Կահիրե
Կահիրե (արաբ․՝ القاهرة, al-Qāhira - «հաղթական»), Եգիպտոսի Հանրապետության մայրաքաղաքը և Աֆրիկայի խոշորագույն բնակավայրը։ Բնակչությունը՝ ▲9 293 612 մարդ (հուլիսի 1, 2018)[1]։
Քաղաք | |||
---|---|---|---|
Կահիրե | |||
القاهرة | |||
| |||
Գիշերային Կահիրեն | |||
Երկիր | Եգիպտոս | ||
մարզ (մուհաֆազա) | Կահիրե | ||
Համայնք | Կահիրե | ||
Քաղաքապետ | Աբդուլ Ազիմ Վազիր | ||
Հիմնադրված է | 969 թ. | ||
Առաջին հիշատակում | 969 | ||
Մակերես | 606 կմ² | ||
ԲԾՄ | 68 մ | ||
Պաշտոնական լեզու | Արաբերէն | ||
Բնակչություն | ▲9 293 612 մարդ (հուլիսի 1, 2018)[1] | ||
Խտություն | 3150 մարդ/կմ² | ||
Ագլոմերացիա | 20 577 113 | ||
Կրոնական կազմ | Սուննի իսլամ, քրիստոնեություն | ||
Տեղաբնականուն | կահիրեցի | ||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | +202 | ||
Փոստային դասիչ | 11511–11668 | ||
| |||
Անվանում
խմբագրելՀիմնադրել է Ջուհեյր Սիցիլացին 969 թվականին և ի նշան Եգիպտոսի նվաճման անվանել Միսր ալ֊ Կահիրա՝ «Հաղթական Եգիպտոս»․ այստեղից էլ քաղաքի այժմյան արաբական Ալ֊Կահիրա անվանումը[2]։
Եգիպտացիները հաճախակի են կոչում այն مصر՝ Մասր։
Ընդհանուր բնութագիր
խմբագրելԿահիրեն Աֆրիկայի ու արաբական աշխարհի խոշորագույն քաղաքն է։ Բուն քաղաքի բնակչությունն ավելի քան 7 միլիոն է։ Այն գտնվում է Նեղոսի ափին ու կղզիների վրա՝ դելտայից քիչ հարավ։ Կահիրեն Եգիպտոսի խոշորագույն արդյունաբերական կենտրոններից է և տալիս է արտադրության 1/4-ը։ Արդյունաբերությունը բազմաճյուղ է, սակայն առաջատարներն են մեքենաշինությունը, տեքստիլը, քիմիականն ու սննդի արդյունաբերությունը։ Շրջապատի մի շարք քաղաքների (Գիզա, Շուբրա Էլ Ղեյմա, Հելուան) հետ ստեղծվել է հսկայական քաղաքային ագլոմերացիա՝ Մեծ Կահիրե՝ 16 միլիոն բնակչությամբ։ Կահիրեի տեղում քաղաքային բնակավայր գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից՝ Բաբելոն (չխառնել Միջագետքի Բաբելոնի հետ), այնուհետև՝ Ֆուստատ անվանումներով։
Քույր-քաղաքներ
խմբագրել- Ալժիր, Ալժիր
- Ամման, Հորդանան (1988)
- Բաղդադ, Իրաք
- Բարսելոնա, Իսպանիա
- Բեյրութ, Լիբանան
- Բուենոս Այրես, Արգենտինա
- Գրենոբլ, Ֆրանսիա
- Դամասկոս, Սիրիա
- Թբիլիսի, Վրաստան (2012)[3][4]
- Լագոս, Նիգերիա
- Խարթում, Սուդան
- Կասաբլանկա, Մարոկկո
- Հյուստոն, ԱՄՆ
- Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
- Մինսկ, Բելառուս
- Մոսկվա, Ռուսաստան
- Նյու Յորք, ԱՄՆ (1982)
- Շտուտգարտ, Գերմանիա (1979)
- Պեկին, Չինաստան
- Ջիդդա, Սաուդյան Արաբիա
- Ռաբաթ, Մարոկկո
- Սարաևո, Բոսնիա և Հերցեգովինա
- Սեուլ, Հարավային Կորեա
- Սետիֆ, Ալժիր
- Սիան, Չինաստան
- Սպահան, Իրան
- Ստամբուլ, Թուրքիա
- Փարիզ, Ֆրանսիա
- Օտտավա, Կանադա
- Ֆրանկֆուրտ, Գերմանիա (հոկտեմբերի 25, 1979)[5][6]
Տես նաև
խմբագրելԾանոթագրություն
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.citypopulation.de/Egypt-Cities.html
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
- ↑ https://tbilisi.gov.ge/img/original/2018/6/12/tbilisiinfigures.pdf
- ↑ http://economicforum.ge/img/original/2024/5/29/%E1%83%97%E1%83%91%E1%83%98%E1%83%9A%E1%83%98%E1%83%A1%E1%83%98_%E1%83%AA%E1%83%98%E1%83%A4%E1%83%A0%E1%83%94%E1%83%91%E1%83%A8%E1%83%98-Print-21.09.23.pdf
- ↑ http://www.frankfurt.de/sixcms/detail.php?id=3932
- ↑ https://frankfurt.de/service-und-rathaus/verwaltung/aemter-und-institutionen/hauptamt-und-stadtmarketing/referat-fuer-internationale-angelegenheiten/partnerstaedte/kairo
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կահիրե» հոդվածին։ |