Անահիտ Ավանեսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավանեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անահիտ Ավանեսյան (մարտի 21, 1981, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) հայ քաղաքական և պետական գործիչ, քաղաքացիական իրավունքի մասնագետ։
Անահիտ Ավանեսյան | |||
| |||
---|---|---|---|
2021 հունվարի 18-ից | |||
Նախորդող | Արսեն Թորոսյան | ||
| |||
2020 մայիսի 11-ից - 2021 հունվարի 18-ը | |||
| |||
2018 մայիսի 24-ից - 2020 մայիսի 11-ը | |||
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | ||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան | ||
Գիտական աստիճան՝ | իրավունքի մագիստրոս | ||
Մասնագիտություն՝ | քաղաքացիական իրավունք | ||
Ծննդյան օր | 1981 մարտի 21 | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան | ||
Մայր | Մարգուշ Վարդանյան[2] |
2021 թվականի հունվարի 18-ից՝ ՀՀ առողջապահության նախարար[1][3]։
Կենսագրություն
խմբագրելԱնահիտ Ավանեսյանը ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին։ 1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրոսի կոչում։ 2002-2004 թվականներին սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ ավարտելով իրավունքի մագիստրոսի կոչմամբ։ 2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում։ 2003 թվականին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին[4]։
Աշխատանքային գործունեություն
խմբագրելԱնահիտ Ավանեսյանը 2000-2001 թվականներին աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում։ 2001-2002 թվականներին իրավախորհրդատվություն է մատուցել Պետական ռեզերվների գործակալությանը։ 2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն։ 2014-2015 թվականներին «Արֆարմացիա» ՓԲԸ-ում հանդիսացել է ադմինիստրատիվ գծով տնօրեն, և 2016 թվականից՝ գլխավոր տնօրեն։ 2017 թվականից Փաստաբանների պալատի անդամ է[5]։ 2017-2018 թվականներին եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, միաժամանակ՝ «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ։ 2018 թ. մայիսի 24-ից զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի և 2020 թվականի մայիսի 11-ից` առաջին տեղակալի պաշտոնը։ 2021 թ․ հունվարի 18-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ Ավանեսյանն ազատվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից և ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է առողջապահության նախարար[1][3]։
Անձնական տվյալներ
խմբագրելԱնահիտ Ավանեսյանն ամուսնացած է, ունի 3 զավակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «Անահիտ Ավանեսյանը նշանակվեց առողջապահության նախարար». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ հունվարի 18-ին.
- ↑ Փոխնախարարին կապակցված ընկերությունը 210 մլն դրամի դեղամիջոցներ է վաճառել պետությանը
- ↑ 3,0 3,1 «Անահիտ Ավանեսյան - ՀՀ առողջապահության նախարար». ՀՀ կառավարություն. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին. «2021 թ. հունվարի 18-ին նշանակվել է Առողջապահության նախարար»
- ↑ «Անահիտ Ավանեսյանն` առողջապահության նախարարի տեղակալ». newsarmenia.am. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
- ↑ «Փաստաբաններ - ՀՀ Փաստաբանների Պալատ». www.advocates.am. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
Նախորդող Արսեն Թորոսյան |
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան հունվարի 18, 2021 - մինչ այժմ |
Հաջորդող |