Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Անահիտ Մարտիրոսյան Շաքոյի (ծնվել է մարտի 13,1971, Բաքու), ազատամարտիկ, բուժքույր։ «Անահիտ» ջոկատի հրամանատար։

Անահիտ Շաքոյի Մարտիրոսյան
մարտի 13, 1971
Ծննդավայրգ. Չարդախլու
Ծառայության տարիներ1992-1994
ԿոչումՓոխգնդապետ
Պարգևներ
Արիության մեդալ և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ

Կրթություն

խմբագրել

Ավարտել է Բաքվի նավթաքիմիայի ինստիտուտը (1987

Կենսագրություն

խմբագրել

Բաքվում ապրելով ամեն օր սարսափելի դեպքերի մասին էին լսում ու ականատես լինում։ Ամուսնու հետ որոշում են վերցնել երեխաներին ու գալ Հայաստան։

1989 թ հոկտեմբերի 27-ին առավոտյան ճանապարհ են ընկնում, երկու թաղամաս էլ չէին անցել իրենց շենքից, երբ վայրի ավազակախումբը, որի մեջ իրենց հարևանի տղան էլ էր, կտրում են նրանց ճանապարհն, երկու որդիների և իր աչքի առաջ գլխատում ամուսնուն՝ Վիկտորին։ Անահիտը և որդիները հրաշքով փրկվելով հասանում են օդանավակայան, որտեղից Մերձբալտիկայի ինքնաթիռով մեկնում Երևան։ Երևանից էլ տեղափոխվում Բագրատաշեն գյուղ (ՀՀ Տավուշի մարզ)։ Անահիտի ծնողների մոտ։

Զինվորական ծառայությունը

խմբագրել

1991 թ․-ի հոկտեմբերին թողնելով երեխաներին ծնողների մոտ մեկնում է առաջին գիծ՝ վրեժ լուծելու։ Հավաքակայանում մերժում են նրան տարիքից շատ ավելի փոքր՝ 24տ․ 45կգ, երևալու պատճառով։ Սակայն ադրբեջաներեն իմանալու շնորհիվ նա կարողանում է մեկնել մարտի դաշտ՝ որպես բուժքույր։

Մարաղայից հետո,երբ ապաքինվեցին իր փրկած 13 տղաները, ստեղծվեց «Անահիտ» ջոկատը։ Որը գտնվում էր Արկադի Տեր-Թադեւոսյանի ենթարկայությանը։ Պարգև Սրբազանը այդ ջոկատին կցեց նաև Ռուսաստանից ժամանած «Սուրբ խաչի» 14 նվիրյալների խմբին։ Այդպես ստեղծվեց մեր հետախուզական ջոկատը։

1992 թվականի ապրիլից ղեկավարեց «Անահիտ» ջոկատը։

1992-ին նահանջող հակառակորդը Դրմբոնում անսպասելի դիրքավորվեց և կատաղի դիմադրություն ցույց տվեց։ «Անահիտ» ջոկատին հաջողվեց հակառակորդին շրջափակման մեջ գցել և 14 հոգու գերևարել։ Նրանց թվում Անահիտի Բաքվի հարևանն էր, ում հայրն ադրբեջանցի էր, մայրը՝ հայ։

1993-ի օգոստոսի 26-ին Մարտակերտում նրա կողքին արկ է պայթել, դրանից հետո վեց ամիս կուրացել է։ Ընդհանուր թվով 28 վիրահատություն է տարել։

1992-1994 թվականներին մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի (Մաղավուզ, Կարմիրավան, Մեծշեն, Հոռաթաղ, Դրմբոն և այլն) շրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մի քանի անգամ վիրավորվել է։

1994 թվականից ծառայում է ՀՀ ԶՈՒ-ում։

ՀՀ բանակի ավագ լեյտենանտ (1996

Պարգևներ և կոչումներ

խմբագրել

2010 թ. պարգևատրվել է Արիության մեդալով[1]։

2014 թ. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։