիկ (արաբ․՝ احمد محمد شفيق‎‎‎, նոյեմբերի 25, 1941(1941-11-25), Կահիրե, Եգիպտոս), եգիպտացի քաղաքական և ռազմական գործիչ։ 2011 թվականի հունվարի 29-ից եղել է Եգիպտոսի վարչապետը (պաշտոնավարել է 2011 թվականի փետրվարի 11-ից մինչև մարտի 3-ը[1][2], բայց որպես ժամանակավոր պաշտոնակատար)>[3]: Ավելի վաղ զբաղեցրել է Եգիպտոսի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարի (1996—2002) և քաղաքացիական ավիացիայի նախարար պաշտոնները (2002—2011): Ռազմական գիտությությունների մագիստրոս է, գիտությունների թեկնածու` տիեզերքի հետազոտության բնագավառում[4]։ Ավիացիայի մարշալ է։

Ահմադ Շաֆիկ
արաբ․՝ أحمد شفيق‎‎
Ծնվել էնոյեմբերի 25, 1941(1941-11-25) (83 տարեկան)
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս
Քաղաքացիություն Եգիպտոս
Մայրենի լեզուեգիպտական արաբերեն
Կրոնիսլամ
ԿրթությունEgyptian Air College?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, ռազմական գործիչ, կործանիչ օդաչու և օդաչու
Զբաղեցրած պաշտոններԵգիպտոսի վարչապետ
ԿուսակցությունEgyptian Patriotic Movement?
 Ahmed Shafik Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

1961 թվականին ռազմաօդային ակադեմիան ավարտելուց հետո ծառայության է անցել Եգիպտոսի ռազմաօդային ուժերում[4][5]։ Վեցօրյա պատերազմի (1967), Հյուծման պատերազմի (1967-70) և Արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ Շաֆիկը եղել է ռազմական ավիացիայի օդաչու և ծառայել է Հոսնի Մուբարաքի հրամանատարությամբ։ Ծառայության ժամանակ եղել է ՄԻԳ-17, ՄիԳ-21 և Միրաժ 2000 մարտական ինքնաթիռների օդաչուն[4][5]։ Ըստ որոշ վկայությունների` ծառայության ժամանակ Շաֆիկը խոցել է իսրայելական երկու ինքնաթիռ։ 1984-ից 1986 թվականներին եղել է Իտալիայում Եգիպտոսի դեսպանության ռազմական կցորդը, 1991-ից 1996 թվականներին` ռազմաօդային ուժերի շտաբի պետ։ Նրա ծառայողական առաջընթացին աջակցել է Մուբարաքը[5]։ 1996 թվականին եղել է Եգիպտոսի ռազմաօդային ուժերի հրամանատար, 2002 թվականին՝ քաղաքացիական ավիացիայի նախարար։ Նրա ղեկավարության օրոք ստեղծվել է EgyptAir արդիական ազգային ավիաընկերությունը, նաև կատարելագործվել է օդանավակայանի ենթակառուցվածքը[4]։

2011 թվականի հունվարի 29-ին Հոսնի Մուբարաքը Շաֆիկին նշանակել է Եգիպտոսի վարչապետ[6]։ Մուբարաքի հրաժարականից հետո 2011 թվականի փետրվարի 11-ին Շաֆիկը պաշտոնապես դարձել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար մինչև հաջորդ ընտրությունները[1][2]։ Ավելին, նա ընդգրկվել է Զինված ուժերի բարձր խորհրդի կազմում, որն իշխանությունը ժամանակավորապես իր ձեռքն էր վերցրել[7]։ 2011 թվականի մարտի 3-ին Շաֆիկը հասարակության ճնշմամբ հրաժարական է տվել[8]։

2012 թվականին Շաֆիկը առաջադրվել էր Եգիպտոսի նախագահի ընտրություններում, սակայն պետք է կանխատեսեր, որ իրեն որպես Մուբարաքի կողմնակից արգելված էր առաջադրվել պաշտոնի համար[5]։ Մայիսի 23-ին և 24-ին զբաղեցրել է երկրորդ տեղը Մոհամեդ Մորսիից հետո` հավաքելով ձայների 23,66 տոկոսը և անցել է երկրորդ փուլ։ Նրա` երկրորդ փուլում հայտնվելը եգիպտացիների դժգոհության պատճառ էր դարձել Մուբարակի հետ ունեցած սերտ կապերի պատճառով, և իր շտաբը բազմիցս հարձակումների է ենթարկվել[9][10]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Մուբարակի կառավարությունը կմնա իշխանությունում մինչև ընտրությունները
  2. 2,0 2,1 Եգիպտոսի նախկին նախագահի կառավարությունը կմնա իշխանությունում մինչև նորի գալը
  3. «Եգիպտոսի ժ. պ. վարչապետը համարում է, որ Հ. Մուբարակը մինչև հիմա գտնվում է երկրի տարածքում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 14-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Profile: Ahmed Shafiq, Al Jazeera
  5. 5,0 5,1 5,2 5,3 Egypt candidate: Ahmad Shafiq, former prime minister, BBC
  6. «Եգիպտոսի վարչապետ է նշանակվել Շաֆիկը։». РБК. 29.01.2011.
  7. AlJazeera (2011 թ․ փետրվարի 11). «Egypt's military leadership». Վերցված է 2011 թ․ փետրվարի 11-ին.
  8. Եգիպտոսի ժամանակավոր վարչապետը հրաժարական է տվել
  9. Կահիրեյում այրել են վարչապետի թեկնածուի շտաբը, Lenta.ru (29.05.2012)
  10. Եգիպտացի ցուցարարները ավերել են վարչապետի թեկնածուի շտաբը, Lenta.ru (03.06.2012)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահմադ Շաֆիկ» հոդվածին։