Աղետ. մի ցեղասպանություն (ֆիլմ)
Աղետ. մի ցեղասպանություն (գերմ.՝ Aghet – Ein Völkermord), 2010 թվականին գերմանական հանրային հեռուստատեսության կողմից գերմանացի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի նկարահանած վավերագրական ֆիլմ։
Աղետ. մի ցեղասպանություն գերմ.՝ Aghet – Ein Völkermord | |
---|---|
Երկիր | Գերմանիա |
Ժանր | վավերագրական ֆիլմ |
Թեմա | ցեղասպանություն |
Թվական | 2010 և ապրիլի 9, 2010[1] |
Լեզու | գերմաներեն |
Ռեժիսոր | Էրիկ Ֆրիդլեր[2] |
Պրոդյուսեր | Կատարինա Տրեբիչ |
Սցենարի հեղինակ | Էրիկ Ֆրիդլեր |
Դերակատարներ | Մարտինա Գեդեկ |
Օպերատոր | Հաննո Լենց |
Երաժշտություն | Միկաել Կլաուկին |
Մոնտաժ | Ֆլորինտինե Բրյուկ |
Տևողություն | 90 րոպե |
Սյուժե
խմբագրելՖիլմում ներկայացվում է 20-րդ դարասկզբին գերմանական կառավարության դիրքորոշումը հայ ժողովրդի հանդեպ իրականացված եղեռնագործության նկատմամբ։ Ֆիլմը ներկայացնում է նոր ժամանակներում պաշտոնական Թուրքիայի և թուրք հասարակության վերաբերմունքը։ «Աղետ» ֆիլմը նկարահանվել է Հայոց ցեղասպանության ականատեսների, Թուրքիայում ամերիկացի և եվրոպացի դիվանագետների (այդ թվում՝ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Մորգենթաուի, Գերմանիայի դեսպան Մետտեռնիխի և այլոց), ինչպես նաև հումանիտար առաքելություններով այնտեղ գտնվածների հիշողությունների հիման վրա[3][4]։
Ֆիլմում խոսվում է Ստամբուլի Ակոս թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի` թուրքական ազգայնական շրջանակների կողմից դավադրաբար սպանվելու, Թուրքիայում հայկական կոտորածներ կազմակերպելու մասին բարձրաձայնած Նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուկի նկատմամբ դատական գործեր հարուցելու մասին։ Ֆիլմում Հայոց ցեղասպանության փաստի մասին հարցազրույցներ են անցկացվում Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Պատրիկ Դևեջյանի, աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Սիրիայի և հայկական սփյուռքի մի շարք անվանի ներկայացուցիչների հետ[5]։
Մրցանակներ
խմբագրելՖիլմը արժանացել է մի շարք մրցանակների`
- 2010 թ. Լավագույն գերմանական վավերագրական ֆիլմ
- 2010 թ. Արմին Վեգների անվան մրցանակ
- 2011 թ. «Գրիմմե» մրցանակ[6]
- 2011 թ. Նյու Յորքի ֆիլմերի փառատոնի համաշխարհային ոսկե մեդալ (Լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգ)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ «Հայկական հեռուստատեսությունը ցուցադրեց «Աղետ» ֆիլմը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Ուրբաթ Գերմանիայում կցուցադրվի Հայոց ցեղասպանության մասին «Աղետ» ֆիլմը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Գերմանական "Arte TV" հեռուստաալիքը ցուցադրել է «Աղետ. 1915 թվականի հայոց ցեղասպանույթուն» ֆիլմը
- ↑ «Աղետ. մի ցեղասպանություն, ժյուրիի հիմնավորում». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.